00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանցին համատարած հոռետեսության և երկչոտ լավատեսության արանքում է

© SputnikՏեղահանվածները Գորիսում
Տեղահանվածները Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Տեղահանվածները Գորիսում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերին, արդեն պարզ էր, որ ռազմաճակատում չափազանց վտանգավոր իրադրություն է ստեղծվում, թեև մենք դեռ հույսեր էինք փայփայում, որ այնուամենայնիվ կհաջողվի խուսափել վատթարագույնից։
Բայց հետո սկսվեց հարվածների տեղատարափը՝ Շուշիի գրավում, դառը պարտություն, որոշ տարածքների հանձնում առանց նույնիսկ մեկ կրակոցի, հակառակորդի ներխուժում բուն Հայաստանի տարածք, Լաչինի միջանցքի շրջափակում, Արցախի Հանրապետության լուծարում, ավելի քան 100 հազար արցախցիների տեղահանություն և մռայլ կանխատեսումներ այն մասին, որ աղետը դեռ չի ավարտվել։ Սակայն պարզվում է, որ ոչ բոլորն են համակված նման հոռետեսական տրամադրություններով։
Հայաստանցին՝ համատարած հոռետեսության եւ երկչոտ լավատեսության արանքում
Կա առնվազն մի մարդ, որը համոզված է՝ իրավիճակը փոխվում է դեպի լավը։ Այդ մարդը Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանն է։ Մեջբերեմ նրա խոսքը. «Մենք անցնում ենք 30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից բաց, խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմին»։ Ճիշտ է, շատերը բոլորովին համաձայն չեն պատգամավորի այս գնահատականին։ Պարզապես մի մեկնաբանություն սոցիալական ցանցերից. «Հետաքրքիր է, այս քայլիստին ո՞վ է ասել, որ մեր արևելյան և արևմտյան հարևանները ցանկանում են մեզ հետ համագործակցել և խաղաղ ապրել...
Վերը նշված հարևանների համար հայերի հետ խաղաղ ապրելը Հայաստանի տարածքների նկատմամբ տոտալ վերահսկումն է, իսկ համագործակցելը` Հայաստանը վերածելը առանց տնտեսության և քիչ բնակեցված մի վայրի, որի վերջնարդյունքը լինելու է Հայաստանի Հանրապետության ոչնչացումը և հայերի արտաքսումը այստեղից, ինչպես եղավ արցախահայության հետ...»։
Իհարկե, նման հեռանկարի հետ շատ դժվար է համակերպվել, և մարդիկ ամենևին չեն ցանկանում բաց աչքերով նայել դաժան իրականությանը, փաստում է մեկ այլ օգտատեր՝ մանրամասնելով. «Բոլորը գիտեն, թե ինչ է սպասվում, բայց բոլորը դժգոհում են, երբ իրենց ասում ես, որ սա վերջն է: Բոլորը գիտեն, թե ինչ է լինելու, բայց հատուկ ջանքերով կամ էլ ամենևին առանց որևէ ջանք թափելու` հավատում են, որ ոչինչ էլ չի լինի:
Հայի ասած` «Լավ կլինի»: Եվ բոլորը` անխտիր բոլորը հուսով են, որ երկիրը չի կործանվի: Բայց ինչի՞ վրա է հիմնվում այդ հույսը: Երբ չկա դրական զարգացումների որևէ նախադրյալ, որևէ ցուցիչ, որևէ քայլ անգամ, այլ ճիշտ հակառակը: Երբ թշնամին պատրաստվում է վերջնական հարձակման, իսկ սեփական բանակդ այդպես էլ ոչ միայն չի վերակենդանացել, այլև խորը թաղվել է գետնի տակ, երբ ղեկավարդ ոչ թե պատերազմի, այլ վերջնական կապիտուլիացիայի է պատրաստվում, ի՞նչ հիմքեր կարող են լինել լավատեսության համար»:
Դատելով հայաստանցիների մեկնաբանություններից` նրանք առանձնապես մեծ հույսեր չեն կապում նաև «3+3» ձևաչափով հանդիպումների հետ։ Մանավանդ, որ Հարավային Կովկասի պետություններից մեկը՝ Վրաստանը, արդեն հրաժարվել է մասնակցել այդ քննարկումներին։ Ահա թե ինչ է գրում այդ առիթով սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը. ««3+3» ձևաչափը լրիվ իմաստազրկվում է` Վրաստանի հայտարարված չմասնակցության դեպքում։ Այն վեր է ածվում 4+1 միավորման, որտեղ այդ մեկը Հայաստանն է։ Ճիշտ ձևաչափը 3+0 է` Հայաստան+Վրաստան+Ադրբեջան՝ մյուս 3 գերտերությունների իսպառ չխառնվելու պարտավորություններով, ինչպես եղել է Բենիլյուքսի դեպքում։ 3+0 ձևաչափն էլ տապալում է Նիկոլ Փաշինյանը, քանի որ Վրաստանը ու Ադրբեջանը առաջարկել են սա, իսկ մեր վարչապետը, ինքնուրույն գործիչ չլինելով, հրաժարվում է երեք երկրների միությունից, այդպիսով շարունակելով Հայաստանը գեոքաղաքական հարվածների զոհ սարքելու իր հանցավոր, կործանարար գիծը»։
Օգտատերերից մեկը կարծում է, որ այնուամենայնիվ լավատեսության գոնե մի առիթ հաստատ կա։ Երևի հիշում եք, որ վերջերս մեր պառլամենտի իշխանական պատգամավորներից մեկը խոստովանել էր, որ սեփական ամուսնուն ձևակերպել է որպես օգնական՝ հիմնավորելով. «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործելու Ազգային ժողովի շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ»։
«Ֆեյսբուքի» օգտատերն այս ամենում խիստ դրական պահ է տեսնում՝ բացատրելով. «Հա՛, բայց ի՞նչ վատ բան կա, որ մարդը իր ամուսնուն դրսում սպասեցնելու փոխարեն պաշտոնի ա նշանակել։ Բա լա՞վ էր, որ իրենց սիրուհիներին էին օգնական նշանակում նախկինները։ Ապրեն նիկոլականները, շատ լավ բարեփոխումներ են անում… Հիմա արդեն սիրեկանի փոխարեն ամուսնուն են պաշտոն տալիս»։
Լրահոս
0