00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ովքեր կներկայացնեն Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում

Բաժանորդագրվել
«Մանկական Եվրատեսիլ 2023»–ն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նշվում է, որ Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել:
Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստների հեղինակը Ֆաինա Հարությունյանն է:
Աղջիկներից Աիդան 9 տարեկան է, սիրում է K-pop ու Hip-hop ոճերը, լսում է BlackPink, Triple Charms, BTS խմբերին, հաճախել է պարի և վոկալի դասերի:
Նենսին 11 տարեկան է, երգարվեստից բացի հետաքրքրված է նկարչությամբ, K-pop-ի սիրահար է՝ Black Pink, BTS: Հաճախում է Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին:
Սյուզաննան 10 տարեկան է, սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, նվագում է դաշնամուր: Հաճախում է նաև գեղարվեստական մարմնամարզության:
Կամիլան 11 տարեկան է, հաճախում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, նվագում դաշնամուր և թմբուկ: Վոկալով զբաղվում է 4 տարեկանից:
Նանեն 11 տարեկան է, 4 տարեկանից զբաղվում է երգով ու պարով, սիրում է աշխատել տեսախցիկի հետ: Նկարահանվել է երաժշտական ծրագրերում,գովազդային տեսահոլովակներում:
Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:
Լրահոս
0