https://arm.sputniknews.ru/20231108/hetsanivs-qandeci-krivy-sksvec-adrbejanakan-krakvocic-viravvorvats-11-amja-karleni-erazanqy-68299470.html
Հեծանիվս քանդեցի, կռիվը սկսվեց. ադրբեջանական կրակոցից վիրավորված 11-ամյա Կառլենի երազանքը
Հեծանիվս քանդեցի, կռիվը սկսվեց. ադրբեջանական կրակոցից վիրավորված 11-ամյա Կառլենի երազանքը
Sputnik Արմենիա
11-ամյա Կառլենը սեպտեմբերի 29-ին վիրավորվեց ադրբեջանական կրակոցից, երբ շտապում էր Կարմիր խաչ` պապիկի համար օգնություն կանչելու։ Ցավոք, պապիկը չփրկվեց. հիմա նա... 08.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-08T08:55+0400
2023-11-08T08:55+0400
2023-11-08T08:55+0400
արցախ
արցախցի
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
հայաստան
արզնի
երեխա
պապիկ
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68281421_0:83:1600:983_1920x0_80_0_0_d7b41302727215eb602fc397f6423368.jpg
Արցախցի Կառլեն Սողոմոնյանը ու մայրիկը` Իրինան Աղաբեկյանը, արդեն մոտ 1 ամիս է` ապրում են Կոտայքի մարզի Արզնի գյուղում` իրենց հյուրընկալած միայնակ տատիկի տանը։ «Ինքը մեզ է օգնում, ես էլ` իրեն տան գործերում»,– ժպտալով ասում է Իրինան։Ադրբեջանցու կրակոցից վիրավորվելուց հետո 11-ամյա Կառլենը դեռ չի քայլում, դպրոց չի հաճախում, մայրն է նրան խնամում։Կառլենը, Իրինան ու 82-ամյա պապիկը երեքով ապրում էին Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում։ Կառլենը դպրոց էր հաճախում, ըմբշամարտով զբաղվում, սիրելի հեծանիվը քշում ու տան փոքրիկ տղամարդու պարտականությունները կատարում, օրինակ` հացի հերթում ժամերով կանգնում, կացինը ձեռքին անտառ` փայտի գնում։«Հեծանիվս քանդեցի, որ սարքեմ, էն էլ էդ օրը հենց կռիվը սկսվեց։ Տան կողքերքը կրակում էին, իջանք ներքև, մաման սկսեց մաքրել պադվալը, բայց էդ գիշեր տան մեջ մնացինք, պադվալում խոնավ էր, ցուրտ էր։ Կռիվը հանդարտվեց, ասացին` դուրս պետք է գաք, Արցախը հանձնել են։ Մենք էլ դուրս եկանք, սկզբում գնացինք օդանավակայան»,– վերջին պատերազմի առաջին օրերն է հիշում Կառլենը։Իրինան պատմում է, որ օդանավակայանում այնքան մարդ կար, որ ստիպված էին հենց դրսում` իրենց իրերի վրա պառկել։ Հետո գնացին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, այստեղ արդեն բազկաթոռի վրա էին մի կերպ հարմարվել։ Հյուրանոցում Իրինայի հայրիկի` Կառլեն պապի ինքնազգացողությունը հանկարծակի վատացանում է։ Ասում է` ոչ մի գանգատ չուներ, սթրեսից, ապրումներից եղավ։«Ես մամային չլսեցի, հեծանիվ քշելով` ընկերոջս հետ գնացի, որ Կարմիր խաչին օգնության կանչեմ պապիի համար, Դեդո, Բաբոյի մոտ հասանք, էդտեղ էլ կրակեցին։ ՉԷի հասկացել, որ կրակել են։ Մեկ էլ զգում եմ` ոտքս տաքանում ա։ Ասեցի` կոշիկս հանեմ, մի քիչ ոտքս հանգստանա։ Տեսա` կոշիկս ծակ է, արյունը պզզում ա»,– պատմում է 11-ամյա տղան` իր տարիքից շատ ավելի հասուն լրջությամբ։Վիրավոր ոտքով Կառլենն ու ընկերը հեծանիվները հետ են քշում, հասնում Ստեփանակերտ, այստեղ արդեն հրապարակում բուժքրոջ են հանդիպում, որն առաջին օգնությունն է ցուցաբերում տղային։ Քանի որ դեղորայք չկար, ձեռքի տակ եղած սպիրտով ախտահանում են վերքը, մեղր քսում` արյունը կանգնեցնելու համար, վիրակապում։Պապիկի համար օգնություն հասցնել չի ստացվում, Կառլենը պապը մահանում է (Կարմիր խաչի օգնությամբ Կառլեն պապի մարմինը տեղափոխվում է Հայաստան)։«Գնացի ավտոբուսի շոֆեռին խնդրեցի` երեխեն լավ չի, գոնե երկու տեղ պահի, մեզ հանի։ Չէինք կարողանում ավտոբուս նստել, ահավոր վիճակ էր, ավտոբուսը կանգնում էր, մարդիկ արագ մտնում էին... Տենց մեզ Վայք հասցրին»,– պատմում է Իրինան։Այստեղ Կառլենին ներարկում են անում փայտացման դեմ, վիրակապում` կրկին գլխի չընկնելով, որ երեխայի ոտքի վերքը կրակոցի հետևանք է։ Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում տղային չեն ցավազրկել, 11-ամյա տղան հասուն տղամարդու պես դիմացել է ցավին։ Արդեն Երևանում` «Արաբկիր» բուժկենտրոնում, ռենտգեն հետազոտությունը երեխայի կրունկի մեջ փամփուշտ է ցույց տալիս։ Վիրավորվելուց 3-4 օր անց Կառլենը վիրահատվում է։ Դրանից հետո տեղափոխվում են Արզնի։«Հենց հաջորդ օրը Ռուբոն (Արզնի գյուղից տարեկից) գալիս ա, ինձ հեծանիվ ա բերում։ Իմանում ա էլի, որ իմ հեծանիվն Արցախում է մնացել»,– պատմում է Կառլենը, հետո ցույց տալիս դրանից հետո նվեր ստացած մեկ այլ հեծանիվ։ Ասում է` որոշել է` հենց ոտքի կանգնի, Ռուբոյի բերած հեծանիվը վերանորոգելու է, ավելի լավը դարձնի ու Ռուբոյին հետ վերադարձնի։ Ինքն էլ անհամբեր սպասում է նոյեմբերի 16-ին։ Ասել են, որ ոտքի գիպսը հանելու են, նշանակում է` կկարողանա հեծանիվ քշել։«Հետո էլ բարբայի եմ գնալու Բյուրեղավանում...»,– ասում է Կառլենը,– «Երևանից լրագրողներ են եկալ, հետո զանգ կտաս»,– մի պահ մեր զրույցն ընդհատվում է հեռախոսազանգով ու Կառլենի հմուտ պատասխանով։Իր ապագայի հետ կապված հստակ որոշումներ ունի` պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է դառնալու և հատուկ զորքերում ծառայության անցնելու։ Վստահ է` Արցախ էլի է գնալու, ուղղակի դրա համար պետք է մեծանա, որ ինքն ու մյուս տղաներն Արցախը հետ բերեն։Հ.Գ. Իրինան ու Կառլենը մինչ այս պահը որպես աջակցություն տրվող ոչ 100–հազարական դրամներն են ստացել, ոչ էլ` 40+10 հազար դրամը։ Համայնքապետարանի սոցիալական ծառայությունում ասել են` մի քանի օր սպասեք, ամեն ինչ կլինի, համբերատար սպասում են։ Հետագայում որտեղ ու ինչպես են ապրելու` այս հարցերի պատասխանն Իրինան դեռ չունի, Ռուսաստանում ապրող քույր ունի, սակայն մի անգամ արդեն հայրենիք կորցրել են, այս մեկն էլ ինքն իր կամքով թողնել չի պատրաստվում։
լեռնային ղարաբաղ
արզնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68281421_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ba2d0456ccc9a59aa956073ba429743c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
արցախ, արցախցի, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, հայաստան, արզնի, երեխա, պապիկ, կարմիր խաչ
արցախ, արցախցի, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, հայաստան, արզնի, երեխա, պապիկ, կարմիր խաչ
Հեծանիվս քանդեցի, կռիվը սկսվեց. ադրբեջանական կրակոցից վիրավորված 11-ամյա Կառլենի երազանքը
11-ամյա Կառլենը սեպտեմբերի 29-ին վիրավորվեց ադրբեջանական կրակոցից, երբ շտապում էր Կարմիր խաչ` պապիկի համար օգնություն կանչելու։ Ցավոք, պապիկը չփրկվեց. հիմա նա մայրիկի հետ ապրում է Արզնի գյուղում։ Sputnik Արմենիան այցելել է նրանց` զրուցելու ներկայի ու սպասելիքների մասին։
Արցախցի Կառլեն Սողոմոնյանը ու մայրիկը` Իրինան Աղաբեկյանը, արդեն մոտ 1 ամիս է` ապրում են Կոտայքի մարզի Արզնի գյուղում` իրենց հյուրընկալած միայնակ տատիկի տանը։ «Ինքը մեզ է օգնում, ես էլ` իրեն տան գործերում»,– ժպտալով ասում է Իրինան։
Ադրբեջանցու կրակոցից վիրավորվելուց հետո 11-ամյա Կառլենը դեռ չի քայլում, դպրոց չի հաճախում, մայրն է նրան խնամում։
Կառլենը, Իրինան ու 82-ամյա պապիկը երեքով ապրում էին Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում։ Կառլենը դպրոց էր հաճախում, ըմբշամարտով զբաղվում, սիրելի հեծանիվը քշում ու տան փոքրիկ տղամարդու պարտականությունները կատարում, օրինակ` հացի հերթում ժամերով կանգնում, կացինը ձեռքին անտառ` փայտի գնում։
«Հեծանիվս քանդեցի, որ սարքեմ, էն էլ էդ օրը հենց կռիվը սկսվեց։ Տան կողքերքը կրակում էին, իջանք ներքև, մաման սկսեց մաքրել պադվալը, բայց էդ գիշեր տան մեջ մնացինք, պադվալում խոնավ էր, ցուրտ էր։ Կռիվը հանդարտվեց, ասացին` դուրս պետք է գաք, Արցախը հանձնել են։ Մենք էլ դուրս եկանք, սկզբում գնացինք օդանավակայան»,– վերջին պատերազմի առաջին օրերն է հիշում Կառլենը։
Իրինան պատմում է, որ օդանավակայանում այնքան մարդ կար, որ ստիպված էին հենց դրսում` իրենց իրերի վրա պառկել։ Հետո գնացին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, այստեղ արդեն բազկաթոռի վրա էին մի կերպ հարմարվել։ Հյուրանոցում Իրինայի հայրիկի` Կառլեն պապի ինքնազգացողությունը հանկարծակի վատացանում է։ Ասում է` ոչ մի գանգատ չուներ, սթրեսից, ապրումներից եղավ։
«Ես մամային չլսեցի, հեծանիվ քշելով` ընկերոջս հետ գնացի, որ Կարմիր խաչին օգնության կանչեմ պապիի համար, Դեդո, Բաբոյի մոտ հասանք, էդտեղ էլ կրակեցին։ ՉԷի հասկացել, որ կրակել են։ Մեկ էլ զգում եմ` ոտքս տաքանում ա։ Ասեցի` կոշիկս հանեմ, մի քիչ ոտքս հանգստանա։ Տեսա` կոշիկս ծակ է, արյունը պզզում ա»,– պատմում է 11-ամյա տղան` իր տարիքից շատ ավելի հասուն լրջությամբ։
