00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրապետական Մայք Ջոնսոնը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակն է դարձել

Բաժանորդագրվել
Որպես իր գործունեության առաջնահերթություն Ջոնսոնը նշել է Իսրայելի աջակցությունը, պետական աճող պարտքի զսպումը, միգրացիոն ճգնաժամի լուծումը, թմրամոլական համաճարակի հաղթահարումը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Լուիզիանա նահանգից Հանրապետական կուսակցության կոնգրեսական Մայք Ջոնսոնը դարձավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 56-րդ խոսնակը։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները։
​​Պահպանողական հանրապետականը 220 ձայն է ստացել։ Պաշտոնը զբաղեցնելու համար նրան առնվազն 217 ձայն էր անհրաժեշտ։
Ջոնսոնի ընտրությունը վերջ դրեց փաստացի երեքշաբաթյա պարապուրդին, որը պարալիզացրել էր կոնգրեսի ստորին պալատի աշխատանքը` պաշտոնից խոսնակ Քևին Մակկարտիին ազատելուց հետո։ Ժամանակավոր խոսնակ էր նշանակվել նրա կուսակից Պատրիկ Մակգենրին։
Խոսնակի պաշտոնը զբաղեցնելու փորձեր էին անում կոնգրեսականներ Սթիվ Սքալիզը և Ջիմ Ջորդանը, սակայն երկուսն էլ չկարողացան ստանալ կուսակից կոնգրեսականների աջակցությունը բավարար ձայներով։ Եվս մեկ թեկնածու` Թոմ Էմմերը, այս շաբաթ հրաժարվել էր խոսնակ ընտրվելու փորձերից։ Դեմոկրատները, որոնք ներկայացուցիչների պալատում փոքրամասնություն են կազմում, ամեն անգամ քվեարկում էին իրենց թեկնածու Հակիմ Ջեֆրիսի օգտին։
Քանի դեռ ներկայացուցիչների պալատը խոսնակ չուներ, չէր կարող զբաղվել բյուջեի քննարկմամբ և հավանություն տալ օրինագծերին, այդ թվում Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնության ֆինանսավորման վերաբերյալ Սպիտակ տան հայտերին։
Իր ուղերձում նորընտիր խոսնակը հայտարարել է, որ տեղեկացնում է ազատության թշնամիներին ամբողջ աշխարհում, որ ԱՄՆ օրենսդիրները լիարժեք աշխատանքի են վերադարձել։
Այնուհետև նա թվարկել է իր գործունեության առաջնահերթությունները` նշելով Իսրայելի աջակցությունը, պետական աճող պարտքի զսպումը, միգրացիոն ճգնաժամի լուծումը, թմրամոլական համաճարակի հաղթահարումը։ Ջոնսոնը «ապակենտրոնացված» առաջնորդություն է խոստացել գործընկերներին։ Ելույթից հետո տեղի է ունեցել երդմնակալության արարողությունը։
Ջոնսոնը 51 տարեկան է, նա ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի անդամ է սկսած 2016 թվականից։ Քաղաքական գործիչն ավարտել է Լուիզիանայի համալսարանը, որտեղ իրավունք է ուսումնասիրել։ Այնուհետև նա շուրջ 20 տարի սահմանադրական իրավունքով է զբաղվել։ Ջոնսոնն ամուսնացած է, ունի 4 երեխա։
Լրահոս
0