https://arm.sputniknews.ru/20231109/dejr-ez-zvorum-bakhumner-en-teghi-unecel-amn-i-ev-siriakan-banaki-mijev-zlm-68392393.html
Դեյր էզ Զորում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և սիրիական բանակի միջև. ԶԼՄ
Դեյր էզ Զորում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և սիրիական բանակի միջև. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Կողմերը կիրառել են խոշոր տրամաչափի գնդացիրներ, ականանետային կայանքներ և հրետանային միջոցներ: 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T09:48+0400
2023-11-09T09:48+0400
2023-11-09T09:48+0400
սիրիա
ամն
զինվոր
բախումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/905/46/9054657_0:67:1281:787_1920x0_80_0_0_9f9e84aa73f092e7dd51f2c4f7d8aace.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Այս գիշեր բախումներ են տեղի ունեցել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգում, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:«Կատաղի բախումներ են ընթանում մի կողմից ամերիկյան ուժերի և SDF-ի, մյուս կողմից` սիրիական բանակի և նրա դաշնակիցների միջև»,-հայտարարել է աղբյուրը:Աղբյուրի տեղեկություններով` փոխհրաձգությունները կատաղի են եղել, առավոտյան կրակի ինտենսիվությունը նվազել է։Նշենք, որ բախումները սկսվել են Եփրատ գետի շրջանում Դեյր Էզ Զորի արևելյան թաղամասերի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումից հետո: Դրանց ամերիկյան կողմից մասնակցել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» քրդական կազմավորումները։Կառավարական զորքերն ու նրանց աջակցող աշխարհազորայինները կրակ են բացել Եփրատի արևելյան ափին գտնվող թշնամու դիրքերի ուղղությամբ` ի պատասխան Իրանի ԻՀՊԿ-ի և դրա հետ կապված շիա խմբավորումների կողմից իբր օգտագործվող օբյեկտի վրա հրթիռային հարվածի:
սիրիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/905/46/9054657_70:0:1209:854_1920x0_80_0_0_961c31a768860f27163d7c4eb331ad0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ամն, զինվոր, բախումներ
սիրիա, ամն, զինվոր, բախումներ
Դեյր էզ Զորում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և սիրիական բանակի միջև. ԶԼՄ
Կողմերը կիրառել են խոշոր տրամաչափի գնդացիրներ, ականանետային կայանքներ և հրետանային միջոցներ:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Այս գիշեր բախումներ են տեղի ունեցել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգում, հայտնում է
Al Mayadeen հեռուստաալիքը:
«Կատաղի բախումներ են ընթանում մի կողմից ամերիկյան ուժերի և SDF-ի, մյուս կողմից` սիրիական բանակի և նրա դաշնակիցների միջև»,-հայտարարել է աղբյուրը:
Աղբյուրի տեղեկություններով` փոխհրաձգությունները կատաղի են եղել, առավոտյան կրակի ինտենսիվությունը նվազել է։
Կողմերը կիրառել են խոշոր տրամաչափի գնդացիրներ, ականանետային կայանքներ և հրետանային միջոցներ: Սիրիացի և ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Նշենք, որ բախումները սկսվել են Եփրատ գետի շրջանում Դեյր Էզ Զորի արևելյան թաղամասերի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումից հետո: Դրանց ամերիկյան կողմից մասնակցել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» քրդական կազմավորումները։
Կառավարական զորքերն ու նրանց աջակցող աշխարհազորայինները կրակ են բացել Եփրատի արևելյան ափին գտնվող թշնամու դիրքերի ուղղությամբ` ի պատասխան Իրանի ԻՀՊԿ-ի և դրա հետ կապված շիա խմբավորումների կողմից իբր օգտագործվող օբյեկտի վրա հրթիռային հարվածի: