https://arm.sputniknews.ru/20231026/mankakan-ashkharhi-hvoghamasy-masnavvorecvel-e-orenqi-khakhtmamb-nakhadzernvel-e-qrgvorts-67771483.html
«Մանկական աշխարհի» հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ․ նախաձեռնվել է քրգործ
«Մանկական աշխարհի» հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ․ նախաձեռնվել է քրգործ
Sputnik Արմենիա
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք։ Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T11:24+0400
2023-10-26T11:24+0400
2023-10-26T11:24+0400
«մանկական աշխարհ»
երևան
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1806/67/18066717_0:83:1601:983_1920x0_80_0_0_36bfefe7e17b73a5a292bedd172054c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան Արամի փողոցի 32 հասցեում գտնվող, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի 6198 քմ մակերեսով հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ։ Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով հանրախանութի շենքը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն թաղային համայնքի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքված վաճառքի պայմանագրով օտարվել է: Նշված ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է օտարումից մի քանի օր առաջ՝ 2001 թվականի օգոստոսի 31-ին:Հետագայում` 2002 թվականի մարտի 4-ին, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գրանցել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:Մինչդեռ, վերոնշյալ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում որպես իրավաբանական անձ գրանցված չի եղել: Հետևաբար, մինչև 2001 թվականի մայիսի 2-ը չէր կարող այդ հողամասի նկատմամբ ունենալ օգտագործման իրավունք, այլ վարձակալության իրավունք։ Արդյունքում՝ Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքն ապօրինի դադարել է:Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1806/67/18066717_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0508770c9799d3b55ef6ed43092aa91f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մանկական աշխարհ», երևան, հհ դատախազություն
«մանկական աշխարհ», երևան, հհ դատախազություն
«Մանկական աշխարհի» հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ․ նախաձեռնվել է քրգործ
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք։ Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Ե
ՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան Արամի փողոցի 32 հասցեում գտնվող, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի 6198 քմ մակերեսով հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ։ Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով հանրախանութի շենքը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն թաղային համայնքի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքված վաճառքի պայմանագրով օտարվել է: Նշված ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է օտարումից մի քանի օր առաջ՝ 2001 թվականի օգոստոսի 31-ին:
2001 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի և «Սոգլասիե- Արմենիա» ՍՊ ընկերության միջև օրենքի խախտմամբ կնքվել է նշված տարածքում գտնվող՝ 6198 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ 99 տարի ժամկետով:
Հետագայում` 2002 թվականի մարտի 4-ին, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գրանցել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Մինչդեռ, վերոնշյալ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում որպես իրավաբանական անձ գրանցված չի եղել: Հետևաբար, մինչև 2001 թվականի մայիսի 2-ը չէր կարող այդ հողամասի նկատմամբ ունենալ օգտագործման իրավունք, այլ վարձակալության իրավունք։ Արդյունքում՝ Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքն ապօրինի դադարել է:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):