https://arm.sputniknews.ru/20231028/gvorisum-tner-en-karucum-arcakhic-brni-teghahanvatsneri-hamar-67911562.html
Գորիսում տներ են կառուցում Արցախից բռնի տեղահանվածների համար
Գորիսում տներ են կառուցում Արցախից բռնի տեղահանվածների համար
Sputnik Արմենիա
Բնակարանաշինության ծրագիրն իրականացվում է ամերիկահայ բարերարների հետ համատեղ, որոնք ամբողջ ընթացքում լինելու են շինհրապարակում ու օգնելու են աշխատանքներին։ 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T18:58+0400
2023-10-28T18:58+0400
2023-10-28T18:59+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
բռնի տեղահանված
արցախ
հայաստան
սյունիք
գորիս
բնակարան
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67910083_0:214:2048:1366_1920x0_80_0_0_4f70b4edaa0d0ccf4da4f4d1447bdf25.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իրականացվում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի։ Շինաշխատանքներն արդեն սկսված են։ Բնակարանաշինության ծրագիրը մեկնարկել է Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով»,– ասված է հաղորդագրությունում։Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքներին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
սյունիք
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67910083_193:0:2014:1366_1920x0_80_0_0_7d352163731fb62cf2b9c3e0d9957351.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, արցախ, հայաստան, սյունիք, գորիս, բնակարան, ագրեսիա
բռնի տեղահանված, արցախ, հայաստան, սյունիք, գորիս, բնակարան, ագրեսիա
Գորիսում տներ են կառուցում Արցախից բռնի տեղահանվածների համար
18:58 28.10.2023 (Թարմացված է: 18:59 28.10.2023) Բնակարանաշինության ծրագիրն իրականացվում է ամերիկահայ բարերարների հետ համատեղ, որոնք ամբողջ ընթացքում լինելու են շինհրապարակում ու օգնելու են աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իրականացվում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է
Գորիսի համայնքապետարանը։
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի։ Շինաշխատանքներն արդեն սկսված են։ Բնակարանաշինության ծրագիրը մեկնարկել է Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով»,– ասված է հաղորդագրությունում։
Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքներին։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։