https://arm.sputniknews.ru/20231107/erevani-bnakichy-gvoghutjun-e-katarel-9-bnakaranic-u-35-avtvomeqenajic-68320786.html
Երևանի բնակիչը գողություն է կատարել 9 բնակարանից ու 35 ավտոմեքենայից
Երևանի բնակիչը գողություն է կատարել 9 բնակարանից ու 35 ավտոմեքենայից
Sputnik Արմենիա
Երիտասարդի կատարած գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 15.316.000 ՀՀ դրամ: 07.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-07T13:30+0400
2023-11-07T13:30+0400
2023-11-07T13:33+0400
հայաստան
երևան
գողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երևանի 27-ամյա բնակիչը խարդախության միջոցով գողություններ է կատարել մի շարք բնակարաններից և ավտոմեքենաներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիս-հուլիսին նա վարձակալելու պատրվակով մուտք է գործել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար և այլ իրեր:Բացի այդ, 2021թ.–ի ընթացքում հափշտակել է Երևանի մի շարք փողոցներում կայանված 35 ավտոմեքենաների հայելիներ:Հիշյալ բնակարաններից և ավտոմեքենաներից գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 15.316.000 դրամ:Պարզվել է, որ երիտասարդը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 2 քաղաքացու հետ և խարդախության միջոցով նրանց պատճառել ընդհանուր 2.262.000 դրամի վնաս։Գողություն Լոռու մարզում. տան բանալու և փողի տեղը 38–ամյա տղամարդուն հայտնել է տանտիրուհին2020թ. մայիսին հանդիպելով այլ քաղաքացիների հետ՝ երիտասարդը վերցրել է 2.002 000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերն ու 260.000 դրամ արժողությամբ խաղային համակարգիչը և, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, խարդախությամբ հափշտակել է դրանք՝ պատճառելով ընդհանուր 2.262.000 դրամի վնաս:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի տարբեր մասերով (գողություն) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն):Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերн ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:«Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի ամբողջ գումարի ու ոսկու գողության դեպքով քրգործ է հարուցվել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, գողություն
հայաստան, երևան, գողություն
Երևանի բնակիչը գողություն է կատարել 9 բնակարանից ու 35 ավտոմեքենայից
13:30 07.11.2023 (Թարմացված է: 13:33 07.11.2023) Երիտասարդի կատարած գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 15.316.000 ՀՀ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երևանի 27-ամյա բնակիչը խարդախության միջոցով գողություններ է կատարել մի շարք բնակարաններից և ավտոմեքենաներից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիս-հուլիսին նա վարձակալելու պատրվակով մուտք է գործել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար և այլ իրեր:
Բացի այդ, 2021թ.–ի ընթացքում հափշտակել է Երևանի մի շարք փողոցներում կայանված 35 ավտոմեքենաների հայելիներ:
Հիշյալ բնակարաններից և ավտոմեքենաներից գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 15.316.000 դրամ:
Պարզվել է, որ երիտասարդը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 2 քաղաքացու հետ և խարդախության միջոցով նրանց պատճառել ընդհանուր 2.262.000 դրամի վնաս։
2020թ. մայիսին հանդիպելով այլ քաղաքացիների հետ՝ երիտասարդը վերցրել է 2.002 000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերն ու 260.000 դրամ արժողությամբ խաղային համակարգիչը և, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, խարդախությամբ հափշտակել է դրանք՝ պատճառելով ընդհանուր 2.262.000 դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի տարբեր մասերով (գողություն) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերн ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: