https://arm.sputniknews.ru/20231103/transpvortajin-haghvordakcutjunneri-apashrjapakumy-hh-in-kta-hna-i-30-atsh-qervobjan-68181379.html
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ-ին կտա ՀՆԱ-ի 30% աճ․ Քերոբյան
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ-ին կտա ՀՆԱ-ի 30% աճ․ Քերոբյան
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանի խոսքով՝ խաղաղությունն ունի հիմնարար տնտեսական արժեք, իսկ «Խաղաղության խաչմերուկը»՝ լրացուցիչ։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T16:51+0400
2023-11-03T16:51+0400
2023-11-03T16:54+0400
հայաստան
խաղաղություն
հնա (համախառը ներքին արդյունք)
վահան քերոբյան
խաղաղության խաչմերուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56895272_0:103:1600:1003_1920x0_80_0_0_d717d1a375b0476833cc24609e4413b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարճ ժամանակում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նախարարն ընդգծեց, որ վստահության մթնոլորտի ստեղծումը և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում։Քերոբյանի խոսքով՝ խաղաղությունն ունի հիմնարար տնտեսական արժեք, իսկ «Խաղաղության խաչմերուկը»՝ լրացուցիչ։Հիշենենք` Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծել էր, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56895272_0:0:1424:1068_1920x0_80_0_0_7beaefa45d7d27cd93295ac5d5a81d3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խաղաղություն, հնա (համախառը ներքին արդյունք), վահան քերոբյան, խաղաղության խաչմերուկ
հայաստան, խաղաղություն, հնա (համախառը ներքին արդյունք), վահան քերոբյան, խաղաղության խաչմերուկ
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ-ին կտա ՀՆԱ-ի 30% աճ․ Քերոբյան
16:51 03.11.2023 (Թարմացված է: 16:54 03.11.2023) Վահան Քերոբյանի խոսքով՝ խաղաղությունն ունի հիմնարար տնտեսական արժեք, իսկ «Խաղաղության խաչմերուկը»՝ լրացուցիչ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարճ ժամանակում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նման ակնկալիքներ կարող են լինել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման դեպքում։ Սակայն այս ամենի նախապայմանը խաղաղությունն է»,-նշեց նա։
Նախարարն ընդգծեց, որ վստահության մթնոլորտի ստեղծումը և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում։
Քերոբյանի խոսքով՝ խաղաղությունն ունի հիմնարար տնտեսական արժեք, իսկ «Խաղաղության խաչմերուկը»՝ լրացուցիչ։
Հիշենենք` Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծել էր, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։