00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսպիսի մարդկանց չէի տեսել. ինչու են Արցախից տեղահանվածները ընտրում Շիրակի մարզը

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածները Շիրակի մարզում
Արցախից բռնի տեղահանվածները Շիրակի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Արցախից բռնի տեղահանվածները Շիրակի մարզում
Բաժանորդագրվել
Արցախից բռնի տեղահանվածներն այնքան էլ չեն ձգտում դեպի Շիրակի մարզ. տաք ու կանաչ Արցախի համեմատ Հայաստանի հյուսիսն իր խիստ կլիմայով շատերին է վանում: Բայց նրանք, ովքեր ընտրել են Շիրակը, չեն զղջում․․․

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հենրիխ պապը կնոջ և դստեր հետ Արցախից Աշոցք համայնքի Մուսայելյան գյուղ է հասել լուսադեմին։ Ավտոբուսում շուրջ 60 տեղահանված է եղել։ Միայն երկու ընտանիք ու ևս չորս տղամարդ են որոշել այստեղ իջնել։ Հենրիխ պապի ընտանիքը նրանցից մեկն է։
Ավտոբուսից դուրս գալուն պես Հենրիխ պապը նկատել է սարի լանջին գտնվող գերեզմանատունը։
-Այ հենց այս գերեզմանոցում էլ ուզում եմ թաղվեմ, երբ ժամանակը գա,-ասել է գյուղապետ Կարենին,- էլ ուրիշ տեղ չեմ գնում։
Արցախից տեղահանվածների համար գյուղապետը 6-7 տուն է առանձնացրել, որոնց տերերը գյուղը լքել են տարիներ առաջ: Դրանք անժամկետ տրամադրվել են տեղահանվածներին։ Կարենի խոսքով՝ տանտերերը ոչ մի վայրկյան չեն տատանվել այդ որոշումը կայացնելիս։
«Սոսում եմ թողել (Արցախի Մարտունու շրջանի գյուղ է՝ խմբ․) հասած խաղողով այգիս, կովեր, ոչխարներ, բայց մեկ է` ուրախ եմ, որ ողջ-առողջ տեղ հասանք ու այստեղ այսպիսի մարդկանց հանդիպեցինք։ Արդեն ինձ հարազատ տեղ եմ համարում»,- ասում է Հենրիխ պապը, որին գյուղում Դեդո են ասում։
Հենրիխ պապի և նրա դստեր՝ Մարիամի հետ մեր շփումն ընդհատում են երկու կանայք․ Դեդոյի կինն է և գյուղի բուժքույրը, որն ամուսնու հետ ուրիշ գյուղ էր տարել նոր հարևանուհուն (հետազոտվելու համար), քանի որ Մուսայելյանում բուժկետ չկա։
Տեղացիներն ամեն կերպ քաջալերում են հայրենակիցներին, կատակում։ Շիրակցիների ու արցախցիների շփումից տպավորություն է ստեղծվում, թե արդեն մի դար իրար հետ են ապրում։ Գյուղապետը ջանք չի խնայում, որ նրանց ապահովի անհրաժեշտ ամեն ինչով․ մեկի համար ջրի գիծ է անցկացնում, մյուսներին` փայտով ու աթարով ապահովում։ Գյուղացիներն էլ իրենց հերթին պարբերաբար հյուր են գնում նորեկներին, մթերք են տանում, հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեն․․․
© Sputnik

Արցախից բռնի տեղահանվածները Մուսայելյան գյուղում

Արցախից բռնի տեղահանվածները Մուսայելյան գյուղում - Sputnik Արմենիա
1/2

Արցախից բռնի տեղահանվածները Մուսայելյան գյուղում

© Sputnik

Բռնի տեղահնավածներին տրամադրված տներից մեկը

Բռնի տեղահնավածներին տրամադրված տներից մեկը - Sputnik Արմենիա
2/2

Բռնի տեղահնավածներին տրամադրված տներից մեկը

1/2

Արցախից բռնի տեղահանվածները Մուսայելյան գյուղում

2/2

Բռնի տեղահնավածներին տրամադրված տներից մեկը

Կարենն ասում է, որ այստեղ միակ զբաղմունքը անասնապահությունն է։ Հենց դրանով էլ շուտով կսկսեն զբաղվել արցախցիները։
Մուսայելյանում բնակություն հաստատած ևս մեկ արցախցի ընտանիքի ավագ անդամը՝ տիկին Գյուլնարան, մինչ այս երբեք չի եղել Շիրակում, բայց արդեն օտարություն չի զգում։
«Առաջին անգամ եմ այսպիսի բնություն ու այսպիսի մարդկանց տեսնում»,- խոստովանում է նա։
Գյուլնարայի թոռներն արդեն մանկապարտեզ են գնում։ Ասում է` երբեմն լաց են լինում, բայց ժամանակի ընթացքում կհարմարվեն, կսկսեն հասկանալ տեղի բարբառը։
Իսկ երեխաները, տեսնելով հյուրերին, իրենց տարիքին բնորոշ անհոգությամբ զանազան հնարքներ են ցուցադրում մեզ տպավորելու համար:
© SputnikՓոքրիկները հնարքներ են ցուցադրում
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха в селе Мусаелян - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Փոքրիկները հնարքներ են ցուցադրում
Կարենի խոսքով՝ գյուղում ևս երկու-երեք տուն կա, որոնք կարող են տրամադրել արցախցիներին։ Մի քանի ընտանիք հրաժարվել է այստեղ ապրել կլիմայի պատճառով։
Շիրակի մարզն այս պահի դրությամբ ընդունել է շուրջ 3600 բռնի տեղահանվածի։ Նրանց մեծ մասը որոշել է բնակություն հաստատել մարզկենտրոն Գյումրիում (մոտ 2249 մարդ կամ 578 ընտանիք), մյուսները տեղավորվել են մարզի այլ համայնքներում:
© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներին տրամադրված տուն
Дом в селе Мусаелян, предоставленный вынужденным переселенцам из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրված տուն
Մենք այցելեցինք նաև Ախուրյան համայնքի Բենիամին գյուղ, որը Գյումրիից հարավ է տեղակայված։ Այստեղ այնքան ցուրտ ու քամոտ չէ, որքան Աշոցքում, բայց տաք կլիմայի սովոր արցախցիները բողոքում են ցրտից։ Բայց դա միակ բանն է, ինչից բողոքում են…
«Գյուղապետ Արտակն ամեն ինչ անում է, որ մենք մեզ տանը զգանք։ Ամեն առավոտ բժշկի պես շրջայց է անում` ում ինչ բերի, ով ինչի կարիք ունի»,-պատմում է Արևը, որը յոթ երեխաների և հարսի հետ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է փախել։
Ավագ որդիները՝ 21-ամյա Արմենն և 20-ամյա Ռուբենը, կրակոցների սկսվելու պահին դիրքերում են եղել, փոքրերը`դպրոցում։
«Չգիտեի՝ ինչ անեի, ուր կամ ում հետևից վազեի այդ պահին։ Մանավանդ որ ասացին` Արմենի դիրքը ռմբակոծել են, ով կարողացել է, փախել է ձորերը։ Փոքրերից մեկին գտա, մյուսներն իրենք դպրոցից վազեցին-եկան»,-ասում է Արևը։
Մղձավանջ հիշեցնող այս պատմությունը ընդհատում է Արևի փոքրիկ դուստրը՝ հուզված բացատրելով, որ ինքն ամենևին էլ վազելով չի եկել դպրոցից, որովհետև այդ պահին դա չափազանց վտանգավոր կլիներ։ Ասում է` քրոջ հետ մանր-մանր հասել է նկուղ`միաժամանակ ցույց տալով, թե ինչպես է դա արել։
Թվում է` երեխաներն ուրախացել են հյուրերի ներկայությունից, բայց բնական է՝ ուժեղ սթրեսից դեռ ուշքի չեն եկել։ Դա հատկապես զգացվում է մեծերի դեպքում։
Ընտանիքը հայրենի գյուղից ստիպված է եղել փախչել համագյուղացու տրակտորով, այլ տարբերակ չի եղել։ Արևը պատմում է, որ Արցախում մնացել են ամուսնու և փոքր որդու գերեզմանները։ «Մի բուռ հող էլ չհասցրի վերցնեմ»,-ասում է նա։
© SputnikԱրցախից բռնի տեղահանված Արևը
Арев, вынужденная переселенка из Нагорного Карабаха в селе Бениамин - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Արցախից բռնի տեղահանված Արևը
Տեղահանվածների ընդունման կետում Արևին սկզբում առաջարկել են տեղափոխվել Վարդենիս, սակայն կինը հրաժարվել է կրկին ապրել սահմանային գոտում․ հերիք է, այլևս փախչել չեն ուզում: Այս տեսանկյունից Շիրակը շատ ավելի ընդունելի տարբերակ է, քանի որ սահմանակից է Վրաստանին և Թուրքիային։
Հարցին, թե արդյոք դիտարկում են երկրից հեռանալու հնարավորությունը, Արևի փոխարեն պատասխանում է Արտակը. «Չէ, ես թույլ չեմ տա»։
Կինն էլ իր հերթին ավելացնում է․ «Ո՞ւր գնանք։ Մեզ այստեղ այնքան լավ ընդունեցին, մարդիկ այնքան լավն են, ով ինչով կարողանում է՝ օգնում է։ Երեխաներն էլ արդեն սովորել են, ընկերներ են գտել։ Եթե այստեղից գնանք, ապա միայն հարազատ գյուղ՝ Արցախ»։
Մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա. 9 ամսվա շրջափակումից հետո կյանք կա, բայց տուն չկա
Բենիամինում ևս երկու ընտանիքի այցելեցինք։ Նրանցից մեկը՝ Իրինայի ընտանիքը, նույնպես Մարտունու շրջանից է՝ Հերհեր գյուղից։ Հենց նրանք են Արևին ու երեխաներին օգնել դուրս գալ Արցախից և հասնել Շիրակ։
«7 հոգանոց ընտանիք ենք։ Դուրս եկանք պատահական մեքենայով, որովհետև դրա մեջ բենզին կար։ Մեր երկու մեքենաները բակում մնացին։ Ստեփանակերտի ճանապարհին իրարից մի քանի մետր հեռու թուրքեր էին կանգնած։ Ոմանք մեքենաներն էին ստուգում։ Մեզ ասեցին, որ ռուսներ էլ են կանգնած լինելու, բայց չկային։ Վախենում էինք․․․»,-պատմում է կինը։
Անվերջանալի թվացող ճանապարհից հետո Վայքում` տեղահանվածների ընդունման կետում, նրանց առաջարկել են տեղավորվել սահմանամերձ գյուղերում, որից այս ընտանիքը ևս հրաժարվել է հասկանալի պատճառներով: Չիմանալով ուր գնալ` Իննան որոշել է զանգել իր ծանոթին՝ Գյումրու հյուրանոցներից մեկի ադմինիստրատորին (Իննան այդ հյուրանոցում է ապրել 44-օրյա պատերազմի ժամանակ)։ Գյումրեցի ծանոթի միջոցով էլ ընտանիքը կապ է հաստատել Արտակի հետ, որն էլ գիշերվա ժամը չորսին Գյումրիում դիմավորել է նրանց և բերել Բենիամին։
© SputnikԻննան
Инна, вынужденная переселенка из Нагорного Карабаха в селе Бениамин - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Իննան
Իննան մատնահարդար է, բայց ասում է, որ գյուղում արդեն կան մատնահարդարներ, այդ պատճառով ինքը երեխաներով կզբաղվի։ Իսկ ամուսինը տեղացիների նման կաշխատի դաշտում։ Այստեղ կարտոֆիլ են աճեցնում։
«Եթե Հայաստանում մնանք, այստեղից ուրիշ տեղ չենք գնա։ Մեզ դուր է եկել։ Իսկապես չէի սպասում, որ տեղացիները մեզ այսքան լավ կընդունեն։ Այստեղ մեզ լրիվ հարազատ ենք զգում»,-ասում է նա։
© SputnikԻննայի ընտանիքը
Семья Инны в селе Бениамин - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Իննայի ընտանիքը
Նարինեի ընտանիքն էլ է այս գյուղ եկել Իննայի խորհրդով։ Ճանապարհը երկար է եղել ու հոգնեցուցիչ, բայց կինը խոստովանում է` գյուղացիների ջերմ, իսկական «ջիգյարով» ընդունելությունը մեղմացրել են կրած դժվարությունները։ Նարինեի երեխաներն արդեն դպրոց են գնում։
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը
«Դասընկերները շատ լավ են վերաբերվում նրանց։ Ամեն անգամ տուն են գալիս նոր տետր ու գրիչով, գյուղի էրեխեքն են նվիրում։ Միայն մի խնդիր կա` էրեխեքը ոչ միշտ են հասկանում Գյումրիի բարբառը»,- պատմում է Նարինեն։
Բեինամինում, ինչպես Մուսայելյանում, մի քանի դատարկ տուն կա, որոնք կարող են տրամադրվել արցախցիներին։ Որոշ տներում կենցաղային լավ պայմաններ կան, մյուսներում՝ ոչ այնքան, բայց գյուղապետներն ամեն ինչ անում են առավելագույն հարմարավետություն ապահովելու համար։
© SputnikՆարինեի ընտանիքը
Нарине с семьей в селе Бениамин - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Նարինեի ընտանիքը

Ինչպես են տեղավորվել բռնի տեղահանվածները բուն Գյումրիում

Գյումրի հասնելուն պես ուղևորվեցինք այն հյուրանոց, որն այս պահին ամբողջությամբ բնակեցված է արցախցիներով։ Նրանք պետք է շուտով ազատեն հյուրանոցը և ինքնուրույն բնակարան գտնեն։ Այստեղ մենք ծանոթացանք Վալենտինայի ընտանիքի հետ, որը Ստեփանակերտից փախել է իր երեք դուստրերի հետ։ Գորիս են հասել բեռնատարի թափքում, գրեթե մի ամբողջ օր ճանապարհին են եղել։ Տեղահանվածների ընդունման կետում Վալենտինային տվել են Շիրակի մարզի քաղաքների և գյուղերի ցանկը: Ընտրությունը կանգ է առել Գյումրու վրա։
Դուստրերից ավագը հաշվապահ է, միջնեկը՝ նկարիչ, իսկ կրտսերն արդեն ընդունվել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջ: Վալենտինան Ստեփանակերտի մանկապարտեզում դաստիարակ էր աշխատում։
«Մեզ շատ է դուր գալիս, որ քաղաքը հանգիստ է։ Եվ մարդիկ, որոնց մենք հանդիպել ենք այստեղ, շատ բարեսիրտ են»,-ասում է Վալենտինան։
Ընտանիքն արդեն վարձով բնակարան է գտել, պատրաստվում է տեղափոխվել․․․ ճակատագրի հեգնանքով Վալենտինան ժամանակին մոր և քույրերի հետ փախել է Սումգայիթից (հորն այդ ժամանակ դուրս չեն թողել, բայց որոշ ժամանակ անց հաջողվել է վերամիավորվել ընտանիքի հետ)։
Մի քանի տասնյակ մարդ ժամանակավորապես ապաստան են գտել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այստեղի պայմաններն, իհարկե, զիջում են հյուրանոցի պայմաններին։
© SputnikԳյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում
Комната в Инфекционной больнице Гюмри, куда временно заселили вынужденных переселенцев из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում
Բոլորի հույսերն ու իղձերը տարբեր են։ Օրինակ՝ վերջին արցախցիներին տեղափոխող ավտոբուսի վարորդ ճարտարցի Հովհաննեսը շատ է հավանել Գյումրին և չի ուզում հեռանալ, իսկ ստեփանակերտցի տիկին Արմելլան երազում է հաստատվել Երևանում, աշխատել թատրոնում և նկարահանվել սերիալներում. մասնագիտությամբ դերասանուհի է: Նրանց բոլորին միավորում է արագ բնակարան գտնելու ցանկությունը, որպեսզի հետո սկսեն աշխատել և կարողանան դասավորել իրենց կյանքը։
Եթե բուն Գյումրիում բնակարան գտնելը բավական բարդ է, ապա մոտակա գյուղերից շատերի ղեկավարները պատրաստ են տներ տրամադրել անժամկետ օգտագործման համար։ Գոնե սկզբի համար դա կարող է ելք դառնալ, մանավանդ որ տեղացիները պատրաստ են ամեն կերպ աջակցել իրենց հայրենակիցներին։
Լրահոս
0