00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»․ արցախցի ընտանիքի գաղթի ճամփան

© Sputnik / Aram NersesyanՕլյա տատը
Օլյա տատը - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բաժանորդագրվել
Արցախցի 3 եղբայրների ընտանիքներն իրենց ապագան պատրաստ են զրոյից սկսել Նոյեմբերյանի տարածաշրջանում, միայն թե աշխատանք լինի առօրյա կարիքները հոգալու համար։
4 ընտանիք՝ մեկ հարկի տակ․ այսպես արդեն մի քանի շաբաթ է՝ ապրում են Օլյա տատն իր 3 տղաների, 2 հարսի, 8 թոռան հետ Բագրատաշենում՝ իրենց հյուրընկալած ազգականի ընտանիքում։
© Sputnik / Aram NersesyanՕլյա տատը հարսների ու թոռների հետ
Семьи вынужденных переселенцев трех братьев из Степанакерта нашли приют в Баграташене - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Օլյա տատը հարսների ու թոռների հետ
«Հեշտ չէ, բայց ոչինչ. ինչքան հնարավոր կլինի, կարող են մնալ մեզ մոտ»,- ասում է իր հարկի տակ 17 հոգու ընդունած տիկին Կարինեն։
Ինչ է տեղահանությունը, տուն կորցնելն ու կյանքը զրոյից սկսելը` ինքն էլ լավ գիտի։ 3 տարի առաջ՝ 2020 թվականին, իր ընտանիքն է նույն ճանապարհով անցել։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Կարինեն
Приютившая семью бабушки Оли в Баграташене Карине  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Տիկին Կարինեն
«Ես այստեղի աղջիկ եմ, բայց 13 տարի ապրել եմ Արցախում։ Պատերազմից հետո էլ հետ չգնացինք, բայց ուշք ու միտքս էնտեղ էին մնացել»,- ասում է Կարինեն։
Օլյա տատը այս խոսքերի հետ խոր հոգոց է քաշում, հիշում հարազատ Ստեփանակերտը՝ աշխարհի ամենամաքուր ու սիրուն քաղաքը։
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը
«Շատ գեղեցիկ քաղաք է, շատ, հիմա որ կադրերը նայում եմ, լացում եմ, չեմ կարում․․․»։
Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին՝ ողբերգական պայթյունի օրը։ 2 օր ճանապարհ են եկել ու Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն հասել, որտեղ այս պահին արդեն 10-ից ավելի արցախցի ընտանիքներ են տեղավորվել։ Հայրենի Արցախում լիքը տուն են թողել, հիմա ամեն ինչ պետք է զրոյից սկսեն։
© Sputnik / Aram NersesyanՕլյա տատը
Вынужденная переселенка из Степанакерта бабушка Оля в Баграташене - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Օլյա տատը
«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»,–ասում է տիկին Օլյան։
Գյուղը սիրել են, գյուղացիներին՝ նույնպես։ Եղանակը տաք է, բնությունը՝ գեղեցիկ, երեխաներն արդեն դպրոց են հաճախում, ընկերներ են ձեռք բերել։ Եթե գյուղում կամ մոտակայքում տան տղամարդիկ աշխատանք կարողանան գտնել, այստեղից գնալու մասին չեն էլ մտածի։
© Sputnik / Aram NersesyanՕլյա տատի գերդաստանի անդամները Բագրատաշենում
Семьи вынужденных переселенцев трех братьев из Степанакерта нашли приют в Баграташене - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Օլյա տատի գերդաստանի անդամները Բագրատաշենում
«Գոնե մի 100 հազար որ տուն մտնի, էլի կապրեն։ Եթե գործ չգտան, ստիպված երկրից են դուրս գալու, բա ի՞նչ անեն»,- ասում է Կարինեն։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Կարինեն ու արցախցի ընտանիքի երեխաներից մեկը
Семьи вынужденных переселенцев трех братьев из Степанакерта нашли приют в Баграташене - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Տիկին Կարինեն ու արցախցի ընտանիքի երեխաներից մեկը
Չե՞ն մտածում արդյոք, որ «վերաինտեգրումը» հնարավոր է, ի՞նչ կանեն, եթե իրենց թույլ տան անվտանգ իրենց տներ վերադառնալ․․․
«Օյ, ես գնալ չեմ կարող, չէ՛, չէ՛, չէ՛, թորքի հետ ես չեմ ապրի, 92-ին ախպերս զոհվեց, մերս գրադից մահացավ, էլի կացալ եմ, ասել եմ` իրեք տղա ունիմ, մնամ ստեղ, բայց հիմա` չէ․․․»,- հարցս դեռ չավարտած՝ վրա է բերում Օլյա տատը։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Օլյան
Вынужденная переселенка из Степанакерта бабушка Оля в Баграташене - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Տիկին Օլյան
Հիմա ընտանիքի ավագը մտահոգ է իր կենսաթոշակի համար, որովհետև նոյեմբերի 8–ին 63 տարեկան է դառնում։
«Իմ պենսիի թղթերը պատրաստ պահած եմ, գնացել ենք, ասել են` Արցախի համար դեռ հրաման չունենք»։
Ընտանիքը նաև մտահոգ է տուն գտնելու հարցում, քանի որ գյուղում ազատ ու բարվոք վիճակում գտնվող տներ չկան։
© Sputnik / Aram Nersesyan

