00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 6-ից Լևոն Քոչարյանը լինելու է ազատության մեջ. փաստաբանական թիմ

© SputnikԼևոն Քոչարյանն ընդդիմության հավաքներին
Լևոն Քոչարյանն ընդդիմության հավաքներին - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2023
Լևոն Քոչարյանն ընդդիմության հավաքներին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի որդին վերցնելու է պատգամավորական մանդատն, ու դրա արդյունքում կալանքը ենթակա է վերացման։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 6-ին ՀՀ երկրորդ նախագահի որդին` Լևոն Քոչարյանը, ազատության մեջ է լինելու։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական թիմը` պարզաբանելով, որ Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և այդպիսով, գրեթե երկու ամիս շարունակվող կալանքը ենթակա է վերացման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարներ, պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ:
«Ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաև տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող Լևոն Քոչարյանը»,– նշում են փաստաբանները։
Երկուշաբթի օրը` նոյեմբերի 6-ին, տեղի է ունենալու ԿԸՀ նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը: Պաշտպանները շեշտում են, որ Լևոն Քոչարյանը` նոյեմբերի 6-ին, այսինքն` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
«Նշված դիրքորոշման իրավական հիմքը հանդիսանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշումը, որը պարտադիր է բոլոր պետական մարմինների, այդ թվում քրեակատարողական ծառայության համար: Սահմանադրական դատարանի նշված որոշմամբ անդրադարձ էր կատարվել նախքան ՍԴՈ-1619 որոշումն իրավակիրառական պրակտիկայում առկա թվով երեք դեպքերին, որի շրջանակներում պատգամավորի կարգավիճակ ստացած անձինք շարունակել էին մնալ անազատության մեջ և Սահմանադրական դատարանը ուղիղ նշել էր, որ «նման իրավակիրառական պրակտիկան չի բխում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից», որի արդյունքում երեք պատգամավորներն ազատ էին արձակվել»,– հիշեցնում են փաստաբանները։
Պաշտպանները նաև շեշտում են, որ պատգամավորի անձեռնմխելիության ուժով նույնիսկ ապօրինի կալանքի վերացումը չի հանգեցնում քրեական հետապնդման դադարեցմանը։ Հետևաբար առաջիկայում փաստաբանական թիմը նոր տեղեկություններ ու տվյալներ է ներկայացնելու` որպես քրեական հետապնդման դադարեցման ակնհայտ հիմքեր։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ նոյեմբերի 6–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մանդատ շնորհի Լևոն Քոչարյանին, որից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի կալանավայրից, ներկայանա ԱԺ հաջորդ նիստին ու տա պատգամավորական երդում։
Համապատասխան որոշում ընդունելուց հետո ԿԸՀ–ն պարտավոր է տրամադրել արձանագրություն, որի հիման վրա իրավասու մարմինը` ՔԿՀ–ն պարտավոր է միանգամից ազատ արձակել Քոչարյանին։
Արծվիկ Մինասյանի խոսքով` շատ հնարավոր է, որ ՔԿՀ–ից ասեն, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականն է պետք, որպեսզի կարողանան դա անել։ Այդ պատճառով էլ նախատեսվում է, որ ԿԸՀ արձանագրությունը ստանալուց հետո Քոչարյանի` իրավասու փաստաբանական թիմը կդիմի նաև դատախազությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Լրահոս
0