Վիրավոր ոտքով Կառլենն ու ընկերը հեծանիվները հետ են քշում, հասնում Ստեփանակերտ, այստեղ արդեն հրապարակում բուժքրոջ են հանդիպում, որն առաջին օգնությունն է ցուցաբերում տղային։ Քանի որ դեղորայք չկար, ձեռքի տակ եղած սպիրտով ախտահանում են վերքը, մեղր քսում` արյունը կանգնեցնելու համար, վիրակապում։
Պապիկի համար օգնություն հասցնել չի ստացվում, Կառլենը պապը մահանում է (Կարմիր խաչի օգնությամբ Կառլեն պապի մարմինը տեղափոխվում է Հայաստան)։
«Գնացի ավտոբուսի շոֆեռին խնդրեցի` երեխեն լավ չի, գոնե երկու տեղ պահի, մեզ հանի։ Չէինք կարողանում ավտոբուս նստել, ահավոր վիճակ էր, ավտոբուսը կանգնում էր, մարդիկ արագ մտնում էին... Տենց մեզ Վայք հասցրին»,– պատմում է Իրինան։
Այստեղ Կառլենին ներարկում են անում փայտացման դեմ, վիրակապում` կրկին գլխի չընկնելով, որ երեխայի ոտքի վերքը կրակոցի հետևանք է։ Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում տղային չեն ցավազրկել, 11-ամյա տղան հասուն տղամարդու պես դիմացել է ցավին։ Արդեն Երևանում` «Արաբկիր» բուժկենտրոնում, ռենտգեն հետազոտությունը երեխայի կրունկի մեջ փամփուշտ է ցույց տալիս։ Վիրավորվելուց 3-4 օր անց Կառլենը վիրահատվում է։ Դրանից հետո տեղափոխվում են Արզնի։
«Հենց հաջորդ օրը Ռուբոն (Արզնի գյուղից տարեկից) գալիս ա, ինձ հեծանիվ ա բերում։ Իմանում ա էլի, որ իմ հեծանիվն Արցախում է մնացել»,– պատմում է Կառլենը, հետո ցույց տալիս դրանից հետո նվեր ստացած մեկ այլ հեծանիվ։ Ասում է` որոշել է` հենց ոտքի կանգնի, Ռուբոյի բերած հեծանիվը վերանորոգելու է, ավելի լավը դարձնի ու Ռուբոյին հետ վերադարձնի։ Ինքն էլ անհամբեր սպասում է նոյեմբերի 16-ին։ Ասել են, որ ոտքի գիպսը հանելու են, նշանակում է` կկարողանա հեծանիվ քշել։
«Հետո էլ բարբայի եմ գնալու Բյուրեղավանում...»,– ասում է Կառլենը,– «Երևանից լրագրողներ են եկալ, հետո զանգ կտաս»,– մի պահ մեր զրույցն ընդհատվում է հեռախոսազանգով ու Կառլենի հմուտ պատասխանով։
Իր ապագայի հետ կապված հստակ որոշումներ ունի` պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է դառնալու և հատուկ զորքերում ծառայության անցնելու։ Վստահ է` Արցախ էլի է գնալու, ուղղակի դրա համար պետք է մեծանա, որ ինքն ու մյուս տղաներն Արցախը հետ բերեն։
Հ.Գ. Իրինան ու Կառլենը մինչ այս պահը որպես աջակցություն տրվող ոչ 100–հազարական դրամներն են ստացել, ոչ էլ` 40+10 հազար դրամը։ Համայնքապետարանի սոցիալական ծառայությունում ասել են` մի քանի օր սպասեք, ամեն ինչ կլինի, համբերատար սպասում են։ Հետագայում որտեղ ու ինչպես են ապրելու` այս հարցերի պատասխանն Իրինան դեռ չունի, Ռուսաստանում ապրող քույր ունի, սակայն մի անգամ արդեն հայրենիք կորցրել են, այս մեկն էլ ինքն իր կամքով թողնել չի պատրաստվում։