https://arm.sputniknews.ru/20231026/irann-amn-in-zgushacrel-e-ir-objektnerin-harvatselu-depqum-pataskhann-anerevakajeli-klini-67795126.html
Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է` իր օբյեկտներին հարվածելու դեպքում պատասխանն աներևակայելի կլինի
Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է` իր օբյեկտներին հարվածելու դեպքում պատասխանն աներևակայելի կլինի
Sputnik Արմենիա
Նախօրեին ԻՀՊԿ-ի բոլոր ստորգետնյա հրթիռային և անօդաչու բազաները Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերի երկայնքով տեղափոխվել էին բարձր մարտական պատրաստության վիճակի։ 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T15:32+0400
2023-10-26T15:32+0400
2023-10-26T15:52+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
գազայի հատված
իսրայել
համաս
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48729246_0:40:1281:760_1920x0_80_0_0_57c5413b27708c914fa875ae3212ce0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Եթե ԱՄՆ-ն հարված հասցնի Իրանին և դրա հետ կապված ենթակառուցվածքներին, պատասխանը կգերազանցի ցանկացած երևակայությունը: Մինսկում Եվրասիական անվտանգության հարցերով բարձր մակարդակի համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխ Օլ Իսլամին, տեղեկությունը փոխանցում է «Վեդոմոստին»։«Սիրիացիները կարող են պաշտպանել իրենց երկիրը, բայց եթե օգնություն խնդրեն, Իրանը կաջակցի նրանց», – ավելացրել է Իրանի փոխարտգործնախարարը:«Իրավիճակն աղետալի է, մենք պետք է դադարեցնենք դա։ Այժմ անում ենք ամեն ինչ, որ թույլ չտանք` հակամարտությունը տարածվի Իրաքի և մյուսների վրա», – ընդգծել է Օլ Իսլամին։Իսրայելի պաշտպանության բանակը տանկերով գիշերային հարձակում է կատարել Գազայի հատվածումՀիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48729246_106:0:1173:800_1920x0_80_0_0_8c2f016f9306aa44cb1491052f2e76f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, գազայի հատված, իսրայել, համաս, պաղեստին
իրանի իսլամական հանրապետություն, ամն, գազայի հատված, իսրայել, համաս, պաղեստին
Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է` իր օբյեկտներին հարվածելու դեպքում պատասխանն աներևակայելի կլինի
15:32 26.10.2023 (Թարմացված է: 15:52 26.10.2023) Նախօրեին ԻՀՊԿ-ի բոլոր ստորգետնյա հրթիռային և անօդաչու բազաները Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերի երկայնքով տեղափոխվել էին բարձր մարտական պատրաստության վիճակի։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Եթե ԱՄՆ-ն հարված հասցնի Իրանին և դրա հետ կապված ենթակառուցվածքներին, պատասխանը կգերազանցի ցանկացած երևակայությունը: Մինսկում Եվրասիական անվտանգության հարցերով բարձր մակարդակի համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխ Օլ Իսլամին, տեղեկությունը փոխանցում է «Վեդոմոստին»։
«Պաղեստինցիների, Գազայի հատվածի բնակիչների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկվեն բոլոր երկրների կողմից։ ԱՄՆ-ն առաջին անգամ չէ, որ սպառնում է մեզ հարվածներով, մենք սովոր ենք ամենօրյա սպառնալիքներին։ Բայց, ամեն դեպքում, եթե դա տեղի ունենա, եթե նրանք նման սխալ թույլ տան, իրանական պատասխանը դուրս կլինի երևակայությունից»,-նշել է նա` ավելացնելով, որ 30 տարի պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները և այսուհետ ևս կանի դա:
«Սիրիացիները կարող են պաշտպանել իրենց երկիրը, բայց եթե օգնություն խնդրեն, Իրանը կաջակցի նրանց», – ավելացրել է Իրանի փոխարտգործնախարարը:
«Իրավիճակն աղետալի է, մենք պետք է դադարեցնենք դա։ Այժմ անում ենք ամեն ինչ, որ թույլ չտանք` հակամարտությունը տարածվի Իրաքի և մյուսների վրա», – ընդգծել է Օլ Իսլամին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը
գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։