https://arm.sputniknews.ru/20231030/kentrvonakan-banky-2024tin-karavarutjunic-catsr-tntesakan-atsh-e-kankhatesum-67956312.html
Կենտրոնական բանկը 2024թ–ին կառավարությունից ցածր տնտեսական աճ է կանխատեսում
Կենտրոնական բանկը 2024թ–ին կառավարությունից ցածր տնտեսական աճ է կանխատեսում
Sputnik Արմենիա
Տնտեսական աճի իրական ցուցանիշը, ըստ Մարտին Գալստյանի, կախված է նրանից, թե որքանով կիրականացվեն կառավարության նախանշած կապիտալ ծախսերն ու ներդրումները։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T13:48+0400
2023-10-30T13:48+0400
2023-10-30T14:09+0400
կենտրոնական բանկ (կբ)
աժ (ազգային ժողով)
բյուջե
գնաճ
մարտին գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67950755_0:0:1600:901_1920x0_80_0_0_9ff805c5cd49956611f14f37ff68a2dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԿԲ–ի 2024թ–ի տնտեսական կանխատեսումները տարբերվում են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում դրված կանխատեսումներից։Այս մասին այսօր ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Գալստյանը նշեց, որ ԿԲ–ը նաև մտավախություն ունի, որ 2024թ–ին պետությունը ստիպված է լինելու իրականացնել մեծ ծավալով ընթացիկ ծախսեր։ Մինչդեռ կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել, քանի որ այս տարվա 9 ամիսների դրությամբ դրանք արդեն իսկ ավելի շատ են թերակատարվել, քան 2022–ին։«Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն այդ գործողությունների կատարմանը։ Այլապես, եթե մենք կապիտալ ծախսերը նախատեսված ծավալով չարեցինք, բայց շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է։ Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ»,– ասաց Գալստյանը` հավելելով, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ը ստիպված է լինելու բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ԿԲ նախագահն արձանագրեց, որ ՀՀ–ում գնաճն այս պահին կազմում է 0.1 տոկոս` հույս հայտնելով, որ հաջորդ տարի գնաճը չի գերազանցի նպատակային 4- 4.5 տոկոս թիրախային ցուցանիշը։Նշենք, որ 2024թ–ի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է ակնկալում։Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67950755_55:0:1478:1067_1920x0_80_0_0_7f208aaff80c4b1db8c78b4e8ad79019.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), աժ (ազգային ժողով), բյուջե, գնաճ, մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ), աժ (ազգային ժողով), բյուջե, գնաճ, մարտին գալստյան
Կենտրոնական բանկը 2024թ–ին կառավարությունից ցածր տնտեսական աճ է կանխատեսում
13:48 30.10.2023 (Թարմացված է: 14:09 30.10.2023) Տնտեսական աճի իրական ցուցանիշը, ըստ Մարտին Գալստյանի, կախված է նրանից, թե որքանով կիրականացվեն կառավարության նախանշած կապիտալ ծախսերն ու ներդրումները։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԿԲ–ի 2024թ–ի տնտեսական կանխատեսումները տարբերվում են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում դրված կանխատեսումներից։
Այս մասին այսօր ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր գնահատականներով` տնտեսական աճը որոշակի պոտենցիալից բարձր կլինի, որովհետև բավականին մեծ ծախսեր են նախատեսված։ Բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով` աճը լինելու է 5.6 տոկոս 2024-ի համար։ Բնականաբար, կառավարության կողմից նախատեսված ծախսերի իրականցման դինամիկայից կտեսնենք, թե ինչքանով է մասնավոր հատվածը միանում այն ծախսերին ու ներդրումներին, որոնք կզուգակցվեն կառավարության կապիտալ ծախսերի հետ ու կտան սիներգիկ էֆեկտներ»,– ասաց նա։
Գալստյանը նշեց, որ ԿԲ–ը նաև մտավախություն ունի, որ 2024թ–ին պետությունը ստիպված է լինելու իրականացնել մեծ ծավալով ընթացիկ ծախսեր։ Մինչդեռ կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել, քանի որ այս տարվա 9 ամիսների դրությամբ դրանք արդեն իսկ ավելի շատ են թերակատարվել, քան 2022–ին։
«Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն այդ գործողությունների կատարմանը։ Այլապես, եթե մենք կապիտալ ծախսերը նախատեսված ծավալով չարեցինք, բայց շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է։ Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ»,– ասաց Գալստյանը` հավելելով, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ը ստիպված է լինելու բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ԿԲ նախագահն արձանագրեց, որ ՀՀ–ում գնաճն այս պահին կազմում է 0.1 տոկոս` հույս հայտնելով, որ հաջորդ տարի գնաճը չի գերազանցի նպատակային 4- 4.5 տոկոս թիրախային ցուցանիշը։
Նշենք, որ 2024թ–ի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է ակնկալում։