00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք գմբեթները սարքում ենք, իրենք հավեսով օգտվում են». ՈՄԱ–ի պատասխանը ՊՆ–ին

© Photo : ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ ՌՀԿНасыпь "Купола" инициативы "Искусство остаться в живых"
Насыпь Купола инициативы Искусство остаться в живых - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Բաժանորդագրվել
ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «ԳՄԲԵԹ 2» կրակակետերի կառուցման իրենց ծրագրին, այդ նպատակով իրականացվող դրամահավաքին ու պաշպանության նախարարության արձագանքին։
Պաշտպանության նախարարությունը հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ ներթափանցելու իրավունք չունի։ ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձագանքեց իրենց գործունեության վերաբերյալ ՊՆ–ի հայտնած տեսակետին։
Բանն այն է, որ ՈՄԱ–ն ամրաշինական կառույցներ` գմբեթներ է կառուցում պաշտպանական երկրորդ և երրորդ գծերում։ Շինարարությունն իրականացվում է հանրային միջոցներով, որի համար կազմակերպությունը դրամահավաք է հայտարարել` նշելով, որ «ԳՄԲԵԹ 2» 1 կրակակետի արժեքը 930 000 դրամ է։
Պաշտպանության նախարարությունը, պատասխանելով լրատվամիջոցների հարցմանը, երեկ հայտարարել է, որ կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, և ՈՄԱ-ի նախաձեռնությունն ու դրամահավաքը ՊՆ-ի հետ համաձայնեցված չեն։ «ՀՀ ԶՈւ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի»,– ասված էր նախարարության պատասխանում։
ՈՄԱ–ի նախագահը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում չհերքեց` ՊՆ–ի հետ ծրագրի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր համաձայնություն ձեռք չի բերվել։ Նախաձեռնությունը մասնավոր է, շինարարությունն իրականացվում է պաշտպանական երկրորդ և երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաև դրամահավաք իրականացնելու համար, Վարդանովի պարզաբանմամբ, ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։ Նախաձեռնությունը ՊՆ–ի հետ նախապես չի քննարկվել, քանի որ, ըստ նրա, իրավական առումով դրա անհրաժեշտությունը չի եղել։
«Իրավական տեսանկյունից նույնիսկ առաջնագծում գտնվելը իրավաբանորեն գրանցված չէ։ Քանի որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ, մենք ամեն ինչ անում ենք` մաքսիմալ պահելով իրավական կողմը, և դա ՈՄԱ–ի կրեդոն է։ Մենք երբեք առաջնագծում չենք հայտնվում առանց ՊՆ–ի կազմում հաշվառվելու։ Դա չի եղել 2016թ–ին, չի եղել 2020թ–ին։ Մենք միշտ առաջնագիծ ենք գնում օրինական ձևերով»,– ասաց Վարդանովը։
Ինչ վերաբերում է պաշտպանական 2-րդ և 3-րդ գծերում իրականացվող շինաշխատանքներին, մեր զրուցակիցը նշեց, որ եթե անգամ իրենք փորձեն պայմանագիր կնքել ՊՆ–ի հետ, դա կլինի օրենքի խախտում, քանի որ այդ հատվածում հողի սեփականատերը ոչ թե ՊՆ–ն է, այլ ՀՀ շարքային քաղաքացին` հողօգտագործողը։
Բացի այդ, Վարդանովը շեշտեց, որ իրենց կառուցած գմբեթները փայտահողային կառույցներ են, ոչ թե հիմնական, ուստի դրանց համար պարտադիր շինթույլտվություն չի պահանջվում։
«Տեսնելով, որ ՊՆ–ը չի հասցնում, պաշտպանական գծում մեծ ճեղք է բացվել, մեծ հաստիքներ չեն ներգրավվել ինժեներական վարչությունում, որ այդ ինժեներական կառույցների աշխատանքներն արագ կատարվեն, եղած ռեսուսներով էլ իրենք ի վիճակի չեն արագ կատարել, չեն հասցնում, մենք որտեղ կարողացել ենք այդ աշխատանքներն արել ենք։ Զորքերը օգտվում են դրանցից։ Մենք սարքում ենք, իրենք հավեսով, երբ որ պետք է լինում, օգտվում են։ Դրա վատը ո՞րն է։ Մենք սարքում ու հեռանում ենք այդտեղից։ Կոորդինատները տալիս ենք մոտակա զորամասի հրամանատարությանը»,– պարզաբանեց Վարդանովը։
ՈՄԱ–ի նախագահը նշեց, որ կազմակերպությունը բազմաթիվ այլ ծրագրերով համագործակցել է ՊՆ–ի հետ, ու երբևէ խնդիրներ չեն ծագել` չհաշված բյուրոկրատական քաշքշուկն ու դրա պատճառով կորցրած ժամանակը։
«ՊՆ–ի հետ մենք համագործակցում ենք, ուղղակի ՊՆ–ի բյուրոկրատների հետ ցանկություն չկա համագործակցելու։ Եթե մենք սկսեինք «ԳՄԲԵԹ»–ը օրինական անցկացնել իրենց մոտ, դա 6-8 ամիս կտևեր։ Իսկ եթե մենք 6-8 ամիս հետո սկսենք գործ անել, ես այնքան էլ համոզված չեմ, որ թուրքերը ավելի շուտ չեն հարձակվի։ Ավելին ասեմ` նրանք այն մասերում են առաջխաղացում ունեցել, որտեղ մենք դեռևս չէինք հասցրել գմբեթ դնել»,– ասաց նա։
ՀԿ նախագահը համոզված է` հարցն իրենց դեմ օրակարգ է բերվել հենց հակառակորդի թելադրանքով, ովքեր, բնական է, ցանկանում են վերացնել իրենց ծրագրերի իրականացման ճանապարհին կառուցվող լրացուցիչ խոչընդոտները։
ՈՄԱ–ի նախագահը հայտնեց, որ պաշտպանական 2-րդ և 3-րդ գծերում կառուցվող գմբեթները նախատեսված են այն դեպքերի համար, որ ինչ–ինչ պատճառներով դրանք վերածվեն առաջնագծի։ Այդ դեպքում այն կարող է օգտագործվել որպես կրակակետ` վերևից ունենալով ամուր պաշտպանություն։
Գմբեթները փորձարկվել են։ Փորձը ցույց է տվել, որ դրանք դիմանում են 120-160 միլիմետրանոց ականանետների հարվածներին։
ՈՄԱ–ի հաշվարկով` ՀՀ–ին այսօր անհրաժեշտ է 4700 «ԳՄԲԵԹ 2» ամրաշինական կառույց, այդ թվում` Երևանի մատույցներում` կարևոր ռազմավարական օբյեկտների ու ճանապարհների պաշտպանական կետերում։ Դրանցից 200–ն արդեն կառուցված են, շուրջ 170-ի շինարարությունն է ամբողջությամբ ավարտված։
© Photo : ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ ՌՀԿ«ԳՄԲԵԹ» կրակակետ
Насыпь Купола инициативы Искусство остаться в живых - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
«ԳՄԲԵԹ» կրակակետ
Լրահոս
0