https://arm.sputniknews.ru/20231020/datavvornery-kkarvoghanan-bvoghvoqarkel-bdkh-vorvoshumnery-ev-verakangnel-irenc-liazvorutjunnery-67527155.html
Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները և վերականգնել իրենց լիազորությունները
Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները և վերականգնել իրենց լիազորությունները
Sputnik Արմենիա
Դատավորի նկատմամբ որոշման բողոքի քննության համար նախատեսվում է երկամսյա ժամկետ։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T15:43+0400
2023-10-20T15:43+0400
2023-10-20T15:46+0400
հայաստան
դատարան
գրիգոր մինասյան
աժ (ազգային ժողով)
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65756917_0:24:1600:925_1920x0_80_0_0_335eaf038763704c5b0df8c0400abfb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում դատավորները կկարողանան բողոքարկել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու մասին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումները։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր ՄինասյանըԴատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է ԲԴԽ–ի 4 անդամ ունեցող կազմը։ Նախարարը տեղեկացրեց, որ բողոքարկման դեպքում ԲԴԽ որոշումները կքննվեն դարձյալ Բարձրագույն դատական խորհրդում, սակայն այլ` վեց անդամից բաղկացած կազմով։Դատավորի նկատմամբ որոշման բողոքի քննության համար նախատեսվու է երկամսյա ժամկետ։Մինասյանը նշեց, որ այս նախագծի վրա մանրամասն աշխատել են Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ։Նրա խոսքով` ԲԴԽ–ի կայացրած հին որոշումները չեն բողոքարկվի, այսինքն` օրենսդրական այս փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա։Այս հայտարարությունը հիմք ընդունելով` «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է այս նախագծին, քանի որ այդպիսով այն անհավասար պայմաններ է ստեղծում դատավորների համար։Այդուհանդերձ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ուղարկվեց ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։Գործուն զղջալու հիմքով պատժից կազատվեն նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարածները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65756917_176:0:1600:1068_1920x0_80_0_0_7660a6c64c6a0f2b929f2f8812ef66b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, գրիգոր մինասյան, աժ (ազգային ժողով), բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
հայաստան, դատարան, գրիգոր մինասյան, աժ (ազգային ժողով), բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները և վերականգնել իրենց լիազորությունները
15:43 20.10.2023 (Թարմացված է: 15:46 20.10.2023) Դատավորի նկատմամբ որոշման բողոքի քննության համար նախատեսվում է երկամսյա ժամկետ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում դատավորները կկարողանան բողոքարկել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու մասին
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումները։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը
«ՀՀ օրենսդրությամբ հնարավոր չէր բողոքարկել ԲԴԽ որոշումները»,– ասաց նա` ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ԱԺ լիագումար նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։
Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է ԲԴԽ–ի 4 անդամ ունեցող կազմը։ Նախարարը տեղեկացրեց, որ բողոքարկման դեպքում ԲԴԽ որոշումները կքննվեն դարձյալ Բարձրագույն դատական խորհրդում, սակայն այլ` վեց անդամից բաղկացած կազմով։
Դատավորի նկատմամբ որոշման բողոքի քննության համար նախատեսվու է երկամսյա ժամկետ։
Մինասյանը նշեց, որ այս նախագծի վրա մանրամասն աշխատել են Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ։
Նրա խոսքով` ԲԴԽ–ի կայացրած հին որոշումները չեն բողոքարկվի, այսինքն` օրենսդրական այս փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա։
Այս հայտարարությունը հիմք ընդունելով` «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է այս նախագծին, քանի որ այդպիսով այն անհավասար պայմաններ է ստեղծում դատավորների համար։
Այդուհանդերձ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ուղարկվեց ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։