https://arm.sputniknews.ru/20231030/hh-qaghaqacinery-rdum-kkarvoghanan-bankajin-hashivner-bacel-parzecvats-kargvov-mishustin-67975570.html
ՀՀ քաղաքացիները ՌԴ–ում կկարողանան բանկային հաշիվներ բացել պարզեցված կարգով. Միշուստին
ՀՀ քաղաքացիները ՌԴ–ում կկարողանան բանկային հաշիվներ բացել պարզեցված կարգով. Միշուստին
Sputnik Արմենիա
ՌԴ կառավարության միջոցառումները միտված են բարելավելու բարեկամ երկրների գործարարների միջև կապը: 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T18:04+0400
2023-10-30T18:04+0400
2023-10-30T18:07+0400
հայաստան
ռուսաստան
բանկ
քաղաքացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35526922_0:39:1600:939_1920x0_80_0_0_3d6ac86badfac86dd5e0028020db765d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և 24 այլ պետությունների քաղաքացիները կկարողանան Ռուսաստանում բանկային հաշիվներ բացել պարզեցված կարգով։ Ինչպես փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, կառավարությունը հաստատել է 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան հաշիվներ կամ ավանդներ բացել ռուսական բանկերում պարզեցված կարգով:Միշուստինի խոսքով՝ ցանկում ներառվել են Բելառուսը, Ղազախստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մի շարք այլ բարեկամ երկրներ:Միշուստինն ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա «Վեդոմոստի» թերթն իր հերթին նշում է, որ ցուցակում ընդգրկվել են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ալժիրը, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Կատարը, Ղրղզստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ հաշիվներ բացելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն իրենց երկրում գտնվող վարկային կազմակերպությանը՝ նախքան ՌԴ մուտք գործելը: ՌԴ ժամանելուն պես նրանք արդեն կկարողանան վճարումներ կատարել ռուսական բանկերում։Միշուստինը հավելել է, որ նման որոշումը կոչված է բարելավելու գործընկեր պետությունների գործարար համայնքների միջև փոխգործակցությունը: Այս միջոցառումները կպարզեցնեն ռուսական շուկայում բարեկամ պետությունների քաղաքացիների և կազմակերպությունների գործերի կառավարումը։Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն հայտնեց Վերին Լարսի բեռնաթափման համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35526922_14:0:1437:1067_1920x0_80_0_0_94a8cdae2aac9afc0d0e2dc46240c897.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, բանկ, քաղաքացի
հայաստան, ռուսաստան, բանկ, քաղաքացի
ՀՀ քաղաքացիները ՌԴ–ում կկարողանան բանկային հաշիվներ բացել պարզեցված կարգով. Միշուստին
18:04 30.10.2023 (Թարմացված է: 18:07 30.10.2023) ՌԴ կառավարության միջոցառումները միտված են բարելավելու բարեկամ երկրների գործարարների միջև կապը:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և 24 այլ պետությունների քաղաքացիները կկարողանան Ռուսաստանում բանկային հաշիվներ բացել պարզեցված կարգով։ Ինչպես փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, կառավարությունը հաստատել է 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան հաշիվներ կամ ավանդներ բացել ռուսական բանկերում պարզեցված կարգով:
Միշուստինի խոսքով՝ ցանկում ներառվել են Բելառուսը, Ղազախստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մի շարք այլ բարեկամ երկրներ:
«Վեդոմոստի» թերթն իր հերթին նշում է, որ ցուցակում ընդգրկվել են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ալժիրը, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Կատարը, Ղրղզստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ հաշիվներ բացելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն իրենց երկրում գտնվող վարկային կազմակերպությանը՝ նախքան ՌԴ մուտք գործելը: ՌԴ ժամանելուն պես նրանք արդեն կկարողանան վճարումներ կատարել ռուսական բանկերում։
«Օտարերկրյա ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծումը կառավարության համակարգային գործունեության կարևոր մասն է ֆինանսական ինքնիշխանության հասնելու համար` նախագահի կողմից սահմանված ազգային նպատակների իրականացման շրջանակներում»,– ասաց նա:
Միշուստինը հավելել է, որ նման որոշումը կոչված է բարելավելու գործընկեր պետությունների գործարար համայնքների միջև փոխգործակցությունը: Այս միջոցառումները կպարզեցնեն ռուսական շուկայում բարեկամ պետությունների քաղաքացիների և կազմակերպությունների գործերի կառավարումը։