https://arm.sputniknews.ru/20231030/erevany-ev-baqun-hamategh-akanner-en-sharel-arcakhi-harci-aktivacman-tshanaparhnerin-abrahamjan-67954452.html
Երևանը և Բաքուն համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման ճանապարհներին. Աբրահամյան
Երևանը և Բաքուն համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման ճանապարհներին. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի: 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T13:25+0400
2023-10-30T13:25+0400
2023-10-30T13:28+0400
հայաստան
ադրբեջան
տիգրան աբրահամյան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65613190_0:52:1600:953_1920x0_80_0_0_f6ca09d10a940fc913507fb06d207c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհներին, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ: Այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։Պատգամավորը հիշեցրել է, որ ադրբեջանցիներին Հայաստան և մասնավորապես Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։«Իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որը, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում»,– նշել է Աբրահամյանը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65613190_180:0:1600:1065_1920x0_80_0_0_55d3ee106fc3c651e3af78493d0a8b7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան, արցախ, լեռնային ղարաբաղ
հայաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան, արցախ, լեռնային ղարաբաղ
Երևանը և Բաքուն համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման ճանապարհներին. Աբրահամյան
13:25 30.10.2023 (Թարմացված է: 13:28 30.10.2023) Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհներին, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ: Այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի։ Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորը հիշեցրել է, որ ադրբեջանցիներին Հայաստան և մասնավորապես Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
«Իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որը, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում»,– նշել է Աբրահամյանը:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։