https://arm.sputniknews.ru/20231026/lajqi-hamar-erkiry-vtangum-en-dnum-mamijanjany-hajrusakan-haraberutjunneri-masin-67782483.html
«Լայքի» համար երկիրը վտանգում են. Մամիջանյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
«Լայքի» համար երկիրը վտանգում են. Մամիջանյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Այն, որ Հայաստանը այլ երկրից զենք է ձեռք բերում, Մամիջանյանը ողջունելի է համարում, սակայն նման գործընթաց իրականացնելիս անհրաժեշտ է ռիսկերը հաշվարկել։ 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T13:13+0400
2023-10-26T13:13+0400
2023-10-26T13:34+0400
հայկ մամիջանյան
աժ (ազգային ժողով)
հայաստան
ռուսաստան
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67505015_0:45:1600:945_1920x0_80_0_0_03bbf20876e59f9e7117c0256fa22f95.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իշխանության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ երբ դաշնակցի կամ գործընկերոջ մասին հրապարակային քննադատություն են հնչեցնում, ոչ թե անձնապես է պատասխանը լինում, այլ դրա պատասխանատվությունը կրում է պետությունը։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` դժգոհությունները դաշնակիցներին հայտնելու բացի հրապարակային հարթակներից գոյություն ունեն այլ աշխատանքային գործիքներ, փակ հանդիպումներ։Ընդհանուր առմամբ այլ երկրներից զենք ձեռք բերելը ընդդիմադիր պատգամավորը ողջունելի է համարում, սակայն, նրա դիտարկմամբ, ցանկացած գործընթաց իրականացնելիս անհրաժեշտ է ռիսկերը հաշվարկել, բոլոր կողմերին բացատրել, թե ինչ է արվում։«Ու պատճառաբանությունը, թե զենք չեն վաճառում, ընդունելի չէ։ Դու բանկոմատ չես, որ փող մենակ տաս, եթե քեզ զենք չեն վաճառում, ուրեմն դա քո մեղքն է, որովհետև մինչև քեզ 30 տարի վաճառում էլ էին, անվճար էլ էին տալիս, «Իսկանդեր» էլ էին տալիս, բայց հիմա փամփուշտ էլ չես կարողանում վերցնել։ Սպառազինություն է գալիս, դա շատ լավ է, բայց պետք է այդ գործընթացն ընկալելի, կանխատեսելի դարձնել դաշնակից ու գործընկեր երկրների համար, որպեսզի հանկարծ դա վնաս չբերի»,–ընդգծեց Մամիջանյանը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրեցին։ Լըկորնյուն հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Նրա խոսքով` ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67505015_0:0:1421:1065_1920x0_80_0_0_395394285d3471328624d69e395e2eeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, աժ (ազգային ժողով), հայաստան, ռուսաստան, զենք
հայկ մամիջանյան, աժ (ազգային ժողով), հայաստան, ռուսաստան, զենք
«Լայքի» համար երկիրը վտանգում են. Մամիջանյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
13:13 26.10.2023 (Թարմացված է: 13:34 26.10.2023) Այն, որ Հայաստանը այլ երկրից զենք է ձեռք բերում, Մամիջանյանը ողջունելի է համարում, սակայն նման գործընթաց իրականացնելիս անհրաժեշտ է ռիսկերը հաշվարկել։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իշխանության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ երբ դաշնակցի կամ գործընկերոջ մասին հրապարակային քննադատություն են հնչեցնում, ոչ թե անձնապես է պատասխանը լինում, այլ դրա պատասխանատվությունը կրում է պետությունը։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` դժգոհությունները դաշնակիցներին հայտնելու բացի հրապարակային հարթակներից գոյություն ունեն այլ աշխատանքային գործիքներ, փակ հանդիպումներ։
«Ես միշտ չէ, որ գոհ կամ բավարարված եմ ռազմավարական դաշնակցի, այլ գործընկեր երկրների, միջազգային կառույցների գործելաոճից, բայց իմ ու նրանց (իշխանություն, խմբ.) տարբերությունը կայանում է նրանում, որ ես հասկանում եմ` ինչ է նշանակում ռազմավարական գործընկերոջ հասցեին ինչ–որ բան բանավոր հրապարակային հնչեցնել։ Այնպես որ «Լայքի» ու «վյուի» համար երկիրը վտանգի տակ դնել չարժե։ Դրա պատասխանատվությունը պետությունն է կրում»,–ասաց նա։
Ընդհանուր առմամբ այլ երկրներից զենք ձեռք բերելը ընդդիմադիր պատգամավորը ողջունելի է համարում, սակայն, նրա դիտարկմամբ, ցանկացած գործընթաց իրականացնելիս անհրաժեշտ է ռիսկերը հաշվարկել, բոլոր կողմերին բացատրել, թե ինչ է արվում։
«Ու պատճառաբանությունը, թե զենք չեն վաճառում, ընդունելի չէ։ Դու բանկոմատ չես, որ փող մենակ տաս, եթե քեզ զենք չեն վաճառում, ուրեմն դա քո մեղքն է, որովհետև մինչև քեզ 30 տարի վաճառում էլ էին, անվճար էլ էին տալիս, «Իսկանդեր» էլ էին տալիս, բայց հիմա փամփուշտ էլ չես կարողանում վերցնել։ Սպառազինություն է գալիս, դա շատ լավ է, բայց պետք է այդ գործընթացն ընկալելի, կանխատեսելի դարձնել դաշնակից ու գործընկեր երկրների համար, որպեսզի հանկարծ դա վնաս չբերի»,–ընդգծեց Մամիջանյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին
փաստաթղթեր ստորագրեցին։ Լըկորնյուն հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Նրա խոսքով` ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։