https://arm.sputniknews.ru/20231031/erevani-metrvopvolitenin-2024-tin-khatkacvi-55-mlrd-dram-finansneri-nakharar-67997727.html
Երևանի մետրոպոլիտենին 2024 թ–ին կհատկացվի 5,5 մլրդ դրամ. ֆինանսների նախարար
Երևանի մետրոպոլիտենին 2024 թ–ին կհատկացվի 5,5 մլրդ դրամ. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Վահե Հովհաննիսյանը վստահեցրել է, որ 2023թ–ին հատկացված ֆինասավորումից բացի հրատապ դեպքերի համար նախարարության պահուստային ֆոնդից Երևանի մետրոպոլիտենին... 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T12:18+0400
2023-10-31T12:18+0400
2023-10-31T12:20+0400
մետրո
երևան
բյուջե
հայաստան
հհ ֆինանսների նախարարություն
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1532/90/15329089_0:79:1498:922_1920x0_80_0_0_1ecd7c4ebea72f9b8ac21e2a2ca0e279.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. 2024 թ–ին պետական բյուջեով Երևանի մետրոպոլիտենին կհատկացվի 5,5 մլրդ դրամ։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս ասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը մերժել մետրոպոլիտենին այս տարի հավելյալ գումար հատկացնել հրատապ կարգով պահեստապամասեր ձեռք բերելու համար։Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։ Նա հայտարարել էր, որ դիմել են ֆինանսների նախարարություն, սակայն ստացել են մերժում։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վստահեցրեց` նախարարությունը չի մերժել, պարզապես փորձել է մանրամասները հստակեցնել։Նա նաև վստահեցրեց, որ 2023թ–ին հատկացված ֆինասավորումից բացի հրատապ դեպքերի համար նախարարության պահուստային ֆոնդից մետրոպոլիտենին գումարներ արդեն հատկացվել են։ՀՀ տնտեսական աճի պոտենցիալն այս պահին կազմում է 5.5 տոկոս. նախարար
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1532/90/15329089_83:0:1416:1000_1920x0_80_0_0_62350b43701438332ca67762f0fcaf4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, երևան, բյուջե, հայաստան, հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան
մետրո, երևան, բյուջե, հայաստան, հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան
Երևանի մետրոպոլիտենին 2024 թ–ին կհատկացվի 5,5 մլրդ դրամ. ֆինանսների նախարար
12:18 31.10.2023 (Թարմացված է: 12:20 31.10.2023) Վահե Հովհաննիսյանը վստահեցրել է, որ 2023թ–ին հատկացված ֆինասավորումից բացի հրատապ դեպքերի համար նախարարության պահուստային ֆոնդից Երևանի մետրոպոլիտենին գումարներ արդեն հատկացվել են։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. 2024 թ–ին պետական բյուջեով Երևանի մետրոպոլիտենին կհատկացվի 5,5 մլրդ դրամ։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս ասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք բավական լուրջ գումարներ ենք հատկացրել մետրոպոլիտենին, դրանից 4 մլրդ դրամը նոր կայարանի կառուցման համար, իսկ 1.5 մլրդ դրամը` վերանորոգումների»,– ասաց նախարարը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը մերժել մետրոպոլիտենին այս տարի հավելյալ գումար հատկացնել հրատապ կարգով պահեստապամասեր ձեռք բերելու համար։
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։ Նա հայտարարել էր, որ դիմել են ֆինանսների նախարարություն, սակայն ստացել են մերժում։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վստահեցրեց` նախարարությունը չի մերժել, պարզապես փորձել է մանրամասները հստակեցնել։
«Մենք քաղաքապետարանից ստացել ենք նամակ, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվում մետրոպոլիտենի այլ ծախսեր անելու համար։ Մենք հարցրել ենք` ի՞նչն է պատճառը, որ այս բանի համար նախատեսված գումարն ուղղվելու է մեկ այլ բանի համար։ Մենք ոչ թե մերժել ենք այդ հայտը, այլ հարցեր ենք տվել հասկանալու համար` եթե ինչ–որ ծրագրից այդ գումարը վերցվում է, հետո վերականգնվելո՞ւ է, թե՞ առհասարակ էլ չի արվելու»,– ասաց նախարարը։
Նա նաև վստահեցրեց, որ 2023թ–ին հատկացված ֆինասավորումից բացի հրատապ դեպքերի համար նախարարության պահուստային ֆոնդից մետրոպոլիտենին գումարներ արդեն հատկացվել են։