Տիկին Օլյայի թոռնիկը` Դավիթը

Տիկին Օլյայի թոռնիկը` Դավիթը - Sputnik Արմենիա
1/3

Տիկին Օլյայի թոռնիկը` Դավիթը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախից բռնի տեղահանված ընտանիքի երեխաներից մեկը

Արցախից բռնի տեղահանված ընտանիքի երեխաներից մեկը - Sputnik Արմենիա
2/3

Արցախից բռնի տեղահանված ընտանիքի երեխաներից մեկը

© Sputnik / Aram Nersesyan

Տիկին Օլյայի հարսը որդու` Դավիթի հետ

Տիկին Օլյայի հարսը որդու` Դավիթի հետ - Sputnik Արմենիա
3/3

Տիկին Օլյայի հարսը որդու` Դավիթի հետ

1/3

Տիկին Օլյայի թոռնիկը` Դավիթը

2/3

Արցախից բռնի տեղահանված ընտանիքի երեխաներից մեկը

3/3

Տիկին Օլյայի հարսը որդու` Դավիթի հետ

Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանն ասում է՝ գյուղում հաստատված ընտանիքների հետ մշտական կապի մեջ են, գույքագրում են կարիքները, փոխանցում համայնքապետարան, կարիքների առանձին գնահատում է անում նաև սոցապ ծառայությունը։ Արվում է ամեն ինչ արցախցիների կարիքներին հրատապ լուծում տալու համար։
© Sputnik / Aram NersesyanԲագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյան
Глава сельской администрации Баграташена Саргис Антонян - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյան
Պետությունից որպես աջակցություն տրվող գումարով (40+10-հազարական դրամ) հնարավոր է տուն վարձակալել գյուղում, այլ հարց է, որ ազատ տները հիմնականում լքված են արդեն երկար տարիներ, չկան կոմունալ հարմարություններ, պատուհաններն են կոտրված, տանիքն է կաթում և այլն։
«Մի քանի ընտանիքներ վարձակալել են արդեն, ապրում են»,- ասում է վարչական ղեկավարը։
Մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա. 9 ամսվա շրջափակումից հետո կյանք կա, բայց տուն չկա
1988-ից հետո Ադրբեջանից փախստական դարձած բազմաթիվ հայեր Բագրատաշենում են հաստատվել։ Ասում են՝ այն ժամանակ այդ հարցը հեշտ էր կարգավորել, քանի որ գյուղում նախկինում ապրած ադրբեջանցիներն իրենց տները վաճառել կամ փոխանակել, գնացել էին, և ազատ տներ, նաև աշխատատեղեր կային։ Հիմա իրավիճակն այլ է։
Գյուղում հիմա էլ բանվորական ուժի կարիք կա ամբողջ տարվա ընթացքում, այլ աշխատանքի հնարավորությունները սուղ են։
Լրահոս
0