Մահացել է 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլտոնը
19:33 21.10.2023 (Թարմացված է: 19:35 21.10.2023)
© Photo : РИА НовостиЧемпион мира по футболу 1966 года Бобби Чарльтон
© Photo : РИА Новости
Բաժանորդագրվել
Լեգենդար ֆուտբոլիստի մահվան մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդը»:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. 86 տարեկանում մահացել է Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլտոնը։ Տեղեկությունը հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
««Մանչեսթեր Յունայթեդը» սգում է մեր ակումբի պատմության մեծագույն և ամենասիրված ֆուտբոլիստներից մեկի՝ սըր Բոբի Չարլտոնի մահը: Նա հերոս էր միլիոնավոր մարդկանց համար, ոչ միայն Մանչեսթերում կամ Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում, որտեղ ֆուտբոլ են խաղում», -ասված է ակումբի հայտարարության մեջ:
Բոբի Չարլտոնը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։