https://arm.sputniknews.ru/20231028/israjelin-ajakcely-karvogh-e-hangecnel-amn-i-dem-nvor-tshakatneri-bacman-irani-artgvortsnakharar-67887637.html
Իսրայելին աջակցելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Իրանի արտգործնախարար
Իսրայելին աջակցելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Իրանի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Իսրայելը Գազայի հատվածին ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։ 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T09:25+0400
2023-10-28T09:25+0400
2023-10-28T09:28+0400
գազայի հատված
իսրայել
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50178001_0:84:1600:984_1920x0_80_0_0_fa0df52253b029a9a531ad145e30cd05.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ այն լիակատար աջակցությունը, որը Վաշինգտոնը ցուցաբերում է Իսրայելին, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրումը կհանգեցնի Գազայի հատվածի բնակչության ոչնչացման, և արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ տարածաշրջանում:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Երկու կողմից կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։Գազայում Իսրայելի ցամաքային օպերացիան հետզհետե ավելի քիչ հավանական է դառնում. ԶԼՄՀոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50178001_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d119c1472600c9749d7bf665463bd72c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, համաս
գազայի հատված, իսրայել, համաս
Իսրայելին աջակցելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Իրանի արտգործնախարար
09:25 28.10.2023 (Թարմացված է: 09:28 28.10.2023) Իսրայելը Գազայի հատվածին ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ այն լիակատար աջակցությունը, որը Վաշինգտոնը ցուցաբերում է Իսրայելին, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացմանը: Այս մասին հայտնում է
ՏԱՍՍ–ը։
Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրումը կհանգեցնի Գազայի հատվածի բնակչության ոչնչացման, և արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ տարածաշրջանում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Երկու կողմից կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։