00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիների արտագաղթի տագնապալի միտումը. ինչն այն չէ ՀՀ կառավարության ծրագրերի հետ

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները մի շարք խնդիրների են բախվել։ Չնայած Հայաստանի իշխանության ձեռնարկած որոշ քայլերին, փաստ չէ, որ բոլոր արցախցիները, որոնք զրկվել են ամեն ինչից, կցանկանան երկրում մնալ։ Հնարավոր սցենարների մասին ընթերցեք Sputnik Արմենիայի նյութում։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ավելի քան հարյուր հազար մարդու բռնի տեղահանումը սրել է երկրում միգրացիայի հետ կապված իրավիճակը: Պաշտոնական տվյալներով՝ մեկ ամսում Հայաստանը լքել է ավելի քան 3 հազար բռնի տեղահանված, ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը չորս անգամ ավելի մեծ է։
Ղարաբաղցիների հեռանալու պատճառը աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներն են (նույնիսկ եթե հաջողվում է աշխատանք գտնել, աշխատավարձը ցածր է) և բնակարանների վարձավճարների բարձր գները:
«Բնակարանների վարձակալությունը շատ թանկ է։ Ի՞նչ ենք անելու, երբ պետությունը դադարի օգնել (բացի 100 հազար դրամ միանվագ օգնությունից, կառավարությունը 6 ամսվա ընթացքում 50 հազար դրամ կտրամադրի կոմունալ ծախսերը հոգալու համար-խմբ.)»,- հարցնում է Ղարաբաղից տեղահանված Լարա անունով կինը։
Կինը բժշկական կրթություն ունի, սակայն Հայաստանում դեռ չի հաջողվում աշխատանք գտնել։ Նա չի բացառում, որ եթե այսպես շարունակվի, ապա կմեկնի Ռուսաստան՝ հարազատների մոտ։
Ցավոք, միայն նա չէ, որ այդպես է տրամադրված։

Ի՞նչ է անում պետութունը

Հայաստանի իշխանությունը բռնի տեղահանվածներին աջակցելու երեք ծրագիր է իրականացնում, սակայն դրանք կարճաժամկետ բնույթ են կրում։ Խոսքը 100 հազար դրամ միանվագ աջակցության, 50 հազար դրամ բնակարանային և կոմունալ վճարումների մասին է (մոտ 125 դոլար), 50 հազար դրամ (նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին)՝ առաջնահերթ կարիքները հոգալու համար։
Որոշ մասնագետների կարծիքով՝ հիմնական պատճառը, որ արցախցիները մտադիր են լքել Հայաստանը, հենց երկարաժամկետ ծրագրերի բացակայությունն է, որոնք նրանց վստահություն կտային վաղվա օրվա նկատմամբ:
Բացի այդ, իրավիճակը կարող է սրել նաև ղարաբաղցիների՝ փախստականների կարգավիճակին մոտ կարգավիճակ ստանալը։ Սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ դա կխթանի Հայաստանից տեղահանվածների արտահոսքը։
Նրա խոսքով՝ միակ առավելությունը, որ կտա այդ կարգավիճակը, հետագայում կորցրած գույքի դիմաց փոխհատուցում պահանջելու իրավունքն է, կամ էլ վերադառնալու և սեփական գույքը տնօրինելու հնարավորություն ստանալու իրավունքն է:
Մինչդեռ միգրացիոն ծառայությունում այլ կարծիքի են։ Այնտեղ իշխանության որոշումը անվանել են ճկուն և նշել, որ այն թույլ է տալիս ղարաբաղցիներին ինքնուրույն որոշել իրենց իրավական կարգավիճակի հարցը։
«Կարգավիճակը մեկ տարով է տրվում։ Վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն հստակեցնել իրենց վիճակը, ինտեգրվել հասարակությանը։ Իրավական տեսանկյունից նրանց համար հնարավոր ամեն ինչ արվել է», – ասացին են միգրացիոն ծառայությունում։
ՄԱԿ-ում խոսվել է ադրբեջանական ագրեսիայի և Արցախից բռնի տեղահանության մասին
Տեղահանվածներն իրենք նույնպես տարակարծիք են. ոմանք պնդում են, որ փախստականի կարգավիճակը թույլ կտա իրենց ավելի արդյունավետ պաշտպանել իրենց իրավունքները և սոցիալական ծրագրերն ավելի հասանելի դարձնել: Մյուսները, ընդհակառակը, պնդում են, որ Ղարաբաղի բնակիչները Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են։
Ներկայումս Ղարաբաղի պետական ռեգիստրում 150 հազար մարդ է հաշվառված: Նրանց բոլորին կարգավիճակ է տրվել, բացի այդ, այն ավտոմատ կերպով ստացել են նաև նրանք, ովքեր այլևս չեն ապրել Արցախում, բայց այնտեղ գրանցում են ունեցել, ինչպես նաև առանց գրանցման անձինք, որոնց տեղափոխման փաստը հաստատվել է միգրացիոն ծառայության կողմից:

Չմխիթարող կանխատեսում

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրը համարում է կառավարության ռազմավարության բացակայությունը: Դրա առկայության դեպքում առաջացած խնդիրները հնարավոր կլիներ օպերատիվ կերպով լուծել։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Միքայելյանը պարզաբանեց, որ համակարգային քաղաքականության և կոնկրետ երկարաժամկետ ծրագրերի բացակայության պայմաններում մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում։
«Պետության հնարավորությունները սահմանափակ են, իսկ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հատվածական, սպորադիկ կամ բարեգործական բնույթ են կրում։ Բացի այդ, մարդկանց տեղավորել են մարզադահլիճներում, այն վայրերում, որոնք դրա համար նախատեսված չեն։ Այս ամենն ազդում է նրանց վրա, խնդիրների սպեկտրը բերում է միգրացիոն տրամադրությունների», - ասաց Միքայելյանը։
Այս ամենի վրա ազդում են և՛ դժգոհությունները, և՛ Հայաստանի իշխանությունից մեծ սպասումները։ Քաղաքագետը ղարաբաղցիների արտագաղթի տեմպերը բավականին բարձր է համարում։ Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի հետո երկրում կմնա միայն նրանց մի փոքր մասը՝ հիմնականում նրանք, ովքեր անշարժ գույք ունեն Հայաստանում։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է կարողանան այդ մարդկանց պահել երկրում, պահպանել նրանց ինքնությունը, ստեղծել վտարանդի կառույցներ, կազմակերպություններ: Միայն այսպես կարելի է շարունակել պայքարը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների համար։
Միքայելյանը կոչ է անում երկրի ղեկավարությանը գույքագրել այն ամբողջ ժառանգությունը, որը մնացել է Լեռնային Ղարաբաղում։
Նրա հետ համակարծիք է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նա չբացառեց, որ իրականում ղարաբաղցիների շրջանում միգրանտների թիվը կարող է ավելի մեծ լինել։
ՀՀ պետբյուջեում 30 մլրդ դրամ կավելացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների թոշակների համար
Առաքելյանը կարծում է, որ իշխանության նախաձեռնած աջակցության ծրագրերն անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել, որ մարդիկ գոնե ինչ-որ կայունություն զգան: Երկարաժամկետ ծրագրերի հետ կապված անորոշությունը հանգեցնում է միգրացիոն տրամադրությունների ուժեղացմանը։
«Հայաստանի իշխանությունը ղարաբաղցիներին հստակ սոցիալական երաշխիքներ չի տվել, իսկ ներկայիս ծրագրերն ամբողջ ծավալով չեն լուծում նրանց խնդիրները», - նշեց նախկին նախարարը:
Միաժամանակ, նրա կարծիքով, Հայաստանի պետական համակարգը թույլ է տալիս լուծել տեղահանված անձանց հարցերը, ավելին՝ անհատական մոտեցում ցուցաբերել:
Նախկին պաշտոնյայի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պարտավոր է տեղահանվածներին ապահովել բնակարաններով, ոչ թե կարճաժամկետ ապաստարանով, քանի որ բարոյական տեսանկյունից ՀՀ իշխանությունը կրում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատասխանատվության իր բաժինը:
«Ղարաբաղցիները ներկա իրավիճակում հայտնվել են ոչ թե բնական աղետի, այլ մի շարք սխալ քայլերի պատճառով», – ասել է Առաքելյանը:
Նախկին նախարարը առաջարկում է կառավարությանը ներդնել «սոցիալական հիփոթեքի» ինստիտուտը՝ յուրաքանչյուրի համար հատկացնելով 6 մլն դրամ։ Դա թույլ կտա արցախցիներին բնակարան կամ հողամաս ձեռք բերել։
Նրա խոսքով՝ Հայաստանում բավարար թվով թափուր աշխատատեղեր չկան բոլոր կարիքավորներին աշխատանքի տեղավորելու համար։ Նա կոչ արեց կառավարությանը խթանել տնտեսվարողներին, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աշխատանքի ընդունելու դեպքում եկամտային հարկ չգանձել:
Նա չբացառեց, որ Բաքուն հետագայում կարող է օգտագործել ղարաբաղցիների արտագաղթի փաստը Հայաստանի իշխանության դեմ։
Բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում. Ղազարյան
Հիշեցնենք, որ 1988-1990 թվականներին Հայաստանն արդեն բախվել է մեծ թվով փախստականների ներհոսքի խնդրին։ Այդ տարիներին ղարաբաղյան հակամարտության պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված էին Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել։ Սակայն այն ժամանակ հայկական ղեկավարությանը մի շարք պատճառներով չհաջողվեց բազմաթիվ փախստականների երկրում պահել։ Արդյունքում հազարավոր մասնագետներ իրենց ընտանիքներով լքել են Հայաստանը՝ նախընտրելով այլ երկրներում հաստատվել։
Այժմ Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով այնտեղից Հայաստան է տեղափոխվել 101 848 մարդ։
Լրահոս
0