https://arm.sputniknews.ru/20231104/pashinjany-mrcanakner-e-handznel-hh-varchapeti-gavat-khtshughavazqi-mrcashari-haghtvoghnerin-68234689.html
Փաշինյանը մրցանակներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի հաղթողներին
Փաշինյանը մրցանակներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի հաղթողներին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պարգևատրման արարողության ժամանակ ընդգծել է, որ «Վարչապետի գավաթը» շատ կարևոր նախագիծ է իրենց համար, ամեն ինչ անելու են այն զարգացնելու, ավելի... 04.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-04T18:58+0400
2023-11-04T18:58+0400
2023-11-04T19:28+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մրցանակ
վազք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/04/68233166_0:0:1670:940_1920x0_80_0_0_201b1f6c69c0d7399380076814000733.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարը, որին հաջորդած պարգևատրման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Մրցաշարն անցկացվել է 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով։Առաջին տարիքային խմբում (2006-2010 թթ. ծնված) դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը. մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։Երկրորդ (2005-1983 թթ․ ծնված կանայք և տղամարդիկ) և երրորդ (1982 թ. ծնված և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ) տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները դրամական մրցանակներ են ստացել՝ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:Նա ընդգծել է, որ «Վարչապետի գավաթը» շատ կարևոր նախագիծ է իրենց համար, և ամեն ինչ անելու են այն զարգացնելու, ավելի կազմակերպված, ավելի գրավիչ, ավելի մասսայական դարձնելու համար:Այս պահին շուրջ 100 մլն դոլարի ներդրում է իրականացվում. Փաշինյանն այցելել է Մարտունու ԲԿ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/04/68233166_112:0:1596:1113_1920x0_80_0_0_6c179326f561232c10fce2c66d0da3d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մրցանակ, վազք
հայաստան, նիկոլ փաշինյան, մրցանակ, վազք
Փաշինյանը մրցանակներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի հաղթողներին
18:58 04.11.2023 (Թարմացված է: 19:28 04.11.2023) Նիկոլ Փաշինյանը պարգևատրման արարողության ժամանակ ընդգծել է, որ «Վարչապետի գավաթը» շատ կարևոր նախագիծ է իրենց համար, ամեն ինչ անելու են այն զարգացնելու, ավելի մասսայական դարձնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարը, որին հաջորդած պարգևատրման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Մրցաշարն անցկացվել է 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով։
Առաջին տարիքային խմբում (2006-2010 թթ. ծնված) դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը. մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։
Երկրորդ (2005-1983 թթ․ ծնված կանայք և տղամարդիկ) և երրորդ (1982 թ. ծնված և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ) տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները դրամական մրցանակներ են ստացել՝ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:
Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
«Այս մրցաշարը կազմակերպվել է` ընդգծելու բոլոր իրավիճակներում առաջ ընթանալու, մեր հաստատակամությունը․․․Մենք առաջ կընթանանք քայլելով, երբեմն վազելով, երբեմն շատ դժվար կլինի՝ անհնարինության աստիճան, բայց մենք մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակն ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է»,-ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ «Վարչապետի գավաթը» շատ կարևոր նախագիծ է իրենց համար, և ամեն ինչ անելու են այն զարգացնելու, ավելի կազմակերպված, ավելի գրավիչ, ավելի մասսայական դարձնելու համար: