https://arm.sputniknews.ru/20231024/bzhishkneri-hamar-anhatakan-licenziaji-pahanj-ksahmanvi-avanesjany-nerkajacrec-nakhagitsy-67661763.html
Բժիշկների համար անհատական լիցենզիայի պահանջ կսահմանվի. Ավանեսյանը ներկայացրեց նախագիծը
Բժիշկների համար անհատական լիցենզիայի պահանջ կսահմանվի. Ավանեսյանը ներկայացրեց նախագիծը
Sputnik Արմենիա
Լիցենզավորման համակարգը, ըստ նախարարի, լրացնելու է արդեն գործող հավաստագրման համակարգը: 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T14:42+0400
2023-10-24T14:42+0400
2023-10-24T14:43+0400
հայաստան
բժիշկ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54024823_0:0:1280:720_1920x0_80_0_0_e323240fd3ad57532541ec679f3b02b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում բժիշկների լիցենզավորման պահանջը թույլ կտա որոշակի ազդեցություն ունենալ մասնագիտական էթիկայի խախտման դեպքում: Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և այլ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։Կառավարությունը դեռ մայիսի 4-ին որոշել էր , որ Հայաստանում բժիշկները կրկին կլիցենզավորվեն։ Ընդգծվել էր, որ թույլտվությունը տրվելու է 5 տարի ժամկետով բժիշկներին և ուսանող-օրդինատորներին:Ընդունման դեպքում ավագ բուժաշխատողների համար օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1–ից, իսկ կլինիկական օրդինատորների և ռեզիդենտների համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:Լիցենզավորման համակարգը, ըստ նախարարի, լրացնելու է արդեն գործող հավաստագրման համակարգը: Լիցենզավորումը լինելու է պարբերական: Ավանեսյանի խոսքով՝ այսպիսով բուժաշխատողները պետք է ժամանակի ընթացքում անընդհատ թարմացնեն իրենց գիտելիքներն ու հնարավորություն ունենան ապացուցելու էթիկական նորմերի մասով իրենց պատրաստվածությունը:Նշենք, որ բժիշկների լիցենզավորումը չեղարկվել էր 2001 թվականին, սակայն որոշվել է այն հաջորդ տարվանից կրկին կիրառել։Հիշեցնենք` 2023 թվականի հունվարի 1-ից էլ ուժի մեջ է մտել բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման պարտադիր պահանջը։ Մոտ 35.000 բուժաշխատող անցել է ողջ գործընթացը և ստացել հավաստագիր։Պալիատիվ խնամքը բոլորի համար չէ. Հայաստանում անցավ կյանքի խնդիրը դեռ արդիական է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54024823_91:0:1051:720_1920x0_80_0_0_721a3a240c2b183ec25f24c75e882581.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բժիշկ, անահիտ ավանեսյան
հայաստան, բժիշկ, անահիտ ավանեսյան
Բժիշկների համար անհատական լիցենզիայի պահանջ կսահմանվի. Ավանեսյանը ներկայացրեց նախագիծը
14:42 24.10.2023 (Թարմացված է: 14:43 24.10.2023) Լիցենզավորման համակարգը, ըստ նախարարի, լրացնելու է արդեն գործող հավաստագրման համակարգը:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում բժիշկների լիցենզավորման պահանջը թույլ կտա որոշակի ազդեցություն ունենալ մասնագիտական էթիկայի խախտման դեպքում: Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և այլ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Կառավարությունը դեռ մայիսի 4-ին
որոշել էր , որ Հայաստանում բժիշկները կրկին կլիցենզավորվեն։ Ընդգծվել էր, որ թույլտվությունը տրվելու է 5 տարի ժամկետով բժիշկներին և ուսանող-օրդինատորներին:
«Նախատեսվում է ներդնել անհատական լիցենզիայի 2 տեսակ` ժամանակավոր և մշտական։ Այս տարբերակումը հնարավորություն կտա մեր կլինիկական օրդինատորներին և ռեզիդենտներին բուժաշխատողի հսկողության տակ իրականացնել սահմանափակ մասնագիտական գործունեություն»,– ասաց Ավանեսյանը։
Ընդունման դեպքում ավագ բուժաշխատողների համար օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1–ից, իսկ կլինիկական օրդինատորների և ռեզիդենտների համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Լիցենզավորման համակարգը, ըստ նախարարի, լրացնելու է արդեն գործող հավաստագրման համակարգը: Լիցենզավորումը լինելու է պարբերական: Ավանեսյանի խոսքով՝ այսպիսով բուժաշխատողները պետք է ժամանակի ընթացքում անընդհատ թարմացնեն իրենց գիտելիքներն ու հնարավորություն ունենան ապացուցելու էթիկական նորմերի մասով իրենց պատրաստվածությունը:
Նշենք, որ բժիշկների լիցենզավորումը չեղարկվել էր 2001 թվականին, սակայն որոշվել է այն հաջորդ տարվանից կրկին կիրառել։
Հիշեցնենք` 2023 թվականի հունվարի 1-ից էլ ուժի մեջ է մտել բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման պարտադիր պահանջը։ Մոտ 35.000 բուժաշխատող անցել է ողջ գործընթացը և ստացել հավաստագիր։