https://arm.sputniknews.ru/20231026/iravakan-hamakargi-tshvarutjuny-mek-meghadranqum-pn-nakhkin-ghekavary-ir-qrgvortsi-masin-67820538.html
Իրավական համակարգի թշվառությունը մեկ մեղադրանքում. ՊՆ նախկին ղեկավարը` իր քրգործի մասին
Իրավական համակարգի թշվառությունը մեկ մեղադրանքում. ՊՆ նախկին ղեկավարը` իր քրգործի մասին
Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը հուսով է, որ իրավապահներն ի վերջո կհրապարակեն նաև բնակարան ստացած անձանց ցանկը։ 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T21:44+0400
2023-10-26T21:44+0400
2023-10-26T21:55+0400
հայաստան
քրեական գործ
վիգեն սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1565/15/15651529_0:0:1600:901_1920x0_80_0_0_64302f28fc7662d2efd8a8a3c51fa149.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործով ևս 30 տուժող է ի հայտ եկել։ Սարգսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հայտնել էր, որ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում։Նա մեղադրվում է նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ կատարելու մեջ։Նախկին նախարարն իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու իր դեմ առաջադրված մեղադրանքը Հայաստանի իրավական համակարգի թշվառություն է որակել։ Մեղադրանքում մասնավորապես ասվում է. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»։Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության այն հայտարարությունը, թե իր նկատմամբ նոր քրեական վարույթ են սկսում, ամպագոռգոռ է, և իրականում դա նույն գործն է, ուղղակի որոշ դրվագներ են ավելացվել։Նա շեշտել է, որ 2023 թվականի փետրվարին հորդորել է հրապարակել իր հանցավորության հետևանքով բնակարան ստացած և մեղադրական կողմի կարծիքով օրենքի խախտմամբ բնակարան չստացած անձանց ցանկը: Հրապարակվել է միայն բնակարան չստացածների ցանկը։ Գործով կար 12 տուժող։ Վստահեցնում է` դա չի արվել, բայց քննչական մարմինը հանգել է այն եզրահանգման, որ այդ տուժողները, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել էր քրեական վարույթը, իրականում բնակարան ստանալու իրավունք չունեին, և նրանց իրավունքները չեն խախտվել: Նրանց այժմ զրկել են տուժողի կարգավիճակից:Վիգեն Սարգսյանը վստահ է` «նախկին տուժողները» ընդամենը միջոց են եղել, որոնք օգտագործվել են շահադիտական նպատակով և հեռացվել գործից։«Բայց որպեսզի գործը չկարճվի, քննիչները հավաքագրել են 30 նոր տուժող, որոնց, ըստ մեղադրանքի, այդ բնակարանները պետք է հասնեին, բայց չեն հասել: Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը: Փոխարենը կարող եմ ասել միայն, որ բնակարաններ չեն ստացել ցուցակում երկար տարիներ ընդգրկված և մարտական գործողությունների մասնակից իմ բավական մոտիկ ազգականը, իմ ընդունարանում հերթապահություն իրականացնող շատ օրինակելի համհարզ-սպան և շատ ուրիշներ»,– նշել է ՊՆ նախկին ղեկավարը:Նրա պնդմամբ` իր որոշումներում որևէ շահագրգռվածություն չի եղել, ոչ էլ կոռուպցիոն հատկանիշ, եղել է միայն այդ պահի նեղ հնարավորություններն առավել վաստակաշատ զինծառայողներին ընձեռելու մղում:Վիգեն Սարգսյանն իր հայտարարությունում նաև հռետորական հարցեր է հնչեցրել` արդյոք 2018-2023 թվականներին ՊՆ-ի համար բնակարաններ չե՞ն կառուցվել, կամ ինչո՞ւ այդ 30 տուժողը մինչ օրս բնակարաններով չեն ապահովվել։ Նա նշել է` այս տուժողներին էլ ընդամենն օգտագործում են քաղաքական հակառակորդների դեմ պայքարում։Սարգսյանը շեշտել է, որ իր մշակած ծրագրով այս 5 տարվա ընթացքում բնակարան էր ստանալու 5.000 սպայական ընտանիք:Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում Վիգեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Նախկին պաշտոնյան ավելի վաղ հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։Ըստ նրա` առաջադրված մեղադրանքը նաև ազդակ է ներկա իշխանությունից, որ ինքը չվերադառնա Հայաստան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1565/15/15651529_177:0:1600:1067_1920x0_80_0_0_67417557d20cd635577184a4edc37696.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քրեական գործ, վիգեն սարգսյան
հայաստան, քրեական գործ, վիգեն սարգսյան
Իրավական համակարգի թշվառությունը մեկ մեղադրանքում. ՊՆ նախկին ղեկավարը` իր քրգործի մասին
21:44 26.10.2023 (Թարմացված է: 21:55 26.10.2023) Վիգեն Սարգսյանը հուսով է, որ իրավապահներն ի վերջո կհրապարակեն նաև բնակարան ստացած անձանց ցանկը։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործով ևս 30 տուժող է ի հայտ եկել։ Սարգսյանն այս մասին գրել է
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հայտնել էր, որ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում։Նա մեղադրվում է նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ կատարելու մեջ։
Նախկին նախարարն իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու իր դեմ առաջադրված մեղադրանքը Հայաստանի իրավական համակարգի թշվառություն է որակել։ Մեղադրանքում մասնավորապես ասվում է. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»։
Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության այն հայտարարությունը, թե իր նկատմամբ նոր քրեական վարույթ են սկսում, ամպագոռգոռ է, և իրականում դա նույն գործն է, ուղղակի որոշ դրվագներ են ավելացվել։
«Նորությունը հետևյալն է. գործով բացի ինձանից անցնող բոլոր «մեղադրյալների» մասով վարույթը կարճվել է»,– գրել է նախկին նախարարը։
Նա շեշտել է, որ 2023 թվականի փետրվարին հորդորել է հրապարակել իր հանցավորության հետևանքով բնակարան ստացած և մեղադրական կողմի կարծիքով օրենքի խախտմամբ բնակարան չստացած անձանց ցանկը: Հրապարակվել է միայն բնակարան չստացածների ցանկը։ Գործով կար 12 տուժող։ Վստահեցնում է` դա չի արվել, բայց քննչական մարմինը հանգել է այն եզրահանգման, որ այդ տուժողները, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել էր քրեական վարույթը, իրականում բնակարան ստանալու իրավունք չունեին, և նրանց իրավունքները չեն խախտվել: Նրանց այժմ զրկել են տուժողի կարգավիճակից:
Վիգեն Սարգսյանը վստահ է` «նախկին տուժողները» ընդամենը միջոց են եղել, որոնք օգտագործվել են շահադիտական նպատակով և հեռացվել գործից։
«Բայց որպեսզի գործը չկարճվի, քննիչները հավաքագրել են 30 նոր տուժող, որոնց, ըստ մեղադրանքի, այդ բնակարանները պետք է հասնեին, բայց չեն հասել: Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը: Փոխարենը կարող եմ ասել միայն, որ բնակարաններ չեն ստացել ցուցակում երկար տարիներ ընդգրկված և մարտական գործողությունների մասնակից իմ բավական մոտիկ ազգականը, իմ ընդունարանում հերթապահություն իրականացնող շատ օրինակելի համհարզ-սպան և շատ ուրիշներ»,– նշել է ՊՆ նախկին ղեկավարը:
Նրա պնդմամբ` իր որոշումներում որևէ շահագրգռվածություն չի եղել, ոչ էլ կոռուպցիոն հատկանիշ, եղել է միայն այդ պահի նեղ հնարավորություններն առավել վաստակաշատ զինծառայողներին ընձեռելու մղում:
Վիգեն Սարգսյանն իր հայտարարությունում նաև հռետորական հարցեր է հնչեցրել` արդյոք 2018-2023 թվականներին ՊՆ-ի համար բնակարաններ չե՞ն կառուցվել, կամ ինչո՞ւ այդ 30 տուժողը մինչ օրս բնակարաններով չեն ապահովվել։ Նա նշել է` այս տուժողներին էլ ընդամենն օգտագործում են քաղաքական հակառակորդների դեմ պայքարում։
Սարգսյանը շեշտել է, որ իր մշակած ծրագրով այս 5 տարվա ընթացքում բնակարան էր ստանալու 5.000 սպայական ընտանիք:
Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում Վիգեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախկին պաշտոնյան ավելի վաղ
հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։
Ըստ նրա` առաջադրված մեղադրանքը նաև ազդակ է ներկա իշխանությունից, որ ինքը չվերադառնա Հայաստան։