https://arm.sputniknews.ru/20231101/68043884.html
Լուրեր․ Sputnik Արմենիա ռադիոյականի առավոտյան թողարկումը
Լուրեր․ Sputnik Արմենիա ռադիոյականի առավոտյան թողարկումը
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T09:00+0400
2023-11-01T09:00+0400
2023-11-01T09:29+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68044089_0:0:962:541_1920x0_80_0_0_7d56a028cb79a98cdd1ec6eac65a8fe4.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Ավարտվում է ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան Ղարաբաղում։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ավարտվում է նաև զենքի և զինտեխնիկայի տեղափոխումը Ռուսաստան՝ պլանային նորոգման նպատակով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհուրդի ժողովը։ Քառօրյա հավաքի ընթացքում քննարկվելու են պատերազմից հետո ծագած մարտահրավերները և Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները։
Սյունիքի կայազորի զինդատախազի դասային աստիճանն իջեցվել է։ Գլխավոր դատախազի որոշմամբ նրա դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել աշխատանքից բացակայելու և դատական նիստերին ոչ պատշաճ հագուստով, ներկայանալու համար։
Մեկ շաբաթում արդեն 3-րդ նիստն է գումարել իշխող՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Քննարկվել են Վայոց Ձորի մարզում կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։ Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է դարձել Մուշեղ Ներսիսյանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ավարտում է ԵԱՏՄ ընդհանուր տեղեկատվական համակարգի համար տվյալների փոխանցման անվտանգ ցանցի ստեղծումը։ Այն կբարձրացնի միության երկրների միջև տեղեկատվության փոխանակման անվտանգությունը:
Դոնեցկի Բուդյոնովսկի շրջանում երկաթուղային կայարանի գնդակոծության հետևանքով տուժել է «Իզվեստիայի» նկարահանող խումբը։ RT-ի թղթակից Վալենտին Գորշենինը գրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման ժամանակ կասետային զինամթերք են օգտագործել։ Կան տուժածներ։ Վիրավորում են ստացել նաև ԱԻՆ աշխատակիցներն ու «Իզվեստիայի» 3-հոգանոց նկարահանող խումբը։ Նրա խոսքով՝ քաղաքի վրա հերթական հարձակումն իրականացվել է դասական ահաբեկչական սցենարով. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են թաղամասը, սպասում են, որ դեպքի վայր հասնեն արտակարգ իրավիճակների և շտապօգնության մեքենաները, հետո կրակում են փրկարարների և բժիշկների ուղղությամբ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ Քասամը», հայտարարել է, որ շուտով ազատ կարձակեն Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա պատանդներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արաբական հեռուստաալիքներին։
Պենտագոնի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ն որոշել է ևս 300 զինծառայող ուղարկել զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի` Մերձավոր Արևելք։ Նրա խոսքով` ամերիկյան լրացուցիչ ուժերը կաջակցեն տարածաշրջանում արդեն տեղակայված զորքերին զինամթերքի վնասազերծմանն ու կապի պահպանմանը: Պեմտագոնի խոսնակը վստահեցրել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ներգրավվելու Իսրայելում ռազմական գործողություններում։
Sputnik Արմենիա, 106․0FM
▪️ Ավարտվում է ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան Ղարաբաղում։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ավարտվում է նաև զենքի և զինտեխնիկայի տեղափոխումը Ռուսաստան՝ պլանային նորոգման նպատակով։▪️ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհուրդի ժողովը։ Քառօրյա հավաքի ընթացքում քննարկվելու են պատերազմից հետո ծագած մարտահրավերները և Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները։▪️ Սյունիքի կայազորի զինդատախազի դասային աստիճանն իջեցվել է։ Գլխավոր դատախազի որոշմամբ նրա դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել աշխատանքից բացակայելու և դատական նիստերին ոչ պատշաճ հագուստով, ներկայանալու համար։ ▪️ Մեկ շաբաթում արդեն 3-րդ նիստն է գումարել իշխող՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Քննարկվել են Վայոց Ձորի մարզում կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։ Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է դարձել Մուշեղ Ներսիսյանը։▪️ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ավարտում է ԵԱՏՄ ընդհանուր տեղեկատվական համակարգի համար տվյալների փոխանցման անվտանգ ցանցի ստեղծումը։ Այն կբարձրացնի միության երկրների միջև տեղեկատվության փոխանակման անվտանգությունը:▪️ Դոնեցկի Բուդյոնովսկի շրջանում երկաթուղային կայարանի գնդակոծության հետևանքով տուժել է «Իզվեստիայի» նկարահանող խումբը։ RT-ի թղթակից Վալենտին Գորշենինը գրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման ժամանակ կասետային զինամթերք են օգտագործել։ Կան տուժածներ։ Վիրավորում են ստացել նաև ԱԻՆ աշխատակիցներն ու «Իզվեստիայի» 3-հոգանոց նկարահանող խումբը։ Նրա խոսքով՝ քաղաքի վրա հերթական հարձակումն իրականացվել է դասական ահաբեկչական սցենարով. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են թաղամասը, սպասում են, որ դեպքի վայր հասնեն արտակարգ իրավիճակների և շտապօգնության մեքենաները, հետո կրակում են փրկարարների և բժիշկների ուղղությամբ:▪️ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ Քասամը», հայտարարել է, որ շուտով ազատ կարձակեն Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա պատանդներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արաբական հեռուստաալիքներին։▪️ Պենտագոնի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ն որոշել է ևս 300 զինծառայող ուղարկել զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի` Մերձավոր Արևելք։ Նրա խոսքով` ամերիկյան լրացուցիչ ուժերը կաջակցեն տարածաշրջանում արդեն տեղակայված զորքերին զինամթերքի վնասազերծմանն ու կապի պահպանմանը: Պեմտագոնի խոսնակը վստահեցրել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ներգրավվելու Իսրայելում ռազմական գործողություններում։Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68044089_0:0:722:541_1920x0_80_0_0_3a1b7ff6dec446732c17d3d997f75c65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր․ Sputnik Արմենիա ռադիոյականի առավոտյան թողարկումը
09:00 01.11.2023 (Թարմացված է: 09:29 01.11.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Ավարտվում է ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան Ղարաբաղում։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ավարտվում է նաև զենքի և զինտեխնիկայի տեղափոխումը Ռուսաստան՝ պլանային նորոգման նպատակով։
▪️ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհուրդի ժողովը։ Քառօրյա հավաքի ընթացքում քննարկվելու են պատերազմից հետո ծագած մարտահրավերները և Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները։
▪️ Սյունիքի կայազորի զինդատախազի դասային աստիճանն իջեցվել է։ Գլխավոր դատախազի որոշմամբ նրա դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել աշխատանքից բացակայելու և դատական նիստերին ոչ պատշաճ հագուստով, ներկայանալու համար։
▪️ Մեկ շաբաթում արդեն 3-րդ նիստն է գումարել իշխող՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Քննարկվել են Վայոց Ձորի մարզում կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։ Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է դարձել Մուշեղ Ներսիսյանը։
▪️ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ավարտում է ԵԱՏՄ ընդհանուր տեղեկատվական համակարգի համար տվյալների փոխանցման անվտանգ ցանցի ստեղծումը։ Այն կբարձրացնի միության երկրների միջև տեղեկատվության փոխանակման անվտանգությունը:
▪️ Դոնեցկի Բուդյոնովսկի շրջանում երկաթուղային կայարանի գնդակոծության հետևանքով տուժել է «Իզվեստիայի» նկարահանող խումբը։ RT-ի թղթակից Վալենտին Գորշենինը գրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման ժամանակ կասետային զինամթերք են օգտագործել։ Կան տուժածներ։ Վիրավորում են ստացել նաև ԱԻՆ աշխատակիցներն ու «Իզվեստիայի» 3-հոգանոց նկարահանող խումբը։ Նրա խոսքով՝ քաղաքի վրա հերթական հարձակումն իրականացվել է դասական ահաբեկչական սցենարով. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են թաղամասը, սպասում են, որ դեպքի վայր հասնեն արտակարգ իրավիճակների և շտապօգնության մեքենաները, հետո կրակում են փրկարարների և բժիշկների ուղղությամբ:
▪️ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ Քասամը», հայտարարել է, որ շուտով ազատ կարձակեն Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա պատանդներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արաբական հեռուստաալիքներին։
▪️ Պենտագոնի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ն որոշել է ևս 300 զինծառայող ուղարկել զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի` Մերձավոր Արևելք։ Նրա խոսքով` ամերիկյան լրացուցիչ ուժերը կաջակցեն տարածաշրջանում արդեն տեղակայված զորքերին զինամթերքի վնասազերծմանն ու կապի պահպանմանը: Պեմտագոնի խոսնակը վստահեցրել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ներգրավվելու Իսրայելում ռազմական գործողություններում։