00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը և Բայրամովը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր

© Sputnik / Press service of the Ministry of Foreign Affairs of the Russian FederationՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Բաժանորդագրվել
ՌԴ-и և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև հոկտեմբերի 23–ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. 2020–2022 թթ. ձեռք բերված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները իրագործելու համար պետք է ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Լավրովը և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23–ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ձևաչափով հետագա ինտենսիվ աշխատանքը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
Լրահոս
0