https://arm.sputniknews.ru/20231023/hajastani-ev-irani-mijev-tshanaparhajin-vtsharnery-kzrvojacven-bezrpash-67602815.html
Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն. Բազրփաշ
Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն. Բազրփաշ
Sputnik Արմենիա
Հայաստանը և Իրանը նման պայմանավորվածություն ունեն «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման համատեքստում։ 23.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-23T13:37+0400
2023-10-23T13:37+0400
2023-10-23T15:11+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
մեհրդատ բազրփաշ
իրանի իսլամական հանրապետություն
տուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/17/67602280_0:39:1601:939_1920x0_80_0_0_580bee9495dda8da98ea0acf4f4b64f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս–hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարՆա նշեց, որ Հայաստանը և Իրանը նման պայմանավորվածություն ունեն «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման համատեքստում։Նա ընդգծեց, որ սա շատ կարևոր է 2 երկրների տնտեսական գործունեություն ծավալող անձանց և գործարարների համար։ Նրանք կկարողանան ապրանքները միմյանց շուկաներ և երրորդ երկրներ ուղարկել ավելի քիչ ծախսով։Նշենք, որ Հայաստան մուտք գործող իրանական բեռնատար մեքենաների համար ճանապարհային տուրքը կազմում է մոտ 250 դոլար։ Ինչ վերաբերում է Իրանում հայկական բեռնատարներին, ապա նրանց համար հիմնական խոչընդոտը մնում են վառելիքի ոչ շահավետ գները. արտասահմանյան (այդ թվում ՝ հայկական) մեքենաները պետք է բենզին կամ դիզել գնեն միջազգային գներով, մինչդեռ իրանական մեքենաները պետք է գնեն ներքին (շատ ավելի ցածր) գներով: «Հյուսիս–հարավի» համար շատ կարևոր օր է. կմեկնարկի ամենահարավային հատվածի շինարարությունըԴրա պատճառով մեծ հեռավորությունների վրա տեղական փոխադրողները ինքնարժեքով շահում են մոտ 2 հազար դոլար (այդ թվում ՝ Բանդար Աբաս և այնտեղից փոխադրումների ժամանակ, որոնք կարևոր են Պարսից ծոցով տարանցիկ ապրանքների համար)։ Նման տարբերությունը չեղարկելու հնարավորության մասին Նախարար Բազրփաշը չի նշել։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/17/67602280_0:0:1601:1200_1920x0_80_0_0_475451a14da031d9b5c035b3f0a2a349.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, մեհրդատ բազրփաշ, իրանի իսլամական հանրապետություն, տուրք
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, մեհրդատ բազրփաշ, իրանի իսլամական հանրապետություն, տուրք
Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն. Բազրփաշ
13:37 23.10.2023 (Թարմացված է: 15:11 23.10.2023) Հայաստանը և Իրանը նման պայմանավորվածություն ունեն «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս–hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Նա նշեց, որ Հայաստանը և Իրանը նման պայմանավորվածություն ունեն «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման համատեքստում։
«Այն երկրները, որոնք գտնվում են «Հյուսիս–հարավ» ճանապարհին, շահագրգռված են, որ ոչ միայն ավելի շուտ կյանքի կոչվի այդ ճանապարհը, այլ նաև նպաստի ճանապարհի երկարությամբ գտնվող երկրների միջև համագործակցությունների զարգացմանը։ Եվ պետք է առիթից օգտվել և շուտ քայլեր ձեռնարկել «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման ուղղությամբ, դրա համար շատ լավ պայմանավորվածություն ձեռք բերվեց` երկու երկրների միջև զրոյացնել ճանապարհավճարները»,–ասաց Բազրփաշը։
Նա ընդգծեց, որ սա շատ կարևոր է 2 երկրների տնտեսական գործունեություն ծավալող անձանց և գործարարների համար։ Նրանք կկարողանան ապրանքները միմյանց շուկաներ և երրորդ երկրներ ուղարկել ավելի քիչ ծախսով։
Նշենք, որ Հայաստան մուտք գործող իրանական բեռնատար մեքենաների համար ճանապարհային տուրքը կազմում է մոտ 250 դոլար։ Ինչ վերաբերում է Իրանում հայկական բեռնատարներին, ապա նրանց համար հիմնական խոչընդոտը մնում են վառելիքի ոչ շահավետ գները. արտասահմանյան (այդ թվում ՝ հայկական) մեքենաները պետք է բենզին կամ դիզել գնեն միջազգային գներով, մինչդեռ իրանական մեքենաները պետք է գնեն ներքին (շատ ավելի ցածր) գներով:
Դրա պատճառով մեծ հեռավորությունների վրա տեղական փոխադրողները ինքնարժեքով շահում են մոտ 2 հազար դոլար (այդ թվում ՝ Բանդար Աբաս և այնտեղից փոխադրումների ժամանակ, որոնք կարևոր են Պարսից ծոցով տարանցիկ ապրանքների համար)։
Նման տարբերությունը չեղարկելու հնարավորության մասին Նախարար Բազրփաշը չի նշել։