00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ստորաբաժանում կստեղծվի տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության համար

© Photo : Screenshot / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով՝ ստորաբաժանումը գործելու է պարեկային ոստիկանության հետ համատեղ։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաբանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգության ապահովումը։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ ստորաբաժանումը գործելու է պարեկային ոստիկանության հետ համատեղ։ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` բացելու բոլոր հաղորդակցությունները, ինչը, ըստ նրա, միայն կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։
Միաժամանակ Երևանը պնդում է, որ տարածաշրջանի երկրների հաղորդակցություններից օգտվեն փոխադարձության և հավասարության սկզբունքով։ Փաշինյանը նաև նշեց, որ փոխադարձության սկզբունքներին կարել է հասնել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցման։
Տարածաշրջանում առանց ճանապարհների բացման դժվար կլինի կառուցել խաղաղություն․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մոտ ապագայում կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կներկայացվի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Փաշինյանը հույս ունի, որ համատեղ ջանքերով դա հնարավոր կլինի իրականացնել։
Նա վերահաստատեց այդ սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերակառուցելու Հայաստանի պատրաստակամությունը։ Նա ընդգծեց, որ այժմ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վրա, և ինքը հույս ունի, որ առաջիկա ամիսներին այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի։
Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 800 քառ կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 600։ Նա հայտարարց, որ կողմերը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմա վրա։
Խաղաղության հասնելու համար պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Ղարիբաշվիլի
Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում զարգացումներ կլինեն նաև Հայաստանի և Թուրքիայի միջը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու ուղղությամբ, ինչը ևս դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին։
Նշենք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը։ Այդ առիթով Վրաստանի մայրաքաղաքը մինչև 2 000 հյուրի էր սպասում շուրջ 60 երկրից:
Լրահոս
0