https://arm.sputniknews.ru/20231023/irani-ev-hajastani-mijev-nvor-kamurj-ksteghtsvi-iih-tshanaparhneri-ev-qaghaqashinutjan-nakharar-67604229.html
Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար
Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար
Sputnik Արմենիա
Հայ–իրանական սահմանի ներկայիս կամուրջը բավական չէ մեծ ծավալի արտաշրջանառության համար։ 23.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-23T13:58+0400
2023-10-23T13:58+0400
2023-10-23T14:17+0400
կամուրջ
մեհրդատ բազրփաշ
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/17/67602059_0:172:1600:1072_1920x0_80_0_0_0872e087dfe92e278cc4f17353c7a2b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։Բազրփաշն ընդգծեց, որ դա կարող է իր նպաստը բերել հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը նաև ենթակառուցվածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում։Վերջապես «Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ. ՀՀ ՏԿԵ նախարարՄիևնույն ժամանակ նա հավելեց, որ իրանական կողմի ընկերությունները պատրաստակամ են աջակցել հայկական կողմին տարբեր ծրագրերում։Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև ներկայիս կամուրջը կառուցվել է 1995 թվականին, Արաքս գետի վրա։
https://arm.sputniknews.ru/20231023/hajastani-ev-irani-mijev-tshanaparhajin-vtsharnery-kzrvojacven-bezrpash-67602815.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/17/67602059_0:0:1601:1200_1920x0_80_0_0_5d70381f0147d6d4b9322e0a118c22f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամուրջ, մեհրդատ բազրփաշ, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սահման
կամուրջ, մեհրդատ բազրփաշ, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սահման
Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար
13:58 23.10.2023 (Թարմացված է: 14:17 23.10.2023) Հայ–իրանական սահմանի ներկայիս կամուրջը բավական չէ մեծ ծավալի արտաշրջանառության համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։
«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և քննարկումները կսկսենք այդ կամրջի շինարարության համար»,–ասաց նա։
Բազրփաշն ընդգծեց, որ դա կարող է իր նպաստը բերել հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը նաև ենթակառուցվածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ իրանական կողմի ընկերությունները պատրաստակամ են աջակցել հայկական կողմին տարբեր ծրագրերում։
«Ցանկացած հայկական ընկերություն, որ պատրաստ կլինի Իրանում բնակարանաշինության և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված լինել, մենք մեծ սիրով պատրաստ ենք աջակցել նրանց»,–հավելեց նա։
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև ներկայիս կամուրջը կառուցվել է 1995 թվականին, Արաքս գետի վրա։
23 հոկտեմբերի 2023, 13:37