00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-ադրբեջանական և այլ հակամարտությունների թեժացում. արդեն չի՞ սկսվել 3–րդ համաշխարհայինը

© AP Photo / Hatem MoussaԳազայի հատված
Գազայի հատված - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բաժանորդագրվել
Երբ խոսք է բացվում Երրորդ համաշխարհային պատերազմի մասին, անմիջապես պատկերացնում ենք, թե ինչպես են միջուկային մարտագլխիկներով հրթիռները ոչնչացնում հակամարտող տերությունների բնակավայրերը։
Այնինչ որոշ մասնագետներ պնդում են, որ գլոբալ պատերազմը, որն ի դեպ, արդեն սկսվել է, բոլորովին նման չէ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերին և միջուկային հարվածների փոխանակում չի ենթադրում։
Այս կարծիքին է, մասնավորապես, մեքսիկացի գրող և քաղաքական գործիչ Սուբկոմանդանտե Մարկոսը, որը համոզված է՝ արդեն ընթացող պատերազմի հատկանիշերից են գաղափարախոսությունների պայքարը, որոշ երկրների տնտեսությունները պատժամիջոցների օգնությամբ փլուզելու փորձերը, տարածքային վեճերի թեժացումը, «գունավոր հեղափոխությունները», հզորների կամքը թույլերին պարտադրելու ձգտումները և այլն։
Ընդ որում, նման պատերազմները սովորաբար բավական երկար են տևում։
Վերցրեք, թեկուզ, Մերձավոր Արևելքի իրադարձությունները։ Սկզբից թվում էր, որ եթե այնտեղ ամեն ինչ շատ անսպասելի ու արագ սկսվեց, ուրեմն նույնքան արագ էլ կավարտվի. Իսրայելը սրընթաց գրոհով կգրավի ողջ Գազան և վերջ կտա ՀԱՄԱՍ–ին։ Հիմա արդեն պարզ է, որ իսրայելցիները բոլորովին այլ մարտավարություն են ընտրել և փորձում են բառիս բուն իմաստով սանտիմետր առ սանտիմետր ազատել Գազայի ողջ հատվածը ՀԱՄԱՍ–ի զինյալներից և նրանց ստեղծած կառույցներից, իսկ դա, բնականաբար, երկար ժամանակ է պահանջում, ինչը մեծացնում է համաշխարհային նոր պատերազմի հավանականությունը։ Բայց դառնանք պատմությանը։
Իսրայելը չի համաձայնի հրադադար հաստատել ՀԱՄԱՍ–ի հետ. Նեթանյահու
Որոշ հեղինակներ պնդում են, թե իրականում եղել է նաև, այսպես ասած, Զրոյական համաշխարհային պատերազմ։ Այն սկսվել է 18-րդ դարի վերջին, երբ Անգլիայի և Ֆրանսիայի առճակատման հետևանքով տեղի ունեցավ 1776 թվականի Ամերիկյան հեղափոխությունը, որը պսակվեց Միացյալ Նահանգների ստեղծումով։ Իսկ Զրոյական համաշխարհային պատերազմն ավարտվեց մոտավորապես 1815 թվականին, երբ ձախողվեցին Նապալեոնի արշավանքները և Ֆրանսիան կատարյալ պարտություն կրեց։ Այդ, ըստ էության, անդրանիկ գլոբալ պատերազմը տևեց մոտ 40 տարի։
Հաջորդ համաշխարհայինը, ըստ նույն տեսության, նույնպես տևեց մոտ 40 տարի։ Այն սկսվեց 1914-ին, երբ Գերմանիան մարտահրավեր նետեց Անգլիային, և չավարտվեց 1945-ին Բեռլինի գրավումով, այլ շարունակվեց մինչև 50-ականների սկիզբը, երբ Թայվանն անջատվեց Չինաստանից, իսկ Կորեան կիսվեց։ Եթե հավատանք այս վարկածի հեղինակներին, նոր համաշխարհային պատերազմը, որը սկսվեց 2014-ին Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատմամբ, այժմ շարունակվում է նույն Ուկրաինայում և ներառում է հայ-ադրբեջանական ու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները։
Հեռանկարը մեզ համար բավական տխուր է։ Եթե նախորդ պատերազմները մոտ 40 տարի են տևել, ուրեմն կարելի է ենթադրել՝ մինչև ավարտվի այս նոր պատերազմը, որի ընթացքում արդեն կորցրել ենք Արցախը, դեռ մնացել է շուրջ 25 տարի, այսինքն` տագնապալի անորոշության քառորդ դար։
Ինչո՞ւ էր կաշկանդված Շահրամանյանը. քաղաքագետը վերլուծել է Արցախի նախագահի հարցազրույցը
Ավելին, ճապոնացի մեկնաբան Ակիհիրո Մատոբան պնդում է, որ սեյսմիկ գոտիների նմանությամբ աշխարհում գոյություն ունեն նաև պատերազմ խթանող գոտիներ, որտեղից էլ կարող է ծնվել գլոբալ առճակատումը։ Ընդ որում, մենք՝ հայաստանցիներս, հենց այդ վտանգավոր գոտիներից մեկում ենք գտնվում։
Մեջբերեմ Տոկիոյում լույս տեսնող Toyo Keizai թերթից. «Տարածաշրջանները, որտեղ բախվում են Արևմուտքի և Արևելքի շահերը, հենց այն տարածքներն են, որտեղ ներկայում հակատարմություններ են տեղի ունենում։ Եվրամիության և Ռուսաստանի արանքով հյուսիսից հարավ ձգվող երկար ու բարակ շերտը հենց «պատերազմական հրաբուխների» առաջնագիծն է։ Վերևից այն անցնում է Ֆինլանդիայով, Բալթյան երեք երկրներով, Բելառուսով և Ուկրաինայով, Կովկասում ներառում է Հայաստանն ու Ադրբեջանը, Բալկաններով գնում է դեպի Սերբիա, Կոսովո, այնուհետև անցնում է Թուրքիայով, Իրաքով, Սիրիայով, Լիբանանով, հասնում է մինչև Իսրայել և ավարտվում Պաղեստինում»,- կարծիք է հայտնում հոդվածագիրը։
Թուրքիա. 100-ամյա հարևան, որի հետ բնականոն հարաբերություններն առայժմ չեն ստացվում
Այսինքն, եթե հավատանք ճապոնացի վերլուծաբաններին, այս ռազմահրաբխային գոտին կապում է Հայաստանը մի կողմից Ուկրաինայում, մյուս կողմից՝ Իսրայելում զարգացող իրադարձությունների հետ, որոնք համաշխարհային շատ բուռն արձագանքի են արժանանում։ Իսկ այդ կապը, երևի չեք առարկի, խիստ վտանգավոր է։ Չափազանց դժվար է կանխատեսել, թե երբ և ինչով կավարտվեն ռազմական գործողությունները Ուկրաինայում և Պաղեստինում։
Իսկ դա, համաձայնեք, ոչ մի լավ բան չի խոստանում նաև մեզ՝ հայաստանցիներիս, քանզի մի կողմից ամեն օր հուսադրող խոսքեր ենք լսում բաղձալի խաղաղության մասին, մյուս կողմից` ապրում ենք մշտական տագնապի մթնոլորտում։ Իրոք, կարծես հրաբխի վրա ապրենք։
Տեղահանվածները Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Հայաստանցին համատարած հոռետեսության և երկչոտ լավատեսության արանքում է
Լրահոս
0