https://arm.sputniknews.ru/20231107/mahacel-e-juneskoum-hh-nerkajacucich-qristian-mishel-terstepanjany-68335616.html
Մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը
Մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը
Sputnik Արմենիա
Նա 1991 թվականից ի վեր մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել դիվանագիտական ոլորտում։ 07.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-07T19:07+0400
2023-11-07T19:07+0400
2023-11-07T19:08+0400
դիվանագետ
մահ
յունեսկօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68335269_0:54:1275:771_1920x0_80_0_0_09d67164f6dce10de0bb0dff2cb220e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Տեր–Ստեփանյանը 72 տարեկան էր։Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր երկարամյա ծառայության ընթացքում պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով։ Պարգևատրվել է Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության հրամանատարի շքանշանով, ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշանով և այլն:ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Տեր-Ստեփանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։Նշենք, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանը ծնվել է 1951թ. Ֆրանսիայում: Սովորել է Փարիզի VII համալսարանում, բանասիրության և պատմության ֆակուլտետում: Երևանում մահացել է ՀՀ–ում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալըԴիվանագետը եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, ԵՄ–ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ապա՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Եղել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական՝ ֆրանկոֆոնիայի հարցերով, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։2019թ. հունվարի 17-ից մինչ օրս Տեր–Ստեփանյանը Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68335269_0:42:1275:999_1920x0_80_0_0_b7185863afc512b7d9f7b5674a7210ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիվանագետ, մահ, յունեսկօ
Մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը
19:07 07.11.2023 (Թարմացված է: 19:08 07.11.2023) Նա 1991 թվականից ի վեր մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել դիվանագիտական ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Տեր–Ստեփանյանը 72 տարեկան էր։
«Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 7-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) ՀՀ մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը։ Նա երկար տարիներ անձնվիրաբար մաս է կազմել Հայաստանի դիվանագիտական ծառայության։ Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողություններում»,– ասված է հաղորդագրությունում։
Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր երկարամյա ծառայության ընթացքում պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով։ Պարգևատրվել է Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության հրամանատարի շքանշանով, ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշանով և այլն:
ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Տեր-Ստեփանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։
Նշենք, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանը ծնվել է 1951թ. Ֆրանսիայում: Սովորել է Փարիզի VII համալսարանում, բանասիրության և պատմության ֆակուլտետում:
Դիվանագետը եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, ԵՄ–ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ապա՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Եղել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական՝ ֆրանկոֆոնիայի հարցերով, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։
2019թ. հունվարի 17-ից մինչ օրս Տեր–Ստեփանյանը Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր: