https://arm.sputniknews.ru/20231109/erevani-khaghaghutjan-khachmeruky-hamahunch-e-arden-qnnarkvvogh-nakhagtserin-zakharvova-68411179.html
Երևանի «Խաղաղության խաչմերուկը» համահունչ է արդեն քննարկվող նախագծերին․ Զախարովա
Երևանի «Խաղաղության խաչմերուկը» համահունչ է արդեն քննարկվող նախագծերին․ Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին։ 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T14:49+0400
2023-11-09T14:49+0400
2023-11-09T14:52+0400
մարիա զախարովա
հայաստան
ռուսաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68406860_0:0:2003:1128_1920x0_80_0_0_957b94018190e9280ea1394c7c83266c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Ռուսաստանում կարծում են, որ այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը:Զախարովան հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարները եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էին կայացրել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց:Նա ափսոսանքով է նշել, որ այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել։ Նրա խոսքով՝ ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, և դա Ռուսաստանը չէ։Զախարովան վերահաստատել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամությունը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների դրույթների հիման վրա։Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ կառուցվածքում հաղորդակցությունների պաշտպանության հատուկ ստորաբաժանման ստեղծմանը, նա հստակեցրել է, որ «նշված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Մեր տարածաշրջանը կարող է խաղաղության խաչմերուկ լինել, աշխարհին էլ օգուտ կտա. ՄիրզոյանՄիաժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանն առաջնորդվել է նաև Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում նաև այն ժամանակ, երբ աջակցել է Երևանի և Անկարայի միջև երկխոսության վերսկսմանը: Նա հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։Ռուսաստանը 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը ևս մեկ լավ հարթակ է համարում տարածաշրջանի հարևանների և երկրների փոխգործակցության համար:«2024 թվականին հարթակի հաջորդ նիստի ընթացքում Թուրքիայում կքննարկվի նաև տրանսպորտային թեմատիկան։ Այս ձևաչափի շրջանակներում Երևանի կառուցողական առաջարկը, վստահ եմ, պահանջված կլինի»,-եզրափակել է Զախարովան։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68406860_174:0:1867:1270_1920x0_80_0_0_a6cf57ebcfcfef2e472f5352f5769ddb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա
մարիա զախարովա, հայաստան, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա
Երևանի «Խաղաղության խաչմերուկը» համահունչ է արդեն քննարկվող նախագծերին․ Զախարովա
14:49 09.11.2023 (Թարմացված է: 14:52 09.11.2023) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Ռուսաստանում կարծում են, որ այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը:
Զախարովան հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարները եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էին կայացրել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց:
«Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակի գնահատման, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցությունների օպտիմալ նախագծերի ընտրության մի մասը։ Հաջողվել է ընդհուպ մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլոր կողմերին»,-ասել է Զախարովան։
Նա ափսոսանքով է նշել, որ այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել։ Նրա խոսքով՝ ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, և դա Ռուսաստանը չէ։
Զախարովան վերահաստատել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամությունը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների դրույթների հիման վրա։
Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ կառուցվածքում հաղորդակցությունների պաշտպանության հատուկ ստորաբաժանման ստեղծմանը, նա հստակեցրել է, որ «նշված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանն առաջնորդվել է նաև Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում նաև այն ժամանակ, երբ աջակցել է Երևանի և Անկարայի միջև երկխոսության վերսկսմանը: Նա հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։
Ռուսաստանը 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը ևս մեկ լավ հարթակ է համարում տարածաշրջանի հարևանների և երկրների փոխգործակցության համար:
«2024 թվականին հարթակի հաջորդ նիստի ընթացքում Թուրքիայում կքննարկվի նաև տրանսպորտային թեմատիկան։ Այս ձևաչափի շրջանակներում Երևանի կառուցողական առաջարկը, վստահ եմ, պահանջված կլինի»,-եզրափակել է Զախարովան։