00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքացիություն ստանալու նոր կանոնները. ի՞նչ է սպասում ՌԴ անձնագիր ստանալ ցանկացողներին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՌԴ անձնագիր
ՌԴ անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Բաժանորդագրվել
Քաղաքացիության մասին թարմացված օրենքը կփոխարինի համանուն իրավական ակտին, որը կիրառվել է ավելի քան 20 տարի։
Միխայիլ Վորոբյով, Sputnik
2023 թվականի ապրիլի 28-ի` «ՌԴ քաղաքացիության մասին» №138–ԴՕ Դաշնային նոր օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 26-ին։ Ի՞նչ փոփոխություններ են սպասում նրանց, ովքեր ցանկանում են ռուսական անձնագիր ստանալ և ինչ պատճառներով ՌԴ քաղաքացիությունը կարող է դադարեցվել, փորձել է պարզել Sputnik–ը։

Ովքե՞ր են առավել հաճախ ՌԴ անձնագիր ստանում

2022 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել 691 հազար օտարերկրացի։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՆԳՆ–ի ներկայացրած տվյալներից։ ՌԴ անձնագրի ամենաակտիվ ստացողները Ուկրաինայի քաղաքացիներն էին` այդ ժամանակահատվածում ՌԴ փաստաթուղթ ստացածների ընդհանուր թվի 43%–ը։ Նույն ժամանակահատվածում երկրորդ տեղում Տաջիկստանի քաղաքացիներն էին` 25%։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումատուների 76 տոկոսը ՌԴ–ից են. 2022թ.–ի տվյալները
2023 թվականի առաջին կիսամյակում ՌԴ անձնագիր է ստացել 205 հազար օտարերկրացի։ Նախորդ երկու կիսամյակների համեմատ Ուկրաինայի քաղաքացիներին տրամադրված ՌԴ անձնագրերի թիվը կտրուկ նվազել է, իսկ մյուս երկրների հետ կապված ցուցանիշները էական փոփոխություն չեն կրել։
Նոր կանոնների համաձայն` ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պետք է ոչ միայն տիրապետել ռուսաց լեզվին (մինչ օրս այդ գիտելիքները ստուգվում էին հատուկ թեստի միջոցով), այլև Ռուսաստանի պատմությանը, ինչպես նաև երկրի օրենսդրության հիմունքներին։ Սակայն նշված չէ` ինչպես է հաստատվելու այդ գիտելիքների առկայությունը։

Պարզեցված ընթացակարգ

Փոփոխության է ենթարկվել պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը։ Ցանկում ներառվել են ռուսական բուհերը գերազանցությամբ ավարտածները, ինչպես նաև նրանք, ովքեր Ռուսաստանի պետական ​​սահմաններում գտնվող Ռուսաստանի կայսրությունում կամ ԽՍՀՄ-ին պատկանող տարածքում մշտապես ապրած հարազատներ ունեն:
«Նոր օրենքով բացառվում է պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը ներդրումների և ձեռնարկատիրության դիմաց»,– Sputnik–ի թղթակցին պատմել է ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարանի միջազգային և հանրային իրավունքի դեպարտամենտի դոցենտ Միխայիլ Գացկոն։
Նախկինում հնարավորություն կար պարզեցված կարգով անձնագիր ստանալու, եթե անձը ամուսնացած էր ՌԴ քաղաքացու հետ ոչ պակաս, քան 3 տարի։ Նոր կանոններում ամուսնության տևողության չափանիշը վերացրել են, սակայն հայտնվել է ընդհանուր երեխայի առկայության մասին պարտադիր պայմանը։ Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, այդ միջոցը ձեռնարկվել է ֆիկտիվ ամուսնությունների պրակտիկան բացառելու համար։
ՌԴ–ում պարզեցրել են քաղաքացիություն ստանալու գործընթացը. ո՞ւմ է դա վերաբերում
Նոր կանոններով` պարզեցված կարգով քաղաքացիություն կարելի է ստանալ ՌԴ քաղաքացի հանդիսացող երեխայի առկայության դեպքում։ Միևնույն ժամանակ, էական չէ նրա տարիքը։ Նախկինում պահանջվում էր, որ անձը նախ չափահաս դառնա։
Ինչպես և նախկինում, ՌԴ–ում ծնված օտարերկրացու երեխան Ռուսաստանի քաղաքացի է դառնում այն դեպքում, եթե նա ի ծնե այլ պետության քաղաքացիություն չի ստացել։
«Սակայն այժմ, եթե ՌԴ ազգային պատկանելիություն ունեցող նավում կամ օդանավում ծնված երեխան օտարերկրյա քաղաքացիություն չի ստացել, ռուսական անձնագիր է ստանում նույնիսկ այն դեպքում, եթե նրա ծնողները ՌԴ քաղաքացի չեն», – Sputnik–ի թղթակցի հետ զրույցում հավելել է Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի անդամ Անաստասիա Գրոմակովան։
Նախկինում պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող էին ստանալ ԽՍՀՄ քաղաքացիները, որոնք ծնվել են ՌՍՖՍՀ տարածքում։ Նոր օրենքով նման հնարավորություն ունեն ոչ միայն նրանք, ովքեր ծնվել են ՌՍՖՍՀ–ում, այլև նրանք, ովքեր մշտապես բնակվել են այնտեղ։
Քաղաքացիության դադարեցում
Քաղաքացիություն ձեռք բերելու մասին որոշումը չեղարկելու ընթացակարգ այլևս գոյություն չունի. այն փոխարինվել է քաղաքացիության դադարեցմամբ։
Հանցագործությունների ցանկը, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացիության դադարեցման համար, գրեթե քառակի ավելացել է` քրեական օրենսգրքի 18-ից 64 հոդվածներով։ Միխայիլ Գացկոյի խոսքով` հանցագործությունների ցանկը կրկնում է քաղաքացիության մասին նախորդ օրենքում նշված հանցանքները, այդ թվում` ահաբեկչություն, պատանդ վերցնել, ապօրինի զինվորական խմբավորումների կազմակերպում, իշխանության բռնի զավթում և պետական գործչի կյանքին վնաս հասցնելու փորձ, միջազգային պաշտպանություն ունեցող անձանց կամ հաստատությունների վրա հարձակում, զինված ապստամբություն և դիվերսիաներ։
Նոր կանոնների համաձայն` ՌԴ քաղաքացիությունը կդադարեցվի նաև հետևյալ դեպքերում`
ՌԴ ԶՈւ–ի մասին կեղծ տեղեկություններ տարածելու և ռուսական բանակի վարկաբեկման,
Պատժամիջոցներ կիրառելու և ագրեսիվ պատերազմ հրահրելու կոչերի,
Ծայրահեղական գործողություններ իրականացնելուն ուղղված հանրային կոչերի,
ՌԴ տարածքային ամբողջականության խախտման,
Դասալքության,
Զինվորական ծառայությունից և դրա հետ կապված պարտականությունների կատարումից խուսափելու,
Լրտեսություն և պետական դավաճանության,
Պետական գաղտնիքի բացահայտման,
Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության,
Թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության հետ կապված գործողությունների,
Հանցավոր միության ստեղծման համար։
Գացկոն հավելել է, որ ՌԴ քաղաքացիության դադարեցում է նախատեսվում նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու, օտարերկրյա կամ միջազգային անցանկալի ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև կազմակերպության կողմից հաստատված կարգի խախտման, կամ հավաքների, հանրահավաքների, ցույցերի, երթերի կամ պիկետների անցկացում, եթե այդ գործողությունները կատարվել են բազմակի անգամ։
Այս ամենից ելնելով ասել, որ ՌԴ անձնագիր ստանալն ավելի հեշտացել կամ բարդացել է` չի կարելի. արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել, կարծում է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ​​ծառայության ռուսաստանյան ակադեմիայի դոցենտ Սերգեյ Անդրեյցոն։
ԵԱՏՄ-ում արտադրվող տրանսպորտային տեխնիկան ՌԴ-ում կգրանցվի միայն էլեկտրոնային անձնագրով
«Առաջին մի քանի ամիսն անհրաժեշտ է սպասել և տեսնել` ինչ հրամաններ կլինեն ՆԳՆ–ի կողմից, ինչպես կզարգանա իրավակիրառ պրակտիկան, կլինե՞ն արդյոք դատական որոշումներ, թե՞ ոչ», – պարզաբանել է փորձագետը։
Նա նշել է, որ ներկայում հնարավոր է գնահատել միայն տեքստը, իսկ օրենքի իրագործման գնահատականը հնարավոր կլինի տալ միայն Նոր տարվանից հետո։
Լրահոս
0