https://arm.sputniknews.ru/20231026/kanadaji-ag-nakharar-melani-zhvolin-ajcelel-e-jermuk-lusankarner-67773671.html
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ. լուսանկարներ
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կլինի նաև մարտական դիրքերում, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։ 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T11:49+0400
2023-10-26T11:49+0400
2023-10-26T11:53+0400
մելանի ժոլի
ջերմուկ
վայոց ձոր
կանադա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1a/67772429_0:0:2048:1153_1920x0_80_0_0_d5ca8b3e4b5d8640bf9927534bd1c97c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։Նա Ջերմուկում այցելել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ԵՄ անդամություն չունեցող առաջին երկիրն է, որ միանում է այս առաքելությանը»,– ասել է նա։Կանադայի արտգործնախարարը նշել է, որ այս առաքելությունը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով։Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կլինի նաև մարտական դիրքերում, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել էր ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին։
ջերմուկ
վայոց ձոր
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1a/67772429_99:0:1920:1366_1920x0_80_0_0_468cadd815d8a9b1d9e86de02d9eb3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մելանի ժոլի, ջերմուկ, վայոց ձոր, կանադա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
մելանի ժոլի, ջերմուկ, վայոց ձոր, կանադա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ. լուսանկարներ
11:49 26.10.2023 (Թարմացված է: 11:53 26.10.2023) Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կլինի նաև մարտական դիրքերում, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Այս մասին հայտնում է «
Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Նա Ջերմուկում այցելել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։
«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ԵՄ անդամություն չունեցող առաջին երկիրն է, որ միանում է այս առաքելությանը»,– ասել է նա։
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ այս առաքելությունը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով։
Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կլինի նաև մարտական դիրքերում, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել էր
ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին։