https://arm.sputniknews.ru/20231024/100-gaghapar-aph-hamar-mrcujti-haghtvoghneric-meky-tatevik-jhangirjann-e-67675975.html
«100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի հաղթողներից մեկը Տաթևիկ Ջհանգիրյանն է
«100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի հաղթողներից մեկը Տաթևիկ Ջհանգիրյանն է
Sputnik Արմենիա
Զուգահեռ անցկացվել է նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել են նաև համաշխարհային երիտասարդական... 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T16:38+0400
2023-10-24T16:38+0400
2023-10-24T16:38+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
մրցույթ
հայաստան
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67675243_0:0:1200:676_1920x0_80_0_0_2a9f169374d95f2ad50569eed385f8ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «100 գաղափար ԱՊՀ համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում հաղթել է մեր հայրենակից Տաթևիկ Ջհանգիրյանինը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն հայտնում է, որ նա հաղթող է ճանաչվել իր «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարով «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում։Մրցույթն անցկացվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին զուգահեռ։Նշենք, որ «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական ծրագրին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 14-ից 35 տարեկան երիտասարդներ։ Նրանք ներկայացրել են հեղինակային գաղափարներ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ կրթություն, առողջապահություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Հայաստանից այս տարի ծագրին մասնակցել են 2021 և 2022 թվականներին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում առավելագույն միավորներ ստացած 4 գաղափարներ։Ծրագրի հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների նորարար գործունեության ակտիվացումը, նրանց ներգրավումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67675243_83:0:1150:800_1920x0_80_0_0_850dbc9593b6ad745c6e96495874675b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), մրցույթ, հայաստան, հաղթանակ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), մրցույթ, հայաստան, հաղթանակ
«100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի հաղթողներից մեկը Տաթևիկ Ջհանգիրյանն է
Զուգահեռ անցկացվել է նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել են նաև համաշխարհային երիտասարդական փառատոնին վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «100 գաղափար ԱՊՀ համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում հաղթել է մեր հայրենակից Տաթևիկ Ջհանգիրյանինը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն հայտնում է, որ նա հաղթող է ճանաչվել իր «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարով «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում։
Մրցույթն անցկացվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին զուգահեռ։
Նիստի օրակարգում քննարկվել են միջազգային երիտասարդական քաղաքականությանը, ԱՊՀ երկրներում 2024 թ. կամավորական շարժման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր և այլն։ Անդրադարձ է արվել 2024 թ. համաշխարհային երիտասարդական փառատոնին, 2023 թ. անցկացված կիբեռսպորտի երիտասարդական խաղերի արդյունքներին և այլ թեմաների:
Նշենք, որ «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական ծրագրին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 14-ից 35 տարեկան երիտասարդներ։ Նրանք ներկայացրել են հեղինակային գաղափարներ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ կրթություն, առողջապահություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Հայաստանից այս տարի ծագրին մասնակցել են 2021 և 2022 թվականներին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում առավելագույն միավորներ ստացած 4 գաղափարներ։
Ծրագրի հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների նորարար գործունեության ակտիվացումը, նրանց ներգրավումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։