https://arm.sputniknews.ru/20231102/hh-sahmanin-im-teghekutjamb-kutakumner-chkan-arshakjany-drakan-teghasharzh-e-nkatel-68104882.html
ՀՀ սահմանին իմ տեղեկությամբ կուտակումներ չկան. Արշակյանը դրական տեղաշարժ է նկատել
ՀՀ սահմանին իմ տեղեկությամբ կուտակումներ չկան. Արշակյանը դրական տեղաշարժ է նկատել
Sputnik Արմենիա
ԱԺ փոխխոսնակը խորհուրդ տվեց ՊՆ զորքերի տեղաշարժի վերաբերյալ բոլոր տեղեկություններինհետևել գերատեսչության հաղորդագրություններին։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T14:03+0400
2023-11-02T14:03+0400
2023-11-02T14:03+0400
հակոբ արշակյան
սահման
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62271271_0:84:1600:984_1920x0_80_0_0_563d64d4e8e812b8bba55924f7d9ae6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության սահմանին այս պահի դրությամբ կուտակումներ չկան։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։Նրա խոսքով` ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, չի կարող, խոսքը վերաբերում այս պահին կուտակումներ չլինելուն։«Իմ տեղեկություններով` կուտակումներ չկան Հայաստանի շուրջ։ Ռեգիոնում ընդհանուր լարվածություն մեծ հաշվով կա։ Պետք է հաշվի առնել, որ բոլորովին վերջերս թուրք–ադրբեջանական զորավարժություններ էին տեղի ունենում։ Ինչ վերաբերում է այն հարցին` սպառնալիքներ կան, թե ոչ, պետք է արձանագրել, որ հռետորաբանության տեսանկյունից վերջին շրջանում դրական տեղաշարժեր կան։ Դրական տեղաշարժերը վերաբերում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, օրինակ` այն, որ միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձևեր, խորհրդարանների և այլ գերատեսչությունների կողմից էլ հայտարարություններ են ընդունվել»,– ասաց Արշակյանը։ՊՆ զորքերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունների մասով նա բոլորին խորհուրդ տվեց հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62271271_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f90ab8f99cbb3004ab4efcd1762f2450.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ արշակյան, սահման, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
հակոբ արշակյան, սահման, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՀՀ սահմանին իմ տեղեկությամբ կուտակումներ չկան. Արշակյանը դրական տեղաշարժ է նկատել
ԱԺ փոխխոսնակը խորհուրդ տվեց ՊՆ զորքերի տեղաշարժի վերաբերյալ բոլոր տեղեկություններինհետևել գերատեսչության հաղորդագրություններին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության սահմանին այս պահի դրությամբ կուտակումներ չկան։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով` ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, չի կարող, խոսքը վերաբերում այս պահին կուտակումներ չլինելուն։
«Իմ տեղեկություններով` կուտակումներ չկան Հայաստանի շուրջ։ Ռեգիոնում ընդհանուր լարվածություն մեծ հաշվով կա։ Պետք է հաշվի առնել, որ բոլորովին վերջերս թուրք–ադրբեջանական զորավարժություններ էին տեղի ունենում։ Ինչ վերաբերում է այն հարցին` սպառնալիքներ կան, թե ոչ, պետք է արձանագրել, որ հռետորաբանության տեսանկյունից վերջին շրջանում դրական տեղաշարժեր կան։ Դրական տեղաշարժերը վերաբերում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, օրինակ` այն, որ միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձևեր, խորհրդարանների և այլ գերատեսչությունների կողմից էլ հայտարարություններ են ընդունվել»,– ասաց Արշակյանը։
ՊՆ զորքերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունների մասով նա բոլորին խորհուրդ տվեց հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին։