https://arm.sputniknews.ru/20231104/arcakhcinery-nvojemberi-6-ic-karvogh-en-hh-qaghaqaciutjun-stanalu-dimum-nerkajacnel-68237184.html
Արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել
Արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել
Sputnik Արմենիա
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում: 04.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-04T19:55+0400
2023-11-04T19:55+0400
2023-11-04T20:07+0400
հայաստան
արցախ
փախստական
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720878_0:0:1341:754_1920x0_80_0_0_d7974ded4e64d1fbbd561d4f8f075dd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Երևանում դիմումները պետք է ներկայացնել Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումները կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել.Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն, նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։Ադրբեջանի ԽՍՀ–ից փախստական հայերը 3 տարվա ընթացքում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720878_0:0:1273:955_1920x0_80_0_0_a26d949b12f6734a75f1ac4098792087.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, փախստական, քաղաքացիություն
հայաստան, արցախ, փախստական, քաղաքացիություն
Արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել
19:55 04.11.2023 (Թարմացված է: 20:07 04.11.2023) Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացնել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Երևանում դիմումները պետք է ներկայացնել Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումները կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:
Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ծննդյան վկայական (եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),
ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).
ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
պետական տուրքի վճարման անդորրագիր:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:
Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը
հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։
Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն, նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։