https://arm.sputniknews.ru/20231026/mvoskvan-aknkalum-e-teghekatvutjun-stanal-peskvovy-pashinjani-erekva-hajtararutjan-masin-67786566.html
Մոսկվան ակնկալում է տեղեկատվություն ստանալ. Պեսկովը` Փաշինյանի երեկվա հայտարարության մասին
Մոսկվան ակնկալում է տեղեկատվություն ստանալ. Պեսկովը` Փաշինյանի երեկվա հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Կրեմլում նշել են, որ շարունակվում են Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում օգնելու փորձերը: 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T13:53+0400
2023-10-26T13:53+0400
2023-10-26T13:56+0400
նիկոլ փաշինյան
դմիտրի պեսկով
հարցազրույց
վարչապետ
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480352_0:0:1281:721_1920x0_80_0_0_c66dac885b73536bc07f91e9911857c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հայտնել ենք, որ հոկտեմբերի 25–ին ամերիկյան Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, ու այդ իրադարձություններն, ըստ էության, հանգեցրել են մի որոշման, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի հարաբերություններն անվտանգության ոլորտում։Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում հակված չեն կարծիք կազմելու «Wall street journal»–ին տված հարցազրույցի արդյունքում։Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին օգնելու փորձեր ձեռնարկել խաղաղության պայմանագրի կնքման համար։Կրեմլը չի շտապում մեկնաբանել ռուսական ռազմաբազաների վերաբերյալ Փաշինյանի խոսքերը Ըստ նրա` դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման և ողջ տարածաշրջանում ավելի դրական ստեղծարար կենսամակարդակի հասնելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480352_43:0:1200:868_1920x0_80_0_0_28bedd2e2b6d03d356ac33630a3c4715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով, հարցազրույց, վարչապետ, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով, հարցազրույց, վարչապետ, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Մոսկվան ակնկալում է տեղեկատվություն ստանալ. Պեսկովը` Փաշինյանի երեկվա հայտարարության մասին
13:53 26.10.2023 (Թարմացված է: 13:56 26.10.2023) Կրեմլում նշել են, որ շարունակվում են Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում օգնելու փորձերը:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայտնել ենք, որ հոկտեմբերի 25–ին ամերիկյան
Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, ու այդ իրադարձություններն, ըստ էության, հանգեցրել են մի որոշման, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի հարաբերություններն անվտանգության ոլորտում։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում հակված չեն կարծիք կազմելու «Wall street journal»–ին տված հարցազրույցի արդյունքում։
«Ռուսաստանն ու Հայաստանը թերթի միջոցով չէ, որ պետք է իրար հետ շփվեն, առավել ևս` «Wall Street Journal»–ի։ Դրա համար էլ մենք շարունակում ենք երկխոսությունները մեր հայ բարեկամների հետ, մենք շատ ընդարձակ օրակարգ ունենք», –ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին օգնելու փորձեր ձեռնարկել խաղաղության պայմանագրի կնքման համար։
Ըստ նրա` դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման և ողջ տարածաշրջանում ավելի դրական ստեղծարար կենսամակարդակի հասնելու համար: