https://arm.sputniknews.ru/20231026/hamasi-razmakan-tevy-hajtararel-e-vor-israjelakan-ughghatir-e-khvocel-67771081.html
ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը հայտարարել է, որ իսրայելական ուղղաթիռ է խոցել
ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը հայտարարել է, որ իսրայելական ուղղաթիռ է խոցել
Sputnik Արմենիա
Իսրայելի պաշտպանության բանակը այս տեղեկությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել։ 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T11:15+0400
2023-10-26T11:15+0400
2023-10-26T11:16+0400
իսրայել
համաս
պաղեստին
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b2b3b6b90892156deeba1afb0bf19fd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Իզզեդդին ալ–Քասամի բրիգադի» խմբավորումը, հայտարարել է, որ իրենց հաջողվել է խոցել իսրայելական ուղղաթիռը Գազայի հատվածի կենտրոնական մասի երկնքում։ Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։««Ալ–Քասամի բրիգադի» մարտիկները Sam7 հրթիռ են արձակել Էլ Բուրեյջ փախստականների ճամբարից դեպի արևելք ընկած թշնամական ուղղաթիռի ուղղությամբ։ Խոցում է արձանագրվել», – ասվում է հաղորդագրության մեջ։Իսրայելական բանակից դեռ մեկնաբանություններ չեն եղել։Իսրայելի պաշտպանության բանակը տանկերով գիշերային հարձակում է կատարել Գազայի հատվածումՀիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_57:0:2788:2048_1920x0_80_0_0_350f465fda078dd14079bf2d797a03da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, համաս, պաղեստին, գազայի հատված
իսրայել, համաս, պաղեստին, գազայի հատված
ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը հայտարարել է, որ իսրայելական ուղղաթիռ է խոցել
11:15 26.10.2023 (Թարմացված է: 11:16 26.10.2023) Իսրայելի պաշտպանության բանակը այս տեղեկությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Իզզեդդին ալ–Քասամի բրիգադի» խմբավորումը, հայտարարել է, որ իրենց հաջողվել է խոցել իսրայելական ուղղաթիռը Գազայի հատվածի կենտրոնական մասի երկնքում։ Հայտարարության տեքստը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
««Ալ–Քասամի բրիգադի» մարտիկները Sam7 հրթիռ են արձակել Էլ Բուրեյջ փախստականների ճամբարից դեպի արևելք ընկած թշնամական ուղղաթիռի ուղղությամբ։ Խոցում է արձանագրվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելական բանակից դեռ մեկնաբանություններ չեն եղել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը
գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։