https://arm.sputniknews.ru/20231104/turqian-israjelic-het-e-kanchum-ir-despanin-68229552.html
Թուրքիան Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին
Թուրքիան Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին
Sputnik Արմենիա
Թուրքիան Թել Ավիվից իր դեսպանին հետ է կանչում Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ 04.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-04T17:16+0400
2023-11-04T17:16+0400
2023-11-04T17:35+0400
թուրքիա
իսրայել
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան հետ է կանչում Թել Ավիվում Անկարայի դեսպան Շաքիր Թորունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։Թորունլարը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակվել 2022 թվականի նոյեմբերին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ Նա նախկինում Թուրքիայի դեսպանն է եղել Պաղեստինում։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Անկարան համապատասխան աշխատանքներ է տանում Իսրայելին «ռազմական հանցագործ» ճանաչելու ուղղությամբ։ Այսօր նա նաև նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այլևս չի համարում իր զրուցակիցը։ Միաժամանակ Էրդողանն ընդգծել է, որ անհնար է ամբողջությամբ խզել հարաբերությունները, հատկապես միջազգային դիվանագիտությունում, այդ պատճառով էլ թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը պահպանում է Թել Ավիվի հետ շփումները։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 9,4 հազարը. առողջապահության նախարարություն
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իսրայել, դեսպան
Թուրքիան Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին
17:16 04.11.2023 (Թարմացված է: 17:35 04.11.2023) Թուրքիան Թել Ավիվից իր դեսպանին հետ է կանչում Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան հետ է կանչում Թել Ավիվում Անկարայի դեսպան Շաքիր Թորունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
«Որոշվել է Թել Ավիվում մեր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին հետ կանչել խորհրդակցությունների համար, քանի որ Գազայի հատվածում մարդասիրական աղետ է, որն առաջացել է խաղաղ քաղաքացիների վրա Իսրայելի շարունակական հարձակումների և կրակի դադարեցման կոչերը մերժելու ու հումանիտար օգնության անխափան մատակարարումները չապահովելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թորունլարը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակվել 2022 թվականի նոյեմբերին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ Նա նախկինում Թուրքիայի դեսպանն է եղել Պաղեստինում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Անկարան համապատասխան աշխատանքներ է տանում Իսրայելին «ռազմական հանցագործ» ճանաչելու ուղղությամբ։ Այսօր նա նաև նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այլևս չի համարում իր զրուցակիցը։ Միաժամանակ Էրդողանն ընդգծել է, որ անհնար է ամբողջությամբ խզել հարաբերությունները, հատկապես միջազգային դիվանագիտությունում, այդ պատճառով էլ թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը պահպանում է Թել Ավիվի հետ շփումները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։