00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում պարզաբանել են «3+3»-ին չմասնակցելը և կարևորել իրենց դերը տարածաշրջանում

© Sputnik / Александр ИмедашвилиՎրաստանի խորհրդարան
Վրաստանի խորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բաժանորդագրվել
Թբիլիսին նաև հույս ունի, որ իրեն կհաջողվի ձևավորել եռակողմ ձևաչափ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Վրաստանն ինչ-որ առումով ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել։ Եվ հենց դրանով են պայմանավորված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թբիլիսիի ջանքերը։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Թեհրանում «3+3» բանակցությունների նպատակը տարածաշրջանային անվտանգությունն է. Իրանի դեսպան
Նրա խոսքով՝ Վրաստանի համար անընդունելի է «3+3» ձևաչափը, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, նաև շարունակում է Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման փորձերը:
«Վրաստանի համար «3+3» ձևաչափն անընդունելի է, մեր դիրքորոշումն անխախտէ. մինչև երկրի տարածքը օկուպացիայից չազատվի և Ռուսաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այդ ձևաչափին»,-ասել է Սամխարաձեն:
Սակայն դա չի նշանակում, որ Թբիլիսին դուրս է մնալու ներկովկասյան գործընթացներից։ Սամխարաձեն պարզաբանել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի/կհիմնադրվի մեծ խաղաղության մասին համաձայնագիրը: Վրաստանում կարևոր են համարում, որ Կովկասի «կլիման» նպաստի քաղաքական և տնտեսական համագործակցությանը։
Նա նաև անդրադարձել է Թեհրանում առանց վրացական կողմի «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված մամուլի հայտարարության առաջին կետին:
Սամխարաձեն նշել է, որ դրանում ամրագրված է, որ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդունել են 9 կետից բաղկացած հայտարարություն, որոնցից մեկում կարևորվում է վեճերի խաղաղ կարգավորումը, քաղաքական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների հարգումը:
«3+3»–ը լավ հարթակ է, բայց չպետք է միայն դրանով սահմանափակվել. ՀՀ ԱԳ նախարար
Վրաստանն իր հերթին Արցախի 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս հարթակ է առաջարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Վարչապետ Ղարիբաշվիլին բազմիցս հանդես է եկել հարթակի՝ խաղաղ հարևանության նախաձեռնության ստեղծման գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր: 2022 թվականի հուլիսին նման փորձ արվեց. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում ունեցան Թբիլիսիում։
Լրահոս
0