00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԳՆ–ն օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որ Բաքվում պահվող հայերը օր առաջ վերադառնան

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Բաժանորդագրվել
Թեպետ Լաչինի միջանցքի փակումից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձություններին միջազգային հանրությունն ադեկվատ չի արձագանքել, սակայն ՀՀ–ն շարունակելու է նրանց հետ աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, օր առաջ վերադառնան Հայաստան։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«ՀՀ–ն և արտգործնախարարությունը բոլոր միջազգային հարթակներում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին բարձրաձայնում է այդ խնդիրը»,–ասաց Կոստանյանը։
Նա հիշեցրեց, որ կան իրավական գործընթացներ ՄԻԵԴ–ում, արդարադատության միջազգային դատարանում։ Եվ թեպետ Լաչինի միջանցքի փակումից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձություններին միջազգային հանրությունն ադեկվատ չի արձագանքել, սակայն շարունակելու են աշխատել միջազգային գործընկերների հետ։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ գերիների մասին տեղեկություն են տվել ընտանիքներին
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից մեկնելիս ձերբակալել էին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ու ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին: Սեպտեմբերի 29-ին ձերբակալվել են բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ձերբակալության մասին:
Լրահոս
0