00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարչյանի` մանդատը վայր դնելու որոշումը կապ չունի իր դեմ հարուցված քրգործերի հետ. Խամոյան

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը չի կարծում, որ Չարչյանի որոշումը կարող է ճնշումների հետևանք լինել։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը բացարձակապես կապ չունի իր դեմ հարուցված քրեական գործերի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ։
««Հայաստան» խմբակցությունում շատ ցավում ենք, որ պարոն Չարչյանը չի շարունակի իր պատգամավորական գործունեությունը, բայց դա իր անձնական որոշումն է, և մենք դա պետք է ընդունենք ի գիտություն։ Նա շարունակում է մնալ մեր թիմի անդամ, ոչինչ չի փոխվել նրա քաղաքացիական դիրքորոշման մեջ»,–ասաց Խամոյանը։
Նրա խոսքով` Չարչյանն արդեն իսկ մեկնաբանել է իր այդ քայլը` բացատրելով, որ ցանկանում է ավելի ակտիվ մասնագիտական ոլորտ վերադառնալ։
Խամոյանը չի կարծում, որ նման որոշումը ճնշումների հետևանք կարող է լինել։
«Ճնշումներր կարող են լինել բոլորի հանդեպ` հաշվի առնելով, թե ինչպիսին է այս իշխանության դեմքը։ Մենք դրանից չենք զարմանում։ Բայց ես չեմ կարծում, որ պարոն Չարչյանն այն մարդն է, որին հնարավոր է ճնշելով ստիպել, որ նա հրաժարվի պատգամավորական իր մանդատից։ Իր այս քայլը բացարձակապես կապ չունի իր դեմ հարուցված քրեական գործերի հետ»,–ասաց Խամոյանը։
Նա ընդգծեց, որ մանդատ վայր դնելն առողջ քաղաքական պրոցես է, ու բնական է, որ կլինեն մարդիկ, որոնք վայր կդնեն իրենց մանդատը, կլինեն մարդիկ որոնք կվերցնեն այդ մանդատը։ Դրանից պետք չէ զարմանալ կամ դավադրության տեսությունների հիման վրա վերլուծություններ անել։
«Իմ ճառի ժամանակ փոշիացնելու եմ մեղադրանքը»․ Ալեքսանյանը՝ Չարչյանի գործի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով` խմբակցությունում քննարկել են, թե ով է փոխարինելու Չարչյանին, և քանի որ ցուցակով հաջորդ համարը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է, մանդատը կվերցնի նա։
Խամոյանն այս պահին չի տիրապեսում տեղեկության, թե արդյոք «Հայաստան» խմբակցությունում կա այլ պատգամավոր, որը պատրաստվում է մանդատը վայր դնել։
Հավելենք, որ Միհրդատ Մադաթյանը հաստատել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատը։
Լրահոս
0