https://arm.sputniknews.ru/20231109/68401814.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից հետո մեկնելու է Ֆրանսիա՝ մասնակցելու «Խաղաղության 2023թ-ի... 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T12:00+0400
2023-11-09T12:00+0400
2023-11-09T12:53+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68401961_0:0:962:541_1920x0_80_0_0_e324862cb0968929282b719f5b7d4ec3.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
4 ամսվա հետախուզումից հետո իր առանձնատանը հայտնաբերվել և կալանավորվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից հետո մեկնելու է Ֆրանսիա՝ մասնակցելու «Խաղաղության 2023թ-ի համաժողովին»։Համաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցելու և ելույթ է ունենալու նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս այսօր աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին:
▪️ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից հետո մեկնելու է Ֆրանսիա՝ մասնակցելու «Խաղաղության 2023թ-ի համաժողովին»։ Համաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցելու և ելույթ է ունենալու նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ ▪️ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս այսօր աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին: ▪️ Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստը մեկնարկել է 1 րոպե լռությամբ։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հարգել 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: Մամուլը գրել էր, որ իշխող կուսակցությունն այսօր չի պատրաստվում այցելել Եռաբլուր, բայց խմբակցությունում չեն բացառել, որ առանձին անդամներ կարող են այցելել։ ▪️ «Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունների ստանձնումը»․ X–ի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով «Մեծ յոթնյակի» երկրների Տոկիոյում երեկ ընդունած հայտարարությունը, որով նրանք աջակցություն էին հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը․ «Խաղաղությունը պետք է հիմնված լինի ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։ ▪️ 4 ամսվա հետախուզումից հետո իր առանձնատանը հայտնաբերվել և կալանավորվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։ ▪️ ՀՀ–ից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը կառավարության որոշմամբ երկարացվել է ևս 6 ամսով։ ▪️ Կառավարության մեկ այլ որոշմամբ 2024 թ. հունվարի 1–ից սակագնային քվոտաներ են սահմանվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների համար, մասնավորապես՝ խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի, թարմ և պաղեցված թռչնամսի, կաթի փոշու և կաթնային շիճուկի նկատմամբ։ ▪️ «2024 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գնի փոփոխության նախադրյալներ չկան»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ 2021 թվականի դեկտեմբերին ռուսական գազի մեծածախ գինը Հայաստանի համար 10 տարով սահմանվել է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար։ 2022թ-ից սկսած Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է 165 դոլարին համարժեք ռուսական ռուբլով՝ ըստ փոխարժեքի։ ▪️ Ամերիկյան Citi բանկը տուգանվել է 26 մլն դոլարով՝ հայկական ծագումով հաճախորդների հանդեպ խտրական վերաբերմունքի համար։Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68401961_0:0:722:541_1920x0_80_0_0_c13fa676633794181b3ef461cab39739.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
▪️ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից հետո մեկնելու է Ֆրանսիա՝ մասնակցելու «Խաղաղության 2023թ-ի համաժողովին»։ Համաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցելու և ելույթ է ունենալու նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
▪️ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս այսօր աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին:
▪️ Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստը մեկնարկել է 1 րոպե լռությամբ։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հարգել 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: Մամուլը գրել էր, որ իշխող կուսակցությունն այսօր չի պատրաստվում այցելել Եռաբլուր, բայց խմբակցությունում չեն բացառել, որ առանձին անդամներ կարող են այցելել։
▪️ «Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունների ստանձնումը»․ X–ի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով «Մեծ յոթնյակի» երկրների Տոկիոյում երեկ ընդունած հայտարարությունը, որով նրանք աջակցություն էին հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը․ «Խաղաղությունը պետք է հիմնված լինի ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։
▪️ 4 ամսվա հետախուզումից հետո իր առանձնատանը հայտնաբերվել և կալանավորվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։
▪️ ՀՀ–ից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը կառավարության որոշմամբ երկարացվել է ևս 6 ամսով։
▪️ Կառավարության մեկ այլ որոշմամբ 2024 թ. հունվարի 1–ից սակագնային քվոտաներ են սահմանվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների համար, մասնավորապես՝ խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի, թարմ և պաղեցված թռչնամսի, կաթի փոշու և կաթնային շիճուկի նկատմամբ։
▪️ «2024 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գնի փոփոխության նախադրյալներ չկան»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ 2021 թվականի դեկտեմբերին ռուսական գազի մեծածախ գինը Հայաստանի համար 10 տարով սահմանվել է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար։ 2022թ-ից սկսած Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է 165 դոլարին համարժեք ռուսական ռուբլով՝ ըստ փոխարժեքի։
▪️ Ամերիկյան Citi բանկը տուգանվել է 26 մլն դոլարով՝ հայկական ծագումով հաճախորդների հանդեպ խտրական վերաբերմունքի համար։