00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական Սու-57-ի հրթիռային սպառազինության գաղտնիքները

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՍու-57
Սու-57 - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2023
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան
Սու-57 օդանավային սպառազինության համալիրին ինտեգրված նոր հեռահար թևավոր հրթիռը թույլ է տալիս լուծել ռազմավարական խնդիրները և հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչը հավասարեցնում է Ту-95МС и Ту-160 ռազմավարական ռմբակոծիչներին։ Ռուսական Սու-57-ի հրթիռային զենքի հասանելիության սահմաններում են Եվրոպայի և Ճապոնիայի ամբողջ տարածքը, Գուամի և Հավայան կղզիների ամերիկյան ռազմակայանները։
Պենտագոնը տագնապած է. մեծ հեռահարության ռուսական նոր թևավոր հրթիռը, որը տեղակայված է Սու-57 անտեսանելի կործանիչի ներքին խցիկներում, ունակ է ցանկացած ուղղությունից աննկատ և ճշգրիտ ընկնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վրա: Ավելին, Սու-57-ի «հարվածի տակ» են հայտնվում Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան ափից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Գուամի (3500 կմ), Հավայան կղզիների Փերլ Հարբոր (5000 կմ) ամերիկյան ռազմակայանները:
Ներֆյուզելաժային տեղակայման մեծ հեռահարության նոր թևավոր հրթիռի հայտնվելու մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 31-ին։ Ինտեգրումը տասնյակ անգամ մեծացնում է «օդ-մակերևույթ» խոցման շառավիղը՝ համեմատած մինչև 285 կմ հեռահարության Х-59МК2 թևավոր հրթիռի հետ, որը Սու-57-ն օգտագործում էր Սիրիայում և Ուկրաինայում։
Ռուսական և արևմտյան բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ Սու-57-ի նոր հրթիռը ռազմավարական X-101/102-ի (ավելի քան 5500 կմ հեռահարությամբ) անալոգն է։ Եթե դրան գումարենք Սու-57-ի մարտական ռադիուսը (առանց վերալիցքավորման)՝ մոտ 2000 կմ, ապա կարելի է խոցելի համարել Պենտագոնի օբյեկտները Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ուղղություններից՝ Միացյալ Նահանգների ամբողջ հյուսիսամերիկյան տարածքում: Այսպիսով, ռուսական Սու-57-ը, ի լրումն իր ամերիկյան անալոգների՝ F-22 և F-35-ի նկատմամբ մարտական և մարտավարական առավելությունների, նաև աննախադեպ ռազմավարական հզորություն ձեռք բերեց։
Օդատիեզերական ուժերի ստորաբաժանումներում մեքենաների թվի աճը զգալիորեն կուժեղացնի ՌԴ Միջուկային զսպման ուժերի ավիացիոն բաղադրիչը։ 2023 թվականին ՌԴ-ում կրկնապատկվել է Սու-57 կործանիչների արտադրությունը (ավելի քան 12 միավոր), հաջորդ տարի օդատիեզերական ուժերը կստանան 22 կործանիչ, իսկ մինչև 2028 թվականը զորքերում դրանց թիվը կհասնի 76-ի։ Հետագայում Միացյալ ավիացիոն կորպորացիան նախատեսում է տարեկան ավելի քան 20 հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծել: Պատահական չէ, որ Սու-57-ի առաջին մարտական ստորաբաժանումը ձևավորվել է Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ափին՝ մոլորակի ռազմաքաղաքական տուրբուլենտության գլխավոր աղբյուրին հնարավորինս մոտ:

Մարտական գերազանցության համալիրը

Սու-57-ի նոր հրթիռի կորպուսն ավելի կոմպակտ է, քան նմանատիպ X-101/102-ինը: Թռիչքի ավելի մեծ հեռահարությունն ապահովում է ավելի փոքր երկշերտ տուրբոռեակտիվ շարժիչը: Վերջին մեծ հեռահարության թևավոր հրթիռի ճշգրիտ բնութագրերը չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ ռազմավարական հեռահարության Х-101 թևավոր հրթիռը (ոչ միջուկային մոդիվիկացիա)՝ Ту-160 и Ту-95МС ռմբակոծիչների համար, թռչում է 720 կմ/ժամ կրեյսերային արագությամբ՝ փոփոխական հետագծով, 30 մետրից մինչև 10 կիլոմետր բարձրությունների վրա:
Այն կրում է 400 կգ քաշով մարտական մաս։ Թիրախից շրջանաձև հավանական շեղումը մինչև 7 մ է։ Ինքնաթիռում գտնվող ՌԷՊ համակարգը խելացի Х-101-ին թույլ է տալիս շփոթեցնել հակառակորդի ռադիոտեղորոշիչ համակարգերն ու զենիթային հրթիռները։ Սու-57-ի նորագույն հրթիռը հաստատ ավելի վատը չէ: Նկատենք, որ բնութագրերով ամենամոտ ամերիկյան անալոգը՝ AGM-86-ը, կարող է թռչել միայն մինչև 2780 կմ: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հուսահատության մեջ են ընկնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սու-57-ը ինտեգրել է Р-37М գերձայնային «օդ-օդ» հրթիռները՝ մինչև 400 կմ հեռավորության վրա բարձր արագության թիրախներ խոցելու համար: Սու-57-ի մարտական համալիրը ներառում է ոչնչացման տարբեր նպատակների շուրջ 15 նորագույն ավիացիոն միջոց: Սպառազինության պետական ծրագրով նախատեսվում է, որ մինչև 2027 թվականը Սու-57 կործանիչը գերձայնային «Կինժալ»-ի բնութագրերով(10 Մախ) համալիր կստանա, միայն թե ավելի փոքր չափերով՝ ներֆյուզելյաժային խցիկներից մարտական կիրառման համար։
Սու-57 հրթիռային զենքի տեխնոլոգիական մակարդակը թույլ է տալիս հայտնաբերել և վերացնել թիրախները զգալիորեն ավելի մեծ հեռավորությունների վրա, քան հավանական հակառակորդի լավագույն կործանիչների նույնատիպ համալիրները (ամերիկյան F-22-ն ու F-35-ը): Ուկրաինայում և ռազմական գործողությունների այլ ժամանակակից թատերաբեմերում մենք տեխնոլոգիաների և մարտավարական գործողությունների վարման տեսլականների համապարփակ պայքար ենք տեսնում՝ օդում, ցամաքում և ծովում։ Ավելին` օդում գերակայությունը նախաձեռնություն և հաջողություն է ապահովում մյուս բոլոր մարտական միջավայրերում:
Բացի այդ, Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության գոտում սկսել է օգտագործել С-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ի 400 կմ հեռահարության եզակի զենիթային հրթիռը՝ А-50У «թռչող ռադարների» ինտեգրումով․ Արևմուտքը ցնցված է ուկրաինական հարվածային ավիացիայի կորուստների քանակից։ Միայն անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի հինգ ինքնաթիռ՝ երկու Սու-25 գրոհիչ, երկու ՄիԳ-29 կործանիչ և մեկ Սու-27 ռմբակոծիչ։
Բաժանորդագրվեք ռազմական սյունակագիր Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին։
Լրահոս
0