https://arm.sputniknews.ru/20231031/israjeli-ishkhanutjuny-khvostvovanel-e-gazaji-23-mln-bnakichnerin-egiptvos-tanelu-tsragir-ka-68002394.html
Իսրայելի իշխանությունը խոստովանել է` Գազայի 2,3 մլն բնակիչներին Եգիպտոս տանելու ծրագիր կա
Իսրայելի իշխանությունը խոստովանել է` Գազայի 2,3 մլն բնակիչներին Եգիպտոս տանելու ծրագիր կա
Sputnik Արմենիա
Նման փաստաթղթի առկայությունը դժգոհություն է առաջացրել Պաղեստինում։ 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T14:18+0400
2023-10-31T14:18+0400
2023-10-31T14:32+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
համաս
եգիպտոս
տարհանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333809_0:320:3072:2048_1920x0_80_0_0_cf4cf1aa3829e06975dfbe1bb0ad4ec0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի իշխանությունն ընդունել է Գազայի հատվածի 2,3 մլն բնակիչներին Եգիպտոս վերաբնակեցնելու հետախուզության ծրագրի գոյությունը: Տեղեկությունը հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:Փաստաթուղթը թվագրված է հոկտեմբերի 13-ով, բայց միայն հիմա է հայտնվել իսրայելական լրատվամիջոցներում։Գործակալությունը հաղորդում է, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում հետախուզության նախարարության փաստաթղթին վերաբերվել են որպես հիպոթետիկ ծրագրի: Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ փաստաթղթի վերաբերյալ անվտանգության ծառայությունների հետ առարկայական քննարկումներ չեն եղել:Associated Press-ի տվյալներով՝ ծրագիրը նաև բացառում է Գազայի հատվածի փոխանցումը պաղեստինյան վարչակազմի վերահսկողությանը կամ անկլավում նոր կառավարության ստեղծմանն աջակցելը:«Ալ Քուդս» հիվանդանոցի մոտ նոր հարվածներ են եղել. պաղեստինյան Կարմիր մահիկԳործակալությունը նշում է, որ նման փաստաթղթի առկայությունը դժգոհություն է առաջացրել Պաղեստինում: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունը դեմ է Գազայի հատվածի բնակչության տեղաշարժին` ուր էլ որ լինի, և ծրագիրն անվանել է կարմիր գիծ, որը թույլ չեն տա հատել:Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուն փորձել է համոզել Եվրոպայի երկրների ղեկավարներին ճնշում գործադրել Եգիպտոսի վրա, որ վերջինս Գազայի հատվածից փախստականների ընդունի: Պարբերականի տեղեկություններով՝ ի պատասխան Արևմուտքի ճնշումների՝ Եգիպտոսում սպառնացել են Գազայից փախստականներին ԵՄ երկրներ ուղարկել։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ
գազայի հատված
իսրայել
պաղեստին
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333809_69:0:2800:2048_1920x0_80_0_0_090e8cdd86f0e90440af94db73357c4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, եգիպտոս, տարհանում
գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, եգիպտոս, տարհանում
Իսրայելի իշխանությունը խոստովանել է` Գազայի 2,3 մլն բնակիչներին Եգիպտոս տանելու ծրագիր կա
14:18 31.10.2023 (Թարմացված է: 14:32 31.10.2023) Նման փաստաթղթի առկայությունը դժգոհություն է առաջացրել Պաղեստինում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի իշխանությունն ընդունել է Գազայի հատվածի 2,3 մլն բնակիչներին Եգիպտոս վերաբնակեցնելու հետախուզության ծրագրի գոյությունը: Տեղեկությունը հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:
«Իսրայելը խոստովանել է, որ նախարարություններից մեկը կազմել է... Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակիչներին Եգիպտոս՝ Սինայի թերակղզի տեղափոխելու առաջարկ», - հայտնում է գործակալությունը:
Փաստաթուղթը թվագրված է հոկտեմբերի 13-ով, բայց միայն հիմա է հայտնվել իսրայելական լրատվամիջոցներում։
Գործակալությունը հաղորդում է, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում հետախուզության նախարարության փաստաթղթին վերաբերվել են որպես հիպոթետիկ ծրագրի: Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ փաստաթղթի վերաբերյալ անվտանգության ծառայությունների հետ առարկայական քննարկումներ չեն եղել:
Associated Press-ի տվյալներով՝ ծրագիրը նաև բացառում է Գազայի հատվածի փոխանցումը պաղեստինյան վարչակազմի վերահսկողությանը կամ անկլավում նոր կառավարության ստեղծմանն աջակցելը:
Գործակալությունը նշում է, որ նման փաստաթղթի առկայությունը դժգոհություն է առաջացրել Պաղեստինում: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունը դեմ է Գազայի հատվածի բնակչության տեղաշարժին` ուր էլ որ լինի, և ծրագիրն անվանել է կարմիր գիծ, որը թույլ չեն տա հատել:
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուն փորձել է համոզել Եվրոպայի երկրների ղեկավարներին ճնշում գործադրել Եգիպտոսի վրա, որ վերջինս Գազայի հատվածից փախստականների ընդունի: Պարբերականի տեղեկություններով՝ ի պատասխան Արևմուտքի ճնշումների՝ Եգիպտոսում սպառնացել են Գազայից փախստականներին ԵՄ երկրներ ուղարկել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։