https://arm.sputniknews.ru/20231025/hhum-karmrukic-mahacats-erekhan-1-tarekan-8-amsakan-er-manramasner--67719051.html
ՀՀ–ում կարմրուկից մահացած երեխան 1 տարեկան 8 ամսական էր. մանրամասներ
ՀՀ–ում կարմրուկից մահացած երեխան 1 տարեկան 8 ամսական էր. մանրամասներ
Sputnik Արմենիա
Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T13:25+0400
2023-10-25T13:25+0400
2023-10-25T13:30+0400
հայաստան
կարմրուկ
մահ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_21:0:983:541_1920x0_80_0_0_2220503e4c2e4107f3f65eed6de4beb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված երեխան, որը մահացել է Հայաստանում, 1 տարեկան 8 ամսական էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք։Նշվում է նաև, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք:Այս պահին հոսպիտալացված է 4 հիվանդ, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վարակվածներից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_141:0:862:541_1920x0_80_0_0_343284fcf7ffc7df1dbc5aa00f1cf959.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կարմրուկ, մահ, երեխա
հայաստան, կարմրուկ, մահ, երեխա
ՀՀ–ում կարմրուկից մահացած երեխան 1 տարեկան 8 ամսական էր. մանրամասներ
13:25 25.10.2023 (Թարմացված է: 13:30 25.10.2023) Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված երեխան, որը մահացել է Հայաստանում, 1 տարեկան 8 ամսական էր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ
Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք։
«Փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով է հոսպիտալացվել։ Նրա մոտ ախտորոշվել է կարմրուկ, ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել»,– ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք:
Այս պահին հոսպիտալացված է 4 հիվանդ, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վարակվածներից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:
Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել: