Ֆրանսիան ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է. Ռիմա Մալակն այցելել է Ծիծեռնակաբերդ և գրառում արել
13:27 26.10.2023 (Թարմացված է: 13:29 26.10.2023)
© Photo : Armenian Genocide Museum & Institute Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
© Photo : Armenian Genocide Museum & Institute
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղեկցել է նրանց։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Ֆրանսիայի մշակույթի նախարարը շրջել է հուշահամալիրի հիշատակի ծառուղում, որտեղ նախկինում եղևնի է տնկել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը»,-նշված է հաղորդագրության մեջ:
© Photo : Armenian Genocide Museum & InstituteՖրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ
© Photo : Armenian Genocide Museum & Institute
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհուրդը:
Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությունը շրջել է նաև թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին: Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցի ավարտին գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում։
© Photo : Armenian Genocide Museum & InstituteՖրանսիայի Հանրապետության պատվիրակությունը շրջել է Ծիծեռնակաբերդի թանգարան-ինստիտուտում
Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությունը շրջել է Ծիծեռնակաբերդի թանգարան-ինստիտուտում
© Photo : Armenian Genocide Museum & Institute
«Պետք է անտարբեր չլինել խնդիրների հանդեպ, որոնց բախվում ենք: Պետք է գործել՝ հիշելով դրանք: Մենք չենք հանդուրժի և չենք մոռանա ոչ մի բացասական եղելություն: Ֆրանսիան այս պահին և ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է»,-գրել է նա:
Նշվում է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից հետո Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
© Photo : Armenian Genocide Museum & InstituteՌիմա Աբդուլ Մալակ գրառում է արել հուշամատյանում
Ռիմա Աբդուլ Մալակ գրառում է արել հուշամատյանում
© Photo : Armenian Genocide Museum & Institute
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